Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կայացել է «Բարի օր» հումորային ֆիլմի պրեմիերան․ կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու մանրամասները (լուսանկարներ)

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և երեկ լսարանի դատին հանձնեցին «Բարի օր» ֆիլմը, որի գլխավոր հերոսը տարիներ շարունակ արթնանում է հոկտեմբերի 14–ին, իսկ օրն ու իրադարձությունները տևական ժամանակ չեն փոխվում։ 
Երեկ կայացել է ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի հերոսները և հայտնի հյուրերը։

Tert.am Life-ը ևս ներկա է եղել ֆիլմի պրեմիերային և ներկայացնում ենք մանրամասներն ու լուսանկարները։

Ֆիլմի գլխավոր հերոսը «Տաքսիստ Հենդոն է», որին տարիներ առաջ «ստեղծել է» դերասան և հումորիստ Մհեր Մխիթարյանը և այդ կերպարով իր սոցիալական հարթակներում հրապարակել բազմաթիվ հումորային սկետչեր։
«Մեր գլխավոր կերպարը՝ «Տաքսիստ Հենդոն» արդեն իսկ սիրվել է հեռուստադիտողի կողմից։ Նա տարբեր սկետչերում պատմում էր կնոջ, սիրուհու և առօրյայի մասին, իսկ մենք որոշեցինք նկարահանել լիամետրաժ ֆիլմ Հենդոյի մասնակցությամբ և այստեղ ներկայացնել այդ բոլոր կերպարներին՝ հերոսին դնելով մի պայմանի մեջ, երբ նրա օրը պարբերաբար կրկնվում է և նա պետք է լուծումն տա իրավիճակին։ Սա նաև այն եզակի դեպքերից է, երբ գլխավոր հերոսը կար բոլոր տեսարաններում, ֆիլմի բոլոր տեսարաններում Մհերը նկարահանվել է»,– ասաց Գրիգոր Գասպարյանը։ 

Դերասան և հումորիստ Մհեր Մխիթարյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, բայց նման ձևաչափում լսարանին առաջին անգամ է ներկայանում։ 

«Ես կարծում եմ, որ նմանօրինակ տաքսիստները չեն դիտում նման ֆիլմեր, բայց, եթե դիտեն՝ վստահաբար շատ բան կփոխվի նրանց կյանքում։ Եթե ես հայտնվեի ժամանակային հանգույցի մեջ, ապա կարծում եմ, որ հերոսիս պես կվարվեի, քանի որ կյանքը նրան ընձեռնում է բացառիկ հնարավորություն՝ վերաիմաստավորել կյանքը։ Մենք ունենք կարևոր գաղափար, որ մարդիկ, որոնք պարզապես ապրում են իրենց օրերը՝ չգտնահատելով կյանքը, կարողանան վերաիմաստավորել ամեն մի օր»,– նշեց Մհեր Մխիթարյանը։

Նախագծում ներգրավված են մի շարք հայտնիներ, մասնավորապես՝ Գարիկ Մարտիրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Արկադի Դումիկյանը, Էվա Խաչատրյանը և այլք։

«Հունիսին կայացել է Գարիկ Մարտիրոսյանի հետ նկարահանումները, հետագայում «Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ նկարահանում ենք ունեցել Արկադի Դումիկյանի հետ, իսկ Իվետան միշտ հետաքրքիր է ներկայանում ֆիլմերում, բայց այս անգամ նրա համար էլ ավելի հետաքրքիր կերպար էինք մտածել, որպեսզի նոր ասելիք ունենանք հանդիսատեսին»,– ասաց Գրիգոր Գասպարյանը։

Գլխավոր հերոսի կնոջը մարմնավորում է դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որը նշում է՝ նկարահանումները ենթադրում են միլիոնավոր դուբլեր, բայց բարդությունը կայանում էր նրանում, որ հանդիսատեսն ամեն անգամ հավատա «կրկնվող օրվան»։
«Բարդ պայման էր, երբ ներկայանում էի արդեն լսարանին հայտնի կերպարի կին և հանդիսատեսը պետք է հավատար, որ Հենդոն կարող էր նման կին ունենալ, նման ընտանեկան փոխհարաբերություններ, իսկ նկարահանման ընթացքն անցել է հրաշալի և Մհեր Մխիթարյանի հետ համագործակցությունը հնարավորինս հաճելի էր և հեշտ»,– ասաց Ռոզի Ավետիսովան։ 

Ֆիլմի պրեմիերային և կարմի գորգի արարողությանը հրավիրված էին ֆիլմի դերասանները և մի շարք հայտնի հյուրեր։

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli