Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տեղեր կան` այնքան նման ենք, որ հուզվում եմ, նույնիսկ, նայելիս»․ Իննա Խոջամիրյանը՝ «Սիրելի Սահմիի», հերոսուհու եւ Սոս Ջանիբեկյանի հետ աշխատանքի մասին (ֆոտո)

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Սիրելի Սահմի» 10 մասանոց հեռուստասերիալն արդեն մեկնարկել է «ATV»-ի եթերում ու կարճ ժամանակում դարձել սիրելի ոչ միայն ստեղծագործական կազմի համար, որոնք նշում են, որ նախագիծը բավական բարդ ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք է, այլեւ՝ հեռուստադիտողի, որոնք անհամբերությամբ սպասում են Սահմիի ու Միհրանի անհավանական պատմությամ հերթական սերիային։ Սերիալի ռեժիսորը Գոշ Հակոբյանն է, սցենարի հեղինակը՝ Անի Մաղաքյանը, իսկ Իննա Խոջամիրյանը պրոդյուսերն է, որը հանդես է գալիս նաեւ գլխավոր հերոսուհու դերում։ Միհրանին մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը։

5a51be1f-9d8c-46c3-bf3a-a226c5ffa785.jpg (52 KB)

«Սիրելի Սահմի»-ն պատմում է տարբեր ժամանակներում ապրող, բայց հանգամանքների ու հրաշքի բերումով ժամանակային նույն շրջանում հայտնված մարդկանց մասին։ Նրանցից մեկը ժամանակակից կին է՝ ժամանակակից սկզբունքներով ու հոգսերով, մյուսը՝ 1840-ականներից եկած տղամարդ՝ աշխարհի ու կյանքի մասին իր պատկերացումներով։ Նրանց հանդիպումը դառնում է ճակատագրական, բայց որոշումների ու հանգուցալուծումների մասին հեռուստադիտողը պատկերացում կկազմի միայն մինչեւ վերջ սերիալը դիտելուց հետո։ 

Մինչ այդ Իննա Խոջամիրյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է նախագծի բարդ, բայց արդարացված ուղու մասին։  

929e179d-09a5-4e85-b354-e625af2677d3.jpg (28 KB)

«Անիի հետ գաղափարների եւ նախագծերին նոր շունչ տալու մտորումների եւ քննարկումների արդյունքում կանգ առանք հենց այս տարբերակի վրա: Ինձ համար միշտ սկզբունքային է նոր, էքսպերիմենտալ նյութ փորձարկելը: Բացի դրանից` հին հայկականը մեր ձեւակերպմամբ ցուցադրելն իմ ամենամեծ ցանկություններից էր։ Իհարկե, դա ահռելի աշխատանք էր, մեր պատկերացրածից 3 անգամ ավելի բարդ, բայց ես անսահման ուրախ եմ, որ հեռուստադիտողը նույն ջերմությամբ ու գորովանքով այն ընդունեց` ինչպես մենք էինք ստեղծել ու ստացել»,-անդրադառնալով սերիալի ժանրին՝ նշեց դերասանուհին։ Իսկ հարցին՝ ինչպես որոշեց այս անգամ լինել իր նախագծում (Իննան եւ Գոշը ստեղծել են նաեւ «Հոթել Գրանդ»՝ երեք եթերաշրջանից բաղկացած սերիալը), Իննան պատասխանեց․

«Իմ  նախագծում նկարահանվելու հարցին նպաստել է մեծապես նաեւ իմ գլխավոր գործընկերը՝ «Արկադան»։ Ուզում էին հերոսուհուն ես մարմնավորեի: Ես կարոտել էի եթերը, իսկ ինձ ուզում էին նորից եթերում տեսնել` մեր շահերն այս կետում համընկնում էին»:

32c154d1-51b5-4a6a-8f8d-188d12877403.jpg (35 KB)

Իննա Խոջամիրյանը նախագծի շրջանակում առաջին անգամ էր աշխատում Սոս Ջանիբելյանի հետ, որից, ասում է՝ շատ բան է հասցրել սովորել։

«Սոսի հետ համատեղ աշխատանքի մասին կարելի է մի ամբողջ նյութ խոսել: Սոսից անասելի շատ եմ սովորել. նրան չեմ ասել, բայց պիտի իմանա ի վերջո (ծիծաղում է)։ Սոսն իմ մեջ շատ ուժեղ վերաբերմունք փոխեց գործնականորեն, գրեթե, ամեն ինչի նկատմամբ` դերասանի աշխատանքի, աշխատանքային փոխհարաբերությունների, սցենարը մարսելու, աշխատանքային սուբորդինացիաների, դերասանական աշխատանքի, կերպարի ընկալման... Մի խոսքով, երեւի բացառիկ դերասաններից է, ում հետ կուզեի մի փոքր երկար աշխատել: Չնայած, կարծում եմ՝ հոգեւոր կապն արդեն ստեղծվել է, ու անկախ նրանից համատեղ նախագիծ կունենանք թե չէ, մտքերի փոխանակում ունենալու ենք այսուհետ միշտ»:

562caabc-ca2e-4f52-b2bb-546678d28072.jpg (33 KB)

Խոսելով աշխատանքի բարդության մասին՝ դերասանուհին նշեց․ «Նախագիծ ձեռնարկել, ստեղծելը, կազմակերպելը, արտադրելն ու այնտեղ խաղալը, թերեւս, աշխարհի ամենաբարդ բանն է: «Սիրելի Սահմի»-ն իմ ամենահուզական նախագծերից է. տեղեր կան տուժել է դերասանական աշխատանքը, տեղեր կան տուժել է պրոդյուսերական-կազմակերպչական աշխատանքը, չնայած՝ ես հսկայական ու հրաշալի թիմ ունեմ, բայց, իսկապես, ինձ համար ծանր առաքելություն էր այս նախագիծն իրականացնելը»։ 

Արդյունքներն ու արձագանքները տեսնելով, սակայն, Իննան նշում է՝ ոչ մի գրամ չի ափսոսում այդ տանջանքների համար: «Մեր հեռուստադիտողը դեռ էլ ավելի լավ ու որակյալ արտադրանքներ պիտի տեսնի հայկական հեռուստատեթերում: Արածը ծառայում է իր նպատակին»,-հավելում է նա։ 

74e6f33c-688b-4e34-a704-84bf2e3d82c2.jpg (58 KB)

Ըստ դերասանուհու՝ Սահմին իր «բեկումնային կերպարներից է»։

«Երբեւէ ոչ մի կերպարի վրա այսքան բարդ չեմ աշխատել, որը նաեւ տեխնիկական ու կողմնակի հանգամանքներով էր պայմանավորված: Բայց ամենակարեւորը`անսահման երկար պատմելու փոխարեն, կարող եմ ասել, որ Սահմիի նպատակասլաց, տեղ-տեղ չոր, ձիգ ու պինդ, կարիերիստ բնավորությունն Իննայից հեռու չէ: Նուրբ տեղեր կան` այնքան նման ենք ես ու Սահմին, որ հուզվում եմ, նույնիսկ, նայելիս: Սահմիից սովորեցի նորից երազել ու հավատալ հրաշքներին: Ինձ դա շատ պետք էր: Ինձ որ հարցնեք` գուցե ես էլ եմ հիմա հավատում, որ աշխարհում կա Քրոնոս, որը կարող է մարդուն ժամանակի ու տարածության մեջ ճամփորդելու շանս տալ»։

1ce8b1f0-a441-43f0-afc1-8985133d65ec.jpg (34 KB)

Ֆիլմում շոշափվում են նաեւ պատմական անուններ ու դրվագներ։ Օրինակ՝ գլխավոր հերոսը Խաչատուր Աբովյանի մտերիմ ընկերներից է։ Իննան նշում է, որ տարիներ առաջ ընկերուհիներից մեկին ասել էր, որ ցանկանում է ժամանակակից պատմությունների մեջ տեսնել նաեւ հայկայան մշակույթին ու պատմությանը առանչվող կետեր։ 

«Ասել էի ,որ մտածում եմ` նախագծերը հաջողում են, երբ գերժամանակակից, սիրուն նկարահանված, որակյալ պրոդուկտի մեջ ազգային ու մշակութային նուրբ, բայց կարեւոր գծեր ես ներառում, մեծ աշխարհին քո կինոպրոդուկտը տալիս՝ քո ազգայինի, քո լեզվի ու մշակույթի մասին: Ու ինչ լավ կլինի միշտ սիրուն անցումներ տանք սիրուն հայկականի մասին... Ես մոռացել էի ասածներս, ընկերուհիս` ոչ: Սերիալի եթեր հեռարձակվելուց հետո գրել էր ինձ, որ հպարտանում է, որ այն ինչի մասին ես, ուղղակի, բարձրաձայն մտածել եմ իր հետ` այժմ այլեւս իրականություն է: 
Մենք 10 մասից բաղկացած ժամանակակից պատմության մեջ հնարավորինս ներառել ենք հայկականը, ավանդականը, գրականը, մշակութայինը, ազգայինը... Իսկ Խաչատուր Աբովյանը հայ մտավորականության առանցքային կերպարներից է, այն աշխարհիկ մաքուր հայերենը, որով Միհրանն է խոսում, մեր իսկական էությունն ու լեզուն է, դա ինչպե՞ս կարող ես ինչ-որ տեղ, ինչ-որ նախագծում չշոշափել ու չտեսնել»:

b80417f4-013b-480e-95aa-db084b16d005.jpg (44 KB)

c4f9357b-5863-4d13-8803-8eba4f019a58.jpg (49 KB)

Իննան խոստովանեց, որ սկզբում մտածել են «Սիրելի Սահմին» ներկայացնել գեղարվեստական ֆիլմի տեսքով, հետո՝ որոշել ցուցադրել՝ որպես 10 մասանոց հեռուստասերիալ։ «Գեղարվեստական ֆիլմեր, կարծում եմ, օրերից մի օր կսկսեմ նախաձեռնել: Ի՞նչ ասեմ`առաջ Աստված»։

Ինչ վերաբերում է սերիալի երկրորդ եթերաշրջանին՝ դերասանուհին հավելեց, որ դա կախված է միայն հեռուտադիտղի արձագանքից։ 

c6f091fa-96c5-47dc-aace-08392a9aefa7.jpg (69 KB)

«Հիմա ոչինչ չեմ կարող ասել... համենայն դեպս, այն, ինչ ես կուզեի տեսնել ու ձեռնարկել, եթե լիներ երկրորդ եթերաշրջան` տասնապատիկ ավելի բարդ աշխատանք ու գաղափար է»,-շեշտեց նա։

Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել են նաեւ Լեւոն Հախվերդյանը, Մարիամ Ադամյանը, Իրինա Այվազյանը, Մարինկա Խաչատրյանը, Վաչե Երիցյանը, Հայկ Դարբինյանը, Հարություն Սարգսյանը, Միշա Հակոբյանը, Մուրադ Նադիրյանը, Սամվել Դանիելյանը, Ժոռա Հովհաննիսյանը, Հովիկ Հովհաննիսյանը եւ այլք։

Սյունե Առաքելյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli