Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձին ավելի քան 3 հազար տարի հավատարմորեն ծառայել է մարդուն։ Մի քանի հազար տարի շարունակ այդ դիմացկուն կենդանիները եղել են մարդկանց օգնականները ֆերմաներում, որսի ժամանակ և մարտերում: Հենց այն պահից, երբ մարդն սկսել է ձիուն օգտագործել ձիավարության համար, կարելի է խոսել ձիասպորտի ծնունդի մասին։ Գիտնականների միջև չկա համաձայնություն այն մասին, թե որտեղ է ընտելացրել առաջին ձին: Բայց շատերը հակված են կարծելու, որ ձիերին ընտելացրել են քոչվորները, ովքեր ապրում էին ժամանակակից Բաշկորտոստանի տարածքում: Ձիերի առավելություններն այնքան ակնհայտ էին, որ ընտանի ձիերն օգտագործվել են հին քաղաքակրթությունների մեծ մասում: Հին օլիմպիական խաղերում կառքերի մրցավազքը, ձիերի լայն տարածումը՝ որպես փոխադրամիջոց, նրանց նախնական նախապատրաստումը մարտերին, թամբի և սանձի գյուտերը եղել են ձիասպորտի ձևավորման հստակ նախադրյալները։

Դարերի ընթացքում ձիավարությունը զարգացել է, և ձևավորվել են ձիերի նոր ցեղատեսակներ։ Անգլիայում բուծված մաքուր ցեղատեսակների տարածումը խթան է հաղորդել Եվրոպայում ձիասպորտի արագ զարգացմանը։ Վերածննդի դարաշրջանում առաջին ձիավարության դպրոցներն են հայտնվել Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում, նկարագրվել են ձիավարման և վարժեցման տեխնիկաները։ Լայնորեն հայտնի է դարձել Վերսալի Ֆ. Բաուչերի դպրոցը, որի համակարգը հետագայում ազդել է շատ երկրների վրա։ Ֆ. Բաուչերը կարծում էր, որ միայն ասպարեզում կարելի է սովորել ձիավարություն, և մշակել էր ձիավարության հմտությունը յուրացնելու մի ամբողջ մեթոդ։ Ժամանակի ընթացքում ձիասպորտը ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում: Սկսել են պարբերաբար կազմակերպել ու անցկացնել մրցույթներ։

Արդեն 1900 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում ներառվել են շոու ցատկ, հեռացատկ և բարձրացատ ձիերով։ Մարդկանց և ձիերի մասնակցությամբ մրցույթների մի քանի տեսակներ կան: Միջազգային ֆեդերացիան պաշտոնապես ճանաչում է ձիասպորտի 7 տեսակ, որոնցից 3-ը օլիմպիական դիսցիպլիններ են։ Ամենաերիտասարդն ու ամենադիտարժանը շոու ցատկն է: Այն հայտնվել է մոտ մեկ դար առաջ Ֆրանսիայում։ Շոու ցատկի մրցումների ժամանակ ձիավորն ու իր ձին հաղթահարում են խոչընդոտներով ճանապարհը։ Թռիչքի տարրերի կատարումը գնահատվում է դատավորի կողմից: Ձիասպորտի մեկ այլ տեսակ է դրեսաժը: Մրցումների ժամանակ դատավորները գնահատում են ձիու հսկողության վիրտուոզությունը:

Մեկ այլ օլիմպիական դիսցիպլին է եռամարտը: Երեք օրվա ընթացքում մարզիկները մրցում են մանեժային ձիավարության, քրոսքանթրիի և արգելքների մրցավազքերում: Այդ դիսցիպլինի հիմնադիրները եղել են զինվորական հեծելազորները, ովքեր ստուգում էին ձիերի կարողությունները արագության և դիմացկունության մեջ: Հետաքրքրաշարժ և հետաքրքիր սպորտաձև է վոլտիժիրովկան, որտեղ մարզիկները մարմնամարզական և ակրոբատիկ վարժություններ են կատարում շրջանով վազող ձիու վրա: Դրայվինգը դասական ձիասպորտի մեկ այլ տեսակ է: Այն ներառում է մեկ, երկու կամ չորս ձիերով կազմված թիմեր: Այդ մրցումների նախատիպը եղել է կառքերի մրցավազքը։ Ռեյնինգը արևմտյան սպորտի տեսակ է, որը ծագել է Վայրի Արևմուտքում: Մրցումները նշանավորվում են ձիավարության բարդ տարրերի կատարմամբ՝ քայլվածք, արագ շրջադարձեր, կոշտ կանգառներ: Վերջին պաշտոնապես ճանաչված կարգը, որի նպատակն է արագորեն անցնել հարյուրավոր կիլոմետրեր, ձիարշավն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli