Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք պարտավոր ենք ապացուցել մեր՝ անկոտրում և պտղաբեր էթնոս լինելու թեորեմը. Աշոտյան

ANALYSIS

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

«Կառավարության վերջին նիստին Փաշինյանի պոռթկումն Արցախի պետական ինստիտուտների հասցեին և դրան հետևած իշխանամերձ տեղեկատվական գրոհը սպասելի էին։ Արցախի նախագահի հարցազրույցը ֆրանսիական լրատվականին ընդամենը առիթ էր, թրիգեր՝ վաղուց կուտակած մաղձը, որն արտահայտվում էր մինչև նիկոլական զեղումն Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին տարբեր սկանդալների մեջ ներքաշելով։

Նիկոլի հիմնավորումները, թե՝ «Հայաստանում պիտի լինի ընդամենը մեկ կառավարություն», գրեթե ինչպես միշտ՝ քննադատության չեն դիմանում։

Նախևառաջ անառարկելի է, որ Արցախի պետական ինստիտուտների մանդատը չի տարածվում և չի կարող տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքի և քաղաքացիների վրա։ Գուցե հոգեբանորեն Նիկոլին դիսկոմֆորտ է, որ իր իսկ մեղքով Հայաստանում են հայտնվել իր ազդեցությունից դուրս գտնվող Արցախի պետական կառույցները։ Սակայն ակնհայտ է, որ դա չէ Հայաստանում իշխանությունը զավթած ֆյուրերի նյարդային պահվածքի հիմնական պատճառը։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը և Ալիևը միասնական ջանքերով տապալելով Արցախի պետականությունը՝ հիմա քլինինգային օֆիսի մաքրուհիների ջանասիրությամբ փորձում են ջնջել երկրորդ հայկական պետության ցանկացած ցողունային բջիջ։ Ալիևը պայքարում է այդ ինստիտուտների շենքերի դեմ (հիշեք ԼՂՀ ԱԺ շենքի գմբեթի քանդումը) և հայերի հոգևոր-մշակութային հետքն է վերացնում Արցախում։ Իսկ Նիկոլին վերապահված է տարրալուծել արցախահայերին և թաղել Արցախի պետականության մասին հիշեցնող ատյանները։

Հատկանշական է, որ այն ընթացքում, երբ Նիկոլը Հայաստանում արշավ է սկսում Արցախի ինստիտուտների դեմ, Ալիևը ստեղծել է և գուգուրում է «Արևմտյան Ադրբեջանի» կառույցներ, որոնք ոչ միայն Ադրբեջանի ներսում արագորեն զարգանալու հնարավորություն են ստացել, այլև դուրս են գալիս միջազգային ասպարեզ՝ աշխատանք դեսպանատների հետ, միջազգային կառույցների հետ կումունիկացիա և այլն։

Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ Արցախի պետական կառույցներից ավելի ակտիվ գործունեություն է ակնկալվում՝ Արցախի հարցի՝ միջազգային քաղաքական օրակարգից չվերանալու համար։ Հասկանում եմ, որ արցախահայության ծանր սոցիալ-տնտեսական, հոգեբանական իրավիճակում և Հայաստանի գործող ռեժիմի թշնամական վերաբերմունքի պարագայում դա շատ բարդ մարտահրավեր է։ Սակայն այս հարցը կենսական է և պարտադիր է այն առաջնահերթ դիտարկելը։

Էլի ազնիվ պետք է խոստովանել, որ այս խնդիրը միայն Արցախի ղեկավարության պարտականությունը չէ, այլև ողջ հայ ժողովրդինը, ներառյալ՝ Սփյուռքը։ Այնինչ իմ տեսադաշտում (գուցե ես չգիտեմ) այդպիսի համազգային աջակցություն չի երևում։

Այս համատեքստում մի շեշտադրում պիտի անեմ։ Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում նույնպես մենք պարտվում ենք Նիկոլին կոնցեպտուալ առումով։ Ի՞նչ նկատի ունեմ։ Փաշինյանի գործողությունները, որքան էլ քաոտիկ և հախուռն թվան, իրականում նախապես մշակված ծրագրերի՝ նպատակների, խնդիրների, քայլերի արդյունք են, որոնց ի պատասխան՝ ընդդիմության և հասարակության արձագանքը և հակազդումը տարերային են, չհամակարգված, անհետևողական։

Այդ մեթոդական ճգնաժամը վերաբերում է նաև տվյալ հարցին։ Հայ հասարակական-քաղաքական միտքը չի բյուրեղացրել Արցախի ապագայի շուրջ, ստեղծված իրավիճակում՝ գործողության և գործունեության ալգորիթմ, գաղափար, կոնցեպտ։ Ամիսներ առաջ փորձեցի նման քննարկումներին նպաստել՝ առաջարկելով Արցախի համար այս փուլում «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտը (մանրամասները՝ այստեղ.)։ Սակայն, ցավոք, այս կամ որևէ այլ մոդելի շուրջ լուրջ քննարկումներ և օգտակար վերջնարդյունք, որ կարող էին պիտանի լինել Արցախի պետական ինստիտուտների համար, չեղավ։

Ընդամենը հիշեցնեմ, որ Արցախի դեպքը բացասական իմաստով ունիկալ է պարզապես «վտարանդի կառավարություն» կոչվելու համար, որովհետև դասական իմաստով նման դեպքերում իշխանությունները «գնում են դուրս», իսկ բնակչությունը մնում է տեղում։ Այնինչ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո Արցախի թե՛ իշխանությունները, թե՛ բնակչությունը «դրսում» են։

Սակայն անգամ վտարանդի կառավարությունների դեպքում Փաշինյանի խոսույթն աննորմալ է։ Պատկերացնո՞ւմ եք՝ Չերչիլը կառավարության նիստում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նիկոլական տեքստեր ասեր Լոնդոնում ապաստանած՝ Նիդեռլանդների, Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի կամ Լեհաստանի վտարանդի կառավարությունների հասցեին։ Կամ նույն տարիներին Նորվեգիայի թագավորը հաթաթա տար Օսլոյում տեղակայված Էստոնիայի վտարանդի կառավարությանը։

Այն, որ Նիկոլը հոգով խավար է, իսկ մտքով՝ տկար, այլևս աքսիոմ է։ Իսկ մենք՝ որպես ժողովուրդ, կրկին պարտավոր ենք ապացուցել մեր՝ անկոտրում և պտղաբեր էթնոս լինելու թեորեմը»,- նշված է հոդվածում։

Ucom Celebrates Telecommunication Day"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli