Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հանուն դերի պատրաստ եմ սափրել գլուխս, բայց երբեք չեմ դիմի պլաստիկ վիրահատությունների». Էմմա Սապունջյանը՝ նոր դերի և արտաքին փոփոխությունների մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դերասանուհի Էմմա Սապունջյանը լսարանին հայտնի է մի շարք հեռուստանախագծերից, բայց վերջին շրջանում դերասանուհին ակտիվ ներգրավվածություն ունի սիթքոմներում և հումորային հեռուստասերիալներում: Այս շրջանում դերասանուհին զբաղվածություն ունի «Հոպարի գանձերը» հումորային սերիալում: Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ նոր նախագծի, դերի և նկարահանման ընթացքի մասին: 

«Այս նախագծում ես մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն՝ Թագուհի Խաչունցին, որն ընտանիքի միակ աղջիկ ժառանգն է: Խոսելով կերպարի մասին՝ կարող եմ նշել, որ ընտանիքի միակ սթափ և կշռադատված կերպարն է, իսկ դա հեռուստադիտողը կտեսնի, երբ ծանոթանա ընտանիքի մյուս անդամների հետ»,- ասաց Էմմա Սապունջյանը: 

 

Ամիսներ առաջ նկարահանող թիմը մեկնել է Եգիպտոս, որտեղ կայացել են հիմնական նկարահանումները, բայց մի շարք նկարահանումներ իրականացվել են Հայաստանում: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է արտերկրում կայացած նկարահանումների և դրանց բարդության մասին՝ շեշտելով, որ նկարահանումները բարդացնում էին եղանակային պայմանները: 
«Չնայած մարմնավորելով գլխավոր հերոսուհու՝ հասցրել եմ թե՛ հանգստանալ, թե՛ աշխատել: Տեսարաններն ունեին այնպիսի դասավորվածություն, որ մենք կարողանում էինք համակարգել ընդհանուր աշխատանքն ու ժամանակ հատկացնել հանգստին, օգտվել լողավազանից և համատեղել աշխատանքն ու հանգիստը: Նկարահանումների ընթացքում մեզ անընդհատ ասոցացնում էի մուլտֆիլմի հերոսների հետ, երբ մեկին բերում էին, իսկ մյուսը՝ գնում»,- պատմեց դերասանուհին: 

 

Խոսելով դերի կերտման բարդությունների մասին դերասանուհին նշեց՝ բարդ էր մարմնավորել դրական կերպար, որը գնացել էր Եգիպտոս հորեղբոր վերջին ցանկությունը կատարելու:  

«Առօրյա կյանքում երբեմն կոպիտ եմ հաղորդակցվում և մարդիկ կարող են դա վերագրել ագրեսիայի, իսկ կերպարը դրական էր և պետք էր հնարավորինս բացառել այդ գործոնը, իսկ դա ինձ բարդ էր տրվում: Պրոդյուսերները հաճախ շեշտում էին, որ ես դրական կերպար եմ և պետք է պահեմ հերոսուհուս խառնվածքը՝ չխառնելով Էմմային և Թագուհուն: Դերասանի մասնագիտությունը պահանջում է որոշակի կետեր, իսկ տեղանքը, սցենարը, անձնակազմը հարթում են ճանապարհը դեպի կետերի իրագործում: Այս նախագծի պարագայում մենք ծանոթ էինք սցենարին և քաջատեղյակ էինք՝ ինչպես է զարգանալու պատմությունը»,- անկեղծացավ նա: 

 

Էմմա Սապունջյանը պարբերաբար նկարահանվում է նախագծերում, որոնք ունենում են էքստրեմալ պայմաններ, մասնավորապես վերջին նախագծերից «Գերիները»  և «Արյունոտ խաղադրույք» նկարահանվել են այդ ձևաչափով: 

«Ես բավականին մեծ փորձ ունեմ էքստրեմալ պայմաններում նկարահանվելու, այս նախագիծն ինձ համար հանգիստ էր և չեմ կարող դասել այդպիսինների շարքին, քանի որ «Հոպարի գանձերը» լի էր թե՛ դրական էներգիայով, թե՛ տեսարանների բարդությամբ: Բարդ պայմաններում նկարահանել ենք «Արյունոտ խաղադրույք»-ը, որտեղ մարմնավորում էի Լուիզային, որն իմ հակապատկերն էր և մտածում էր միայն իր հարմարավետության մասին»,- հավելեց Էմման։

 

Դերասանուհին հաճախ է դիմում արտաքին փոփոխությունների հանուն դերի, բայց մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ ինչի պատրաստ չէ հանուն դերի: 
«Չեմ դիմի պլաստիկ վիրահատության հանուն դերի, քանի որ պատրաստ չեմ դեմքիս վրա տեսնել փոփոխություններ: Սանրվածքի առումով բաց եմ փոփոխությունների համար, կարող եմ անգամ սափրել գլուխս, ներկել վարսերս և այլն, քանի որ հաճախ դա պահանջում է հենց մասնագիտությունը»,- նշեց Էմմա Սապունջյանը: 

 

Անդրադառնալով վերջին կերտած կերպարներից մեկին, որտեղ դերասանուհին մարմնավորել է թմրամոլի նշեց, որ այնուամենայնիվ՝ արձագանքը դրական էր: 

««Գերիները» նախագծի միջոցով մենք փորձել ենք հեռուստադիտողին ճիշտ ներկայացնել թմրամոլության հետևանքները՝ չռոմանտիզացնելով իրավիճակը: Մենք ցույց ենք տվել, թե ինչի արդյունքում է երիտասարդ աղջիկը դարձել թմրամոլ և ինչպիսին է դարձել իր կյանքը՝ թմրանյութեր օգտագործելով»,- եզրափակեց դերասանուհին: 

 

Սվետլանա Դավթյան  

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli