Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կառլենը գիշերը երազիս եկավ, հետո պարզեցի՝ հերձել են այն ժամին, երբ տեսել եմ երազիս մեջ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մարիամ Բարսեղյանն իր 8 անչափահաս երեխաների հետ Մարտակերտից դուրս եկավ ու բռնեց գաղթի ճանապարհը։ Դուրս գալու համար նրան ևս տրվել է 2 օր, ու ինքն այդ խառը ու դժվար օրերին ժամանակ չուներ տնից ինչ որ բան վերցնելու։

«Հարստությունս երեխաներս էին, նրանց անվտանգության մասին էի մտածում միայն»,- ասում է կինը՝ MediaHub-ի հետ զրույցում պատմելով իր ընտանիքի ողբը։

Նրա ամուսինը՝ 35-ամյա Կառլեն Գևորգյանը, 5 տարեկան է եղել, երբ ընտանիքը Շիրակի մարզից տեղափոխվել ու մշտական բնակություն էին հաստատել Մարտակերտում։ Կառլենն աշխատում էր Դրմբոնի, ապա Կաշենի հանքարդյունաբերական ձեռնարկությունում։ Մարիամի հետ ամուսնանալուց հետո որոշել են ունենալ մեծ ընտանիք։

«Երբ ծնվեց մեր 6-րդ երեխան, պետությունը մեզ բնակարան հատկացրեց։ Դեռ չէինք հասցրել վայելել մեր սեփական տունը, որովհետև սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ ժամանակ ես հղի էի: Տեղահանվեցի երեխաների հետ ու ժամանակավոր մնացի Հրազդանում։ Կառլենը չհամաձայնեց գալ, նա իր կյանքն առանց Արցախի չէր պատկերացնում, դրա համար մենք նորից վերադարձանք Մարտակերտ։ 2020-ին, երբ տղա ունեցանք, նրան Կորյուն կոչեցինք»,- ասում է կինը՝ ընդգծելով, որ Կառլենի հետ ապրած տարիներն իր կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածն էր։ «Թե՛ որպես հայր ու ամուսին, թե՛ որպես որդի՝ ինքն անգերազանցելի էր»։ 

Պատերազմից հետո հանքավայրի աշխատանքը ժամանակ առ ժամանակ դադարում էր, քանի որ ադրբեջանական դիրքերը մոտ էին ձեռնարկությանը, իսկ Արցախի պաշարման ընթացքում այն իսպառ չգործեց։ 

«Տունը պահելու համար զինվորագրվեց աշխարհազոր ուժերում, չնայած ես չէի ուզում։ 2023-ի սեպտեմբերի 19-ի կեսօրին մոտ ես ջաղացից տուն էի գնում։ Զանգեց, հարցուփորձ արեց երեխաներից, հետո ասաց՝ «ալյուրը շուտ տուն հասցրու, հաց թխի երեխաներին, սոված չմնաք»։ Դրանից հետո սկսվեց պատերազմն, ու կորավ կապը դիրքերի հետ»,- հիշում է Մարիամը։ 

Բազմազավակ մայրը երեխաների հետ պատսպարվել են ապաստարանում։ Նա ամուսնուց ոչ մի լուր ու տեղեկություն չուներ, բայց գիշերը ժամը 4-ին Կառլենի ընկերոջ կինն է հյուրընկալվում Մարիամին։

«Զրույցի ընթացքում հասկացրեց ինձ, որ ամուսինս զոհվել է։ Նա ինձ առաջարկեց միասին գնանք հիվանդանոց, քանի որ դիրքերից դիերն այնտեղ էին բերում։ Պատրաստվում էի դուրս գալ, հետ շրջվեցի, բոլոր երեխաներս քնած էին գետնին, իսկ հրետակոծությունը չէր դադարում։ Ասացի՝ «չեմ կարող երեխաներիս թողնել այստեղ», չեմ պատկերացնում ինչ կլիներ, եթե գնդակոծվեր նաև այդ տարածքը, ես կխելագարվեի»,- ասում է կինը, ընդգծում, որ դա իր կյանքի ամենածանր գիշերն էր։

Կառլենն ու Մարիամն իրենց 9-րդ երեխային էին սպասում։ Բլոկադայի ժամանակ Մարիամի համար այդ կարգավիճակում դժվար էր, բայց կինը երբեք չի դժգոհել, հաղթահարել է. «Որովհետև Կառլենը կողքիս է եղել, իսկ նրա ներկայությամբ ոչնչի կարիք չեմ ունեցել»։ 

Պատերազմի հենց առաջին օրը, առաջին ժամերին Մարտակերտի շրջանի դիրքերում անմահանում է նաև Կառլեն Գևորգյանը։ Կինը, որ մեծ դժվարությամբ երեխաների հետ գաղթել ու ապաստանել էր Կապանում, ավելի ուշ է գտել ամուսնու մարմինը։ 

«Գիշերը երազիս եկավ, հաջորդ օրը Գորիսի դիահերձարանում գտա դիակը։ Պարզվել է, որ նրան հերձել են Կապանում, գիշերը, այն ժամին, երբ տեսել եմ երազիս մեջ։ Կառլենին հուղարկավորել ենք «Եռաբլուր» պանթեոնում»,- ասում է նա:

Ընտանիքն այնուհետև Կապանից տեղափոխվել ու բնակություն է հաստատել Թալինի շրջանի Աշնակ գյուղում։ Նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին Մարիամը լույս աշխարհ է բերել 9-րդ երեխային։ Նրան հոր անունն է կնքել։ Հիմա էլ առանց Կառլենի փորձում է դաստիարակել երեխաներին, որ հոր պես լավ մարդ ու արժանի զավակներ մեծանան։

Հունան Թադևոսյան

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback