Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մարտարվեստ, որով զբաղվում է մի քանի միլիոն մարդ ավելի քան 80 երկրում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում կան մարտարվեստի բազմաթիվ տեսակներ։ Դրանց մի մասը ձևավորվել է ինքնուրույն, մյուսը յուրացրել է տարբեր մարտարվեստների լավագույն տեխնիկան և վերածվել առանձին տեսակի։ Վերջին նշվածը լիովին համապատասխանում է մարտարվեստի այնպիսի տեսակի համար, որն արագորեն հայտնի է դարձել Կուդո անվանմամբ: Ներկայում դրանով զբաղվում են բազմաթիվ մարդիկ ամբողջ մոլորակում: Սակայն նրա ոչ բոլոր հետևորդներն ու երկրպագուները գիտեն այդ տեսակի մարտարվեստի առաջացման և զարգացման իրական պատմությունը: Կուդոն համեմատաբար երիտասարդ սպորտաձև է։ Այն ստեղծվել է Ճապոնիայում վարպետ Ազումա Տակաշիի կողմից։ Կուդոն հայտնվել է 1981 թվականին: Սկզբում այն կոչվում էր «Դայդո-Ջուկու կարատե-դո»։

Ճապոներեն դա նշանակում է «մեծ ճանապարհի արվեստ»։ Հենց որ Դայդո-Ջուկուն սկսեց ժողովրդականություն ձեռք բերել, տեղական լրատվամիջոցներն այն անմիջապես անվանեցին «կատաղի կարատե»՝ տեխնիկայի և իրատեսական մարտերի հարուստ զինանոցի շնորհիվ, որոնք հնարավորին մոտ են իրական մարտերին: «Կուդո» անվանումը մարտարվեստի նոր տեսակին տրվել է հիմնադրումից միայն 20 տարի անց։ Ճապոներեն «kudo» նշանակում է «դատարկության ճանապարհ», քանի որ դատարկություն հասկացությունը մեծ նշանակություն ունի ճապոնական մշակույթում։ Մարտարվեստի այդ տեսակը ներառում է կարատեի, բռնցքամարտի և ըմբշամարտի ամենաարդյունավետ տեխնիկան: Թույլատրվում է ձեռքերով և ոտքերով հարվածել հակառակորդի մարմնի ցանկացած մասին, բացառությամբ աճուկների, պարանոցի և մեջքի հատվածների: Գլուխը, պարանոցը և դեմքը պաշտպանված են հատուկ այդ նպատակների համար նախատեսված սաղավարտով, ձեռքերը պաշտպանված են ձեռնոցներով։ Այդ ամենի օգտագործումը, զուգակցված պայքարի կանոնների խստիվ պահպանմամբ, օգնում է նվազագույնի հասցնել վնասվածքների վտանգը:

Այսպիսով, Տակաշին բացել է իր Կուդոյի դպրոցը Ճապոնիայի Սենդայ քաղաքում 1981 թվականին: Նույն թվականին կայացել են առաջին մրցումները։ Հաջորդ տարի վարպետը հրատարակել է առաջին խոշոր մեթոդաբանական աշխատանքը նոր տեսակի մարտարվեստի վերաբերյալ։ Մինչև 1985 թվականը Կուդոյի մրցումները բաժանված չեն եղել կատեգորիաների։ Միայն 1985 թվականից են սկսել անցկացվել կատեգորիաների մրցաշարեր, չնայած կան նաև բացարձակ մրցաշարերը (առանց կատեգորիաների բաժանման), որոնք անցկացվում են միմյանցից առանձին։ Վարպետ Տակաշիի՝ Կուդոյի երկրորդ դասագիրքը լույս է տեսել 1986 թվականին։ Ամեն տարի, հիմնադրման օրվանից մինչև 1995 թվականը, Կուդոյի մրցաշարերն անցկացվել են միայն Ճապոնիայում։ Տակաշին, վստահ լինելով իր երկրի մշակույթի վրա օտարերկրյա վնասակար ազդեցությանը, երկար ժամանակ դեմ էր Ճապոնիայից դուրս իր ստեղծած մարտարվեստի ոճի տարածմանը։

Ռուսաստանում կուդոյի հայտնվելը կապված է մարզիկ Յուրի Պիրոգովի անվան հետ, որին Տակաշին անձամբ է թույլ տվել մասնակցել մրցաշարի՝ 1991 թվականին: Հենց Ռուսաստանում էլ բացվել է Կուդոյի առաջին արտասահմանյան մասնաճյուղը, որից հետո այդ մարզաձևը հայտնվել է Չիլիում և Բրազիլիայում: 1997 թվականին աշխարհում արդեն գործում էր Ճապոնիայի տարածքից դուրս գտնվող 12 մասնաճյուղ: Այդ տարին նշանավորվել է նաև պատմության մեջ առաջին աշխարհի առաջնության անցկացմամբ Լատվիայում։ 2001 թվականին «Դայդո-Ջուկու կարատեդո» թեմայով համաճապոնական կոնֆերանսի ժամանակ որոշում է կայացվել մարտարվեստը վերանվանել «Կուդո»: Նույն թվականի նոյեմբերին անցկացվել է Կուդոյի առաջին բաց առաջնությունը։ Ներկայում աշխարհի և մայրցամաքային առաջնություններն անցկացվում են չորս տարին մեկ անգամ։ Այսօր Կուդոյով զբաղվում է մի քանի միլիոն մարդ ավելի քան 80 երկրում: Մարտարվեստի այս տպավորիչ, արդյունավետ և դիտարժան տեսակը չափազանց տարածված է աշխարհում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback