Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եվրոպական «կոնֆետ»՝ դեպի ո՞ւր տանող ճանապարհին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական խորհրդարանն օրերս, ինչպես հայտնի է, նոր բանաձև ընդունեց: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հաստատել է, որ դատապարտում է «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ադրբեջանական ռազմական ներխուժման և դրա որոշ մասերի շարունակվող օկուպացման վերաբերյալ և վերահաստատում է ադրբեջանական զորքերի դուրսբերման իր պահանջը Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքից»: Հետո՝ լուրջ մտահոգություն է հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հայտարարությունների առնչությամբ, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, այդ թվում՝ «Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող արտատարածքային միջանցքի պահանջը»:

Ապա՝ նախազգուշացնում է Ադրբեջանին՝ «Հայաստանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրությունից»: Եվ, ի վերջո, Եվրախորհրդարանն այդ բանաձևով առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը: Բանաձև մի ասա, դյուրահավատների և իշխանամետ լսարանի հոգու և լսելիքի բալասան ասա: Պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ կառավարության վերջին նիստից առաջ մի ձոնախառն ելույթ ունեցավ այդ հոգեպարար առիթով, մի բան էլ հորդորեց, որ այդ բանաձևը հանրային քննարկման առարկա դառնա: Բայց հանրության իրատես մասն էլ, հակառակի պես, դրել ու քննարկում է, թե Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի «ըգրիմենթով» (նախկին «դաբռո») էլ ինչ տարածքներ է ցանկանում նվիրել Ալիևին, որին, ինչպես պարզվում է, դեռ 2018-ին էր խոստացել, որ ինչ կա-չկա տալու է, հանձնելու է:

Բայց եկեք չշեղվենք արծարծյալ բանաձևից: Իրականում Եվրոպական խորհրդարանի այդ՝ ահազդու բառերով հարուստ բանաձևը, պատկերավոր ասած, «կոնֆետ» է՝ առաջին հերթին կամավոր դյուրահավատների, այսինքն՝ խաբվելու և ինքնախաբեության հակված անձանց համար: Սկսենք շատերին ուշքամաղ անող «ԵՄ անդամության թեկնածության» պարագայից: Դա մի այնպիսի օղաբլիթ է, որը տարբեր երկրների քթի տակ տասնամյակներով պահելով՝ այդ երկրներին «պարացնում» են այնպես, ինչպես եվրոպական տերությունների խելքին, ավելի շուտ՝ շահերին... «փչի»: Որ այդքան արագ ու զվարթախինդ լիներ, ապա Եվրոպայի սիրելի Ուկրաինան կամ, օրինակ՝ մեր հարևան Վրաստանը, էլ չենք խոսում Հայաստանի ու հայության երդվյալ թշնամի ու մարդակեր Թուրքիայի մասին, արդեն վաղուց ԵՄ կապտա-աստղավառ գրկում կլինեին: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում: Ու ոչ միայն մեզ: Եվրոպայում թքած ունեն հայկական, վրացական, ուկրաինական շահերի վրա, անվտանգության վրա, ապրանքների վրա և այլն...

Այդ դեպքում ինչո՞ւ են նման քաղցր-մեղցր բաներ ասում Հայաստանի մասին ու Հայաստանի ականջին: Այդ եվրոպական «կոնֆետի» հիմնական քաղաքական նպատակը Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց պոկելն է, Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի դեմ ուղղելը, այսինքն՝ Հայաստանին ինքնասպանություն գործելու գայթակղության ենթարկելը: Չէ, առհասարակ, լավ է, որ Եվրոպական խորհրդարանում նման հնչեղ բանաձև են ընդունել: Այլ պարագաներում նույնիսկ կարելի էր սրտանց ողջունել: Բայց կներեք, որ ոմանց անհիմն, իսկ ոմանց էլ (հասկանալի է՝ ում) արհեստական ոգևորության վրա պաղ ջուր ենք ցանում ու հարցնում, իսկ բանաձևն ընդունելուն հաջորդած այս երկու օրվա ընթացքում ադրբեջանական զավթիչները Հայաստանի օկուպացված տարածքի ո՞ր մասից են հեռացել:

Ասենք ավելին. Թուրքիան արդեն համարյա 50 տարի է, ինչ զավթել է Կիպրոսի մի մասը: Ու դեռ այնտեղ են թուրքական օկուպանտները: Չնայած, այս տասնամյակներում Եվրոպական խորհրդարանի և հազարումի նման կառույցի դատապարտող հայտարարություններ այնքան են եղել, որ դրանցով երևի կարելի էր մի քանի մետրանոց պատ շարել: Թեպետ, ինչո՞ւ հասնենք Կիպրոս: Հենց մեր օրինակը ու թարմ օրինակը մեզ քի՞չ է: Հաագայի Միջազգային դատարանի (իսկ դա արդեն միայն Եվրոպան չէ, այլ մի ամբողջ ՄԱԿ) վճիռը ձեռքներին՝ Հայաստանի իշխանությունները կարողացա՞ն Բերձորի միջանցքով սնունդ և դեղորայք հասցնել շրջափակված արցախցիներին:

Ո՛չ: Եվրոպան ու մնացածները հեչ մի բանով կարողացա՞ն կանխել Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը՝ զանգվածային տեղահանությունն ու հայաթափումը: Ո՛չ և կրկին՝ ո՛չ: Քանի-քանի այդպիսի հայտարարություններ ու կոչեր են եղել: Ու էլի, հայտարարությունների, բանաձևերի պակաս չի լինի՝ է՛լ մտահոգվում ենք, է՛լ պահանջում ենք, է՛լ հորդորում ենք... Բայց մե՞ջն ինչ: Ի դեպ, մի ուշագրավ դիտարկում ևս: Կառավարության վերջին նիստում, չնայած Եվրոպական խորհրդարանի բանաձևին նվիրված ելույթին, Նիկոլ Փաշինյանն արդեն կարծես այնքան էլ ոգևորված չէր խոսում, աչքերը չէին կայծկլտում, ձայնն էլ մի տեսակ այն չէր, մի տեսակ եվրոձայն չէր, էլի:

Ըստ երևույթին, ինչ-որ գործընթացներ են ազդել, թե չէ դա իրենից չէ, որ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հավանականությունը հանրությանը չներկայացրեց այնպես, որ Հայաստանն արդեն ԵՄ անդամ է ու վաղվանից վիզաներն ազատականանում են, դե, եվրոպական ցանկացած երկիր էլ կարելի կլինի թռչել, ասենք, հինգ եվրոյով: Եթե մի փոքր ավելի լուրջ, ապա, այո, վատ չէ, որ Եվրոպական խորհրդարանը նման բանաձև է ընդունել: Բայց պետք չէ դրա հետ կապված դրսևորվել կուտ տեսած վառեկի նման: Առավել ևս, որ այդ բանաձևը, Եվրոպական խորհրդարանն էլ՝ հետը, ոչ մի պարտադրողական լծակ չունի: Դա զուտ քաղաքական, առավելապես՝ քարոզչական բանաձև է: Եթե Հայաստանն արտաքին քաղաքականություն ունենար, ապա այդ բանաձևը կհամալրեր մեր արտաքին-քաղաքական զինանոցը: Այդպիսի խոսք կա. «Դժոխք տանող ճանապարհը սալարկված է բարի մտադրություններով»: Պարզվում է՝ ճանապարհին նաև «կոնֆետ» կարող են տալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli