Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակ

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Դուք արթնանալու եք ոչ լավագույն տրամադրությամբ և դեռ երկար ժամանակ ձեր տեղը չեք գտնելու: Մանրուքները բավական են, որպեսզի դուք դուրս գաք հունից, սակայն դուք առավել սուր եք վերաբերվում այն իրողությանը, որ որոշ ձեր ցանկություններ ձեր ուզած ձևով չեն իրականանում: Եթե ուզում եք, որ ինչ-որ բան լավագույն ձևով արված լինի, ապա պետք է դա անեք ինքներդ:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումները կսկսեն թափ հավաքել, կյանքը դառնում է ավելի թեթև և հեշտ: Հնարավոր է անսպասելի հրավեր` ստանալով այն, դուք հիանալի ժամանակ կանցկացնեք հաճելի միջավայրում:

Ցուլ. Օրը հաջող ընթացք կունենա: Ձեր հաջողությունները ավելին են, քան դուք ենթադրում էիք: Բոլորի աչքում դուք հաճելի զրուցակից եք և ուշադիր ունկնդիր: Օրը բարենպաստ է  ինչպես նոր ծանոթությունների, այնպես էլ` հին ընկերների հետ շփվելու առումով: Ընտանեկան գործերը դժվար կլինի միայնակ հաղթահարելը, այնպես որ ավելի լավ է դիմեք մտերիմների օգնությանը, ովքեր ձեզ հուսախաբ չեն անի:

Բարձր է ստեղծագործական ներուժը, ձեր մի շարք գործողություններ և մտահղացումներ բավական օրիգինալ են, և շրջապատին դա դուր է գալիս: Այսօր կարելի է անսովոր իրեր, վառ գույնի ակսեսուարներ և ինտերիերի ապրանքներ գնել:

Երկվորյակներ. Անհարթ օր է, երբ հաղթանակները փոխարինվում են անհաջողություններով, իսկ տրամադրությունն էլ խիստ անկայուն է: Դուք մասամբ հաճույք եք ստանում տեղի ունեցող իրադարձություններից, ձեզ դուր է գալիս բարդ խնդիրներ լուծելը, դժվարություններ հաղթահարելը: Շրջապատի մարդկանց դժվար է հարմարվել ձեր կյանքի ռիթմին, ինչն էլ հանգեցնում է տարաձայնությունների և վեճերի: Դուք չեք ստանում աջակցություն այն մարդկանցից, ում անվերապահ ըմբռնմանը սովոր եք եղել:

Եթե դուք ցանկանաք որևէ մեկին դուր գալ, ապա դա ձեզ անպայման կհաջողվի, սակայն թողած տպավորությունը շատ արագ հօդս կցնդի, եթե դուք չփոխեք ձեր վարքագիծը: Կարելի կոկետություններ անել, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է:

Խեցգետին. Օրը բավական բարդ է դասավորվում, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ դուք դատապարտված եք ձախողման: Ողջ բանը նրանում է, որ դուք պետք է ճիշտ ընտրեք ձեր զբաղմունքը, և այդ հարցում ոչ միայն հենվեք ձեր ենթագիտակցության վրա, այլև` սթափ դատողության: Հարմար օր է երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Դժվար թե հաջողության հասնեք այնպիսի գործերում, որոնցում ձեր միակ նպատակը անմիջապես եկամուտ ստանալը լինի:

Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր թյուրիմածությունները, քանի որ եթե կենտրոնանաք դրանց վրա, ապա տրամադրությունն անպայման կփչանա, ինչն էլ թույլ չի տա առողջ ու սթափ որոշումներ կայացնել:

Առյուծ. Օրը թեթև և հաճելի է սկսում, և ձեր բախտը շատ հարցերում բերում է: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե ինչին կարելի է ձեռնամուխ լինել, իսկ ինչն էլ մի կողմ դնել, կամ հանձնարարել մեկ ուրիշի: Դա մեծապես օգնում է  օպտիմալ օգտագործել ժամանակն ու ուժերը: Լավատեսությունը ձեզ լրացուցիչ հմայք է հաղորդում, այսօր ձեր հանդեպ անթաքույց հետաքրքրություն են դրսևորում անգամ նրանք, ովքեր ժամանակին նախընտրում էին ձեզանից հեռու մնալ: Օրը միանգամայն հարմար է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար:

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ ժամանակի հետ բացասական միտւմների ազդեցությունը խորանում է:

Կույս. Հարմար օր է տարբեր մարդկանց հետ ամենատարբեր բնույթի շփումների համար: Հատկապես պետք է նախընտրեք այն մարդկանց, ում դուք կարող եք ինչ-որ բան սովորեցնել: Այսօր հենց’ նրանք են այն անձինք, ովքեր հետագայում կարող են դառնալ ձեր դաշնակիցը կամ մտերիմ ընկերը: Լավ են անցնում ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, սակայն նրանք հետ դուք ոչ մի կերպ չեք կարողանում անկեղծ լինել: Նման օրերին դժվար է ինչ-որ բան թաքցնելը, դուք պահերով ակամայից բացում եք ուրիշների գաղտնիքները, ինչը կարող է անախորժությունների լուրջ հիմքեր ստեղծել: Պլաններ կազմելիս դուք շատ եք տեղ տալիս ձեր երևակայությանը, իսկ իրերի իրական դրությունն անտեսում:

Կշեռք. Օրը դասավորվում է բավական լարված, բարեբախտաբար դուք ընկերներ ու օգնականներ ունեք, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի դուք հաղթահարեք դժվարությունները: Կարող է անցյալին վերադառնալու, ինչ-որ խզված կապերը վերականգնելու ցանկություն առաջանա: Սակայն պետք է հիշել, որ դժվար թե ձեզ հաջողվի սխալների կրկնվելուց խուսափել` բոլոր խնդիրները նորից վերադառնալու են, ընդ որում` ընդունելով ավելի լուրջ բնույթ:

Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցեր, առավել ևս պետք չէ խոստումներ տալ` դրանք իրականացնելն այսօր գրեթե անհնար է: Ինչով էլ զբաղվեք, ուշադրություն դարձրեք մանրուքների վրա` դրանցից այսօր շատ բան է կախված:

Կարիճ. Այս բավական հանգիստ օրը դժվար թե կապված լինի որևէ էական իրադարձության հետ: Կարող են տագնապալի թվալ հեռվից եկող լուրերը, սակայն շատ շուտով պարզ կդառնա, որ տագնապելու որևէ լուրջ առիթ չկա: Այսօր արժե կարգավորել ֆինանսական գործերը` սեփական եկամուտների և ծախսերի վերլուծությունը կօգնի խուսափել անտեղի ծախսերից:

Բարենպաստ օր է բազմամարդ միջոցառումներ այցելելու համար; Եթե դուք ցանկանաք ձեր անձի շուրջ ուշադրություն հրավիրել և նոր ծանոթություններ հաստատել, ապա դրանում մեծ հաջողությունների կհասնեք, քանի որ ձեր հմայքին դիմանալն այսօր շատ դժվար է, և շատերն ուղղակի սպասում են պահին` ձեզ հետ շփվելու:

Աղեղնավոր. Բարդ օր է, սակայն` ոչ զերծ հաճելի պահերով: Ձեր խնդիրն է առավելագույնս օգտագործել դրական միտումների ազդեցությունը: Բաց մի թողեք այն, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Նախապատվությունը տվեք դրանց, այլ ոչ թե` կասկածելի ձեռնարկումներին, որոնք այսօր կարող են ձեզ գայթակղիչ թվալ:

Հարմար օր է այն բանի համար, որպեսզի վերջապես ձեր մեջ ուժ գտնեք զերբազատվելու ավելորդ բաներից, ինչպես նաև իրականացնելու հարաբերությունների վերազննում` հասկանալու համար, թե դրանցից որն է ձեզ համար ուղղակի ժամանց, որը` սովորույթի հարց, իսկ որը` լուրջ շարունակություն ենթադրող:

Այծեղջյուր. Այսօր ձեզ բավական բարդություններ են սպասում, քանի որ ողջ օրվա ընթացքում բացասական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Սակայն կեսօրին դուք հնարավորություն կունենաք շտկել իրավիճակը, ուղղորդել իրադարձությունների զարգացումը` ձեզ համար ավելի բարենպաստ հունով: Օրը հարմար է գեղեցիկ իրեր գնելու համար, սակայն միայն այն պայմանով, որ դրանք չպետք է թանկ լինեն:

Շփման մեջ խնդիրները ծագում են այն պահին, երբ դուք անհրաժեշտ չեք համարում թաքցնել ձեր զգացմունքները և պնդում եք ձեր ամեն մի ցանկության անհապաղ կատարում: Մտերիմները զարմացած են ձեր եսասիրությունից, դրա հետ մեկտեղ էլ սուր են արձագանքում ձեր ամեն մի վարքագծին:

Ջրհոս. Ֆինանսական առումով լավագույն օրերից չէ: Փողերը հոսում են մատների արանքից և չեն խոստանում վերադառնալ տեսանելի ապագայում: Բոլոր այն իրերը, որ այսօր կգնեք, դժվար թե արդարացնեն ձեր սպասումները, և շատ շուտով մտածելու եք այն մասին, թե ինչպես դրանցից ձերբազատվեք: Կենսական ներուժը ցածր է և դուք հոգնում եք սովորականից ավելի շուտ:

Դրա հետ մեկտեղ, օրը բավական հարմար է ընկերների հետ հանդիպելու, տանը հյուրասիրություն կազմակերպելու համար: Լավ օր է փոքր ուղևորության համար, սակայն պետք է նախընտրեք այնպիսիք, որ դուք նստած չլինեք ղեկին: Այսօր կարելի է և պլանավորել ընտանեկան հանգիստը:

Ձկներ. Օրը շատ թեթև և հաճելի է թվում, սակայն ձեր լավատեսությունը միշտ չէ, որ արդարացված կլինի: Դուք հակված եք գերագնահատելու ձեր հնարավորությունները, և առաջին հերթին` ֆինանսական, ինչն էլ հանգեցնում է կորուստների և չարդարացված ծախսերի: Դրանից բացի, դուք միտված եք ձեռնամուխ լինել այնպիսի գործերի, որոնք միայնակ չեք կարող հաղթահարել, դրա հետ մեկտեղ էլ մերժում եք ցանկացած առաջարկվող օգնություն:

Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, տանը դուք ձեզ շատ ավելի հարմարավետ կզգաք: Օրը հարմար է երիտասարդ կանանց հետ շփումների, գեղեցկության սրահներ այցելելու, շոփինգի համար: Կարելի է հնաոճ իրեր և արվեստի գործեր գնել:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli