Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայտնի են «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնի անցկացման ժամկետները

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում։ 

 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը և Երևան լարային քառյակը։

«Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որը ներառում է համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Դրանց զգալի մասն առաջին անգամ է հնչում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։ 

Փառատոնը նպատակն է նպաստել Հայաստանում համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածմանն ու զարգացմանը։ 

Փառատոնի շրջանակում այս տարի կկազմակերպվի 5 համերգ, որոնք կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում, Դիլիջանի միջազգային դպրոցում և «The Office»-ում։

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Ասոնանս անսամբլը կներկայացնի Արամ Հովհաննիսյանի, Ալիսիա Թերզյանի, Արթուր Ահարոնյանի, Արսեն Բաբաջանյանի, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

Մայիսի 2-ին ՀԲԸՄ դահլիճում Երևանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը կներկայացնի Միքայել Մելիք-Վարդանյանի, Լևոն Պողոսյանի, Վահրամ Բաբայանի, Նարինե Մխիթարյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Արամ Սաթյանի, Գոռ Իսպիրյանի, Վաչե Շարաֆյանի գործերը։ 

Մայիսի 4-ին Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan) Երևանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը կկատարի Միքայել Մելիք-Վարդանյանի, Ռալֆ Քեոշքերյանի, Գոռ Իսպիրյանի, Լևոն Պողոսյանի և Նարինե Մխիթարյանի գործերը։

Մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայացնի հեղինակային, ինչպես նաև Ալան Հովհաննեսի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտուն Իսրայելյանի, Վարդան Աճեմյանի, Արթուր Ավանեսովի, Ռուբեն Անտոնյանի, Էլեն Յոլչյանի ստեղծագործությունները։

Մայիսի 11-ին Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Երևան» լարային քառյակը կկատարի Սուրեն Զաքարյանի, Աննա Հակոբջյանյանի, Արփինե Կալինինայի, Միխայիլ Կոկժաևի գործերը, իսկ մայիսի 14-ին փառատոնային կրթական ծրագրերի շրջանակում երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանը վարպետության դաս կանցկացնի կոնսերվատորիայի ուսանողների համար՝ ակուստիկ լաբորատորիայում։

Մայիսի 16-ին «The Office»-ում կայանալիք համերգին կմիավորվի էլեկտրոնային և դասական երաժշտությունը՝ Անդրիուս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Սերգեյ Ումրոյանի և Անդրիուս Հարությունյանի ստեղծագործությունները:

 Փառատոնի ծրագիրն ամեն տարի երաժշտասերներին հնարավորություն է տալիս հետևել արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին: Այն նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli