Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա. մարտի 16-ի աստղագուշակ

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ.  Օրը բարեհաջող կանցնի նրանց համար, ովքեր չեն վախենում դեպի անցյալ վերադառնալուց և հին սխալներն ուղղելուց: Սպասվում են հին ծանոթների հետ հանդիպումներ:

Տարաձայնությունները կծագեն հենց մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ ձեզ հուզող հարցի շուրջ զրուցելու, սակայն այսօր պետք չէ դա անել:

Ցուլ. Օրը ձեզանից զգուշավորություն է պահանջում: Սխալների և կորուստների հավանականությունը բավական մեծ է: Փչանում են գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները: Չի բացառվում, որ խորամանկ ու վտանգավոր թշնամիներ ձեռք բերեք: Բարդ իրավիճակներում մի զլացեք դիմել հին ընկերների օգնությանը: Նախազգացողությունը բավական սուր է, ձեզ կհաջողվի նկատել ու ճիշտ հասկանալ ճակատագրի նշանները: Դրա հետ մեկտեղ, ցավոք, վտանգ կա ընկնել վատ ազդեցության տակ, այնպես որ պետք է շփումներում խորաթափանց ու հաշվենկատ լինել:

Երկվորյակներ. Բավական հակասական օր է: Ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ  միայն կզարմացնեն, այլև շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն: Կարող եք լուրջ գործարքներ կնքել, այսօր ինտուիցիան անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Չեն բացառվում բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես օրվա երկրորդ կեսին: Օրն ընդհանուր առմամբ հաջող է աշխարհիկ միջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:

Խեցգետին. Հարմար օր է նախօրեին սկսած գործերը շարունակելու համար: Անհաղթահարելի արգելքներ չեն ծագի, միայն օրվա կեսին կարող են առաջանալ որոշ բարդություններ` ամենայն հավանականությամբ այն մարդու մեղքով, ում դուք չափից ավելի եք վստահել: Միայն սեփական ուժերին ապավինելով դուք կարող եք ձերբազատվել ձեզ անհանգստացնող լարվածությունից: Կենսական ներուժը բարձր է, դուք ձեզ լավ եք զգում, չեք կարող դժգոհել եռանդի պակասից: Օրը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկման համար: Ողջունելի է անձնական հարաբերություններում ցուցաբերած նախաձեռնողականությունը:

Առյուծ.  Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար: Ազդեցիկ անձանց հովանավորությունը, նրանց հարգանքն ու համակրանքը շահելու հնարավորություն կստեղծվի:

Այսօր էմոցիոնալ անհարմարավետոթյունից խուսափել չի կլինի: Ձևավորվող հարաբերություններում կարող է առկա լինել հաշվարկի գործոնը:

Կույս.  Օրը կապված է ինչ-որ տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք մեծ դեր կխաղան ձեր հետագա կյանքում: Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների, համարձակ որոշումներ եք կայացնում, ռիսկի գնում: Համոզված եղեք` այդ ամենի դրական արդյունքները շատ շուտով կզգաք:

Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել, սակայն պետք է հաշվի առնել, որ օրն ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար:  Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը:

Կշեռք. Այսօր դուք օժտված եք չմարող եռանդով ու նաև չափազանց նպատակամղված եք, ինչի շնորհիվ էլ գերազանցում եք ձեր մրցակիցներին: Երբեմն ձեր վճռականությունը հասնում է ագրեսիվության, և դրա պատճառով դուք վտանգում եք կորցնել վաղեմի դաշնակիցներին: Ճիշտ է, դեռևս դա չի անհանգստացնում, քանի որ դուք վստահ եք, որ հաջողության միայնակ էլ կհասնեք: Այնինչ հետագայում սասանված հարաբերությունները պետք կլինի հարթել, իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի: Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ֆինանսների, անշարժ գույքի և ունեցվածքի հետ կապված հարցեր:

Շփումների առումով օրը բավական բարդ է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ եք ցանկանում, սակայն շրջապատի ցանկությունների հանդեպ ունեք չափազանց աղոտ պատկերացում:

Կարիճ.  Այսօր հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար, և դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնցով կարող եք զարդարել ինտերիերը: Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը, ընդ որում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել:

Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը, դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք: Բարեբախտաբար, այսօր կարող եք ձեզ օրիգինալ զվարճություններ թույլ տալ: Օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտորելու համար, դուք անսպասելի եզրակացությունների կհանգեք:

Աղեղնավոր. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել, դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկներ անելու և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;

Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելիի տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

Այծեղջյուր.  Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի:

Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք խորքային պատճառներ, դուք ուղղակի հոգնել եք, աշխատեք ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Ջրհոս. Չնայած որ օրն իր դրական կողմերն էլ ունի, այնուամենայնիվ, այն ոչնչով աչքի չի ընկնում: Այն բավական հարմար է այնպիսի մարդկանց հետ հանդիպելու համար, ում դուք վաղուց չեք տեսել. անգամ շատ երկար բաժանումից հետո դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է օրվա ֆինանսական պատկերը, հնարավոր են  անսպասելի դրամական մուտքեր:

Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել կամ ինչ-որ բան էականորեն փոխել կյանքում:

Ձկներ.  Այսօր դուք չափից ավելի շատ եք մտածում փողի մասին, և շատ քիչ` այն վաստակելու մասին: Դրա արդյունքն էլ միանգամայն օրինաչափ է` ձեր ֆինանսական վիճակը մնում է անբավարար: Ուշադիր եղեք` ձեզ հնարավորություն կընձեռվի բարձրանալ կարիերայի աստիճաններով, դրանից պետք է կարողանալ ճիշտ օգտվել: Խորամանկության շնորհիվ դուք կկարողանաք մատի շուրջ պտտեցնել ձեզ չկամեցողներին:

Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ձեր հմայքին անհնար է դիմակայել, սակայն դուք չպետք է դա չարաշահեք, հակառակ դեպքում նոր թշնամիներ ձեռք կբերեք:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli