Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԱՊՐԻԼԻ). Քայլերթով հասել են Բաղրամյան պողոտա, փակել են Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցները. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԵՆ ՕՐԵՐ

Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի միջազգային օր, Կոստա Ռիկա՝ Ազգային հերոսների օր, Լիբերիա՝ Աղոթքի օր, Ուգանդա՝ Ազատության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

2001- «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործով տեղի ունեցած դատական նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը չի ժխտել իր կատարած սպանությունները, սակայն չի ընդունել ահաբեկչության մեղադրանքը:

2007 - Ռուսաստանի Կովկաս նավահանգստից Փոթի է ժամանել Հայաստանի վարձակալած առաջին լաստանավը՝ իրականացնելով փորձնական նավարկություն:

2013-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ հայաստանցի երաժշտասերները «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրել են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:

2015- աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Գյումրի: Քարդաշյանի այցին հատկապես սպասող Քարտաշյանները, որոնց նախնիները Կարսից Գյումրի են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ, այդպես էլ չեն կարողացել հանդիպել Քարդաշյանին:

2015-վախճանվել է խորհրդային և ռուսական մեխանիկայի ոլորտի գիտնական, ակադեմիկոս Սամվել Գրիգորյանը:

2016-Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ հերոսին հուղարկավորել էին 7 օր առաջ առանց գլխի, իսկ հետո ադրբեջանցիները հանձնել էին նրա գլուխը:

2018- Խորհրդարանի դահլիճը մի քանի րոպե ամբողջությամբ ծխի մեջ է հայտնվել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության «ՔՊ» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթ ունենալիս անսպասելիորեն գրպանից հանել է գունավոր ծխարձակիչ, վառել այն, ապա կոչ արել բոլորին ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառել «ազատության ջահը»:

2018- «Մերժի՛ր Սերժին» և «Քայլ արա՛» նախաձեռնության անդամները երեկոյան քայլերթով հասել են Բաղրամյան պողոտա, իսկ մինչ Բաղրամյան պողոտա հասնելը՝ փակել Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցները:

2019- վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը։

2023-Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր:

ԱՇԽԱՐՀ

145 մ.թ.ա.– ծնվել է Հռոմի կայսր, Սևերոսների հարստության հիմնադիր Սեպտիմիոս Սևերոսը:

491- Ֆլավիյ Զենոնի մահից հետո Բյուզանդիայի թագավոր է դարձել Անաստասին:

1755-ծնվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որը առաջինն է հայտնաբերել կույր աղիքի բորբոքումը, իսկ 5 տարի անց նկարագրել է «դողացող ցնցումները», որը հետագայում կոչվել է Պարկինսոնի հիվանդություն:

1814-Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է գահից և աքսորվել Էլբա կղզի:

1822– Հունաստանի Խիոս կղզում թուրքերը իրականացրել են Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվել է մոտ 25 000 մարդ:

1854-վախճանվել է գերմանացի ֆիզիկոս և բժիշկ Կարլ Ադոլֆ ֆոն Բազեդովը, որը Բազեդովյան հիվանդությունը նկարագրած բժիշկն է:

1857-ռուսական ցար Ալեքսանդր 2-րդը հաստատել է Ռուսաստանի զինանշանը՝ երկգլխանի արծիվը:

1868- Ճապոնիայում վերացվել է սյոգունությունը՝ թագավորությունը:

1899-Իսպանիան ԱՄՆ-ին է հանձնել Պուերտո Ռիկո կղզին:

1909– Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հիմնվել է քաղաք, որը հետագայում դարձել է Թել Ավիվը:

1935– սվաստիկայի նշանով դրոշը հաստատվել է որպես Գերմանիայի պետական դրոշ՝ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշներից մեկը:

1945-ազատագրվել է Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարը:

1951-ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջեյմս Պատրիկ Կելլին:

1953-ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, Ֆերմիի թեորեմը ապացուցած Էնդրյու Ուայսը:

1961 – Նյու Յորքում տեղի է ունեցել Բոբ Դիլանի առաջին համերգը:

1964-առաջին անգամ ցուցադրվել է Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայով» գեղարվեստական ֆիլմը:

2002– Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ է կատարվել:

2011- Մինսկի մետրոպոլիտենի «Հոկտեմբերյան» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 15, վնասվածք ստացել՝ 400 մարդ: Ահաբեկչական ակտի կատարման պատճառները մինչև վերջ չեն բացահայտվել:

2019-Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ձերբակալվել է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli