Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գանձեր, որոնք գտնելու համար մի խումբ հայեր ուղևորվել են Եգիպտոս. ինչպես են անցել նկարահանումները և ինչի մասին է լինելու «Հոպարի գանձերը» հումորային սերիալը (լուսանկարներ)

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարտի 4-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի «Հոպարի գանձերը» հումորային սերիալը, որը բաղկացած է 16 մասից: Դերասանական անձնակազմը նկարահանումների նպատակով ամիսներ առաջ մեկնել էր Եգիպտոս, որտեղ կայացել է նկարահանումների մեծ մասը: Tert.am Life-ը զրուցել է նախագծի պրոդյուսերների՝ Վահե Խաչատրյանի և Գրիգոր Դանիելյանի հետ, որոնք պատմել են՝ ինչպես են անցել նկարահանումները և ինչի մասին է սպասվող նախագիծը: 

Սերիալը պատմում է Արշակ Խաչունց անունով պատմաբանի մասին, որը սերում է Խաչագողերի տոհմից։ Այդ տոհմը դարեր շարունակ Հայոց գանձերը հավաքել և պահել է այսօրվա սերունդների համար։ Սակայն կարևորագույն գանձերը դեռ գտնված չեն։ Արշակ Խաչունցը ընկել է դրանց հետքի վրա։ Այդ ամենի մասին իմանում են Արշակի եղբոր երեխաները ՝ Թագուհի Խաչունցը և նրա երկրպագու Ղարիբը, աճպարար, գրպանահատ Նահապետ Խաչունցը և նրա ռուս կին Ելենան, ծրագրավորող Տիգրան Խաչունցը և նրա բախտագուշակ կին Նանոն , ինչպես նաև Արշակի եղբայր ՝Բագրատ Խաչունցը և նրա հերթակյան երիտասարդ կինը՝Մարին։ Հետագայում Գանձերի որոնմանը միանում են Չարագործ՝ Շշուկ Վրույրը իր օգնականների՝ Լյովիկի և Սյուզիի հետ, իակ ավելի ուշ Թագուհի սրտի համար պայքարին է միանում ՝ գեղեցկադեմ Արենը։ Եգիպտոսում որոնումների ընդացքում  նրանց ուղղորդում են ՝ Արիստակեսը և արաբը գիդ Մուհամադը։

«Տարբեր առիթներով վերջին շրջանում մեկնում էի Եգիպտոս և հասկացա, որ կարելի է այստեղ նկարահանել հետաքրքիր նախագիծ: Մի շարք նախագծերից ոգեշնչված աշխատել ենք սցենարի վրա, քանի որ գանձեր փնտրելու գաղափարն ինքնին հետաքրքիր է և սյուժեի հիմքում արկածային ժանրն է, բնականաբար, հայկական ինտերպրիտացիայով»,- ասաց Վահե Խաչատրյանը: 

Հումորային սերիալի գլխավոր հերոսներին մարմնավորում են տարբեր հեռուստատեսային նախագծերից հայտնի դեմքեր, մասնավորապես՝ Միհրան Ծառուկյանը, Էմմա Սապունջյանը, Դելոն, Էվա Խաչատրյանը, Գրիգոր Դանիելյանը և այլք: Խոսելով դերասանական անձնակազմի ընտրության մասին Վահե Խաչատրյանը նշեց, որ քասթինգն իրականացվել է սեղմ ժամկետում:
«Մենք կարճ ժամանակահատվածում ենք կազմակերպել աշխատանքները, բայց տևական գործընթաց էր, երբ ընտրում էինք դերասաններին և այս նախագծում նաև ներգրավված են մի շարք ինֆլյուենսերներ, որոնք նոր գույներ են տվել նախագծին, քանի որ հանդիսատեսը նրանց ճանաչում են սոցիալական հարթակներից, բայց այս անգամ տեսնելու է այլ կերպարով և այլ լուծումներով»,- մանրամասնեց Վահե Խաչատրյանը: 

Վահեն մեզ հետ զրույցում պատմեց Եգիպտոսում հանդիպած դժվարությունների մասին և հավելեց, որ օտար երկրում նկարահանումներ իրականացնելը բարդ գործընթաց էր, բայց նրանք կարողացել են օրեր շարունակ աշխատելով՝ ստանալ համապատասխան արդյունք: 
«Ի տարբերություն Հայաստանի այնտեղ շատ ավելի շուտ էր մթնում և ունեինք ժամանակային սղություն, որ պետք է առավոտյան հասցնեինք մի շարք տեսարաններ նկարահանել, բնականաբար եղանակային պայմաններ և առհասարակ մի փոքր բարդ է աշխատել երկրում, որն ունի այլ օրենքներ: Բնականաբար այդ օրերին ունեցել ենք հետաքրքիր միջադեպեր: Օրինակ, երբ փոքր լաստի վրա երկու դերասանները՝ Աշոտը և Նանոն պետք է տեսարան խաղային, իսկ լաստը շուռ եկավ, որից հետո պարզվեց՝ երկու դերասաններն էլ լողալ չգիտեին, բայց, բարեբախտաբար հասցրեցինք երկուսին էլ փրկել»,- հավելեց Վահե Խաչատրյանը:

Այս հեռուստանախագծում Գրիգոր Դանիելյանը մարմնավորում է ազգությամբ արաբ գիդ Մուհամադին, որը հայերի հետ հաղորդակցվում է ոչ այնքան վարժ ռուսերենով:

Tert.am Life-ի հետ զրույցում Գրիգոր Դանիելյանը պատմեց նկարահանումների և արկածային միջադեպերի մասին:
«Ունեցել ենք հրաշալի նկարահանումներ՝ ի սկզբանե գիտակցելով, որ սա էքսպերեմենտալ նախագիծ է և նոր հեռուստաարտադրանք ենք ստեղծում, որը կրկնակի պատասխանատվություն է տալիս աշխատանքին, բայց՝ մի շարք խոչընդոտների հանդիպելով կարողացել ենք նկարահանումներ իրականացնել: Ունեցել ենք նկարահանումներ, որոնք կայացել են նավի վրա, իսկ այդ պահին մեզ ասացին, որ չենք կարող նկարահանել և դա կարող էր հետագայում մի շարք հետևանքներ ունենալ, բայց միևոնւյն է մենք կարողացանք տեսարան ունենալ նաև ոստիկանությունը մի փոքր ընդառաջեց և այդ իմաստով խնդիրներ չեն եղել»,- եզրափակեց Գրիգոր Դանիելյանը: 

Գրիգոր Դանիելյանը պատմեց, որ նկարահանումները մեծամասամբ կայացել են հյուրանոցում, որն իր հերթին հյուրանոցային ցանց էր և կարողացել են մի շարք տեղանքներում նկարահանումներ ունենալ:
«Ունեցել ենք նաև միջադեպեր, երբ մարդիկ, որոնք հանգստանում էին այդ հյուրանոցում հետաքրքրված էին՝ ինչ ենք նկարահանում, նաև միացել են մասսայական տեսարաններին»,- ասաց Գրիգոր Դանիելյանը: 

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli