Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մշակնե՞ր, թե «միջնորդներ»

CULTURE

Գրահրատարակչական ոլորտի անցյալը

Մինչև հիմա պետությունը գրահրատարակչական ոլորտի «զարգացմանը» նպաստել է երկու ծրագրերով: Գրքերը տպագրվել են պետական պատվերով կամ պետական աջակցությամբ: 

Այս ծրագրերով տպագրված գրքերի տպաքանակները տարիներ շարունակ կուտակվել են «Գիրք» հիմնադրամի պահեստում, որտեղից պետք է բաժանվեին գրադարաններին, բայց շատ դեպքերում այդպես էլ ընթերցողին չեն հասել: Հաճախ հրատարակչությունները, հավելագրումներ անելով կամ սահմանված տպաքանակները չտպագրելով, եկամուտներ են ապահովել իրենց համար և շահագրգռված չեն եղել գիրքը շուկա հանել և վաճառել: Գրողները արժանապատիվ հոնորարներ չեն ստացել, եթե ընդհանրապես ստացել են: Ստացվել է, որ այս ծրագրերի արդյունքում պետությունն ու գրողը տուժել են և շահել է անբարեխիղճ հրատարակիչը: 

Գրահրատարակչական ոլորտի ապագան

Հիմա քննարկվում է այս մեխանիզմը փոխելու հարցը: Շրջանառվող գաղափարներից մեկը գրքերի տպագրության համար նախատեսված փողը գրադարաններին հատկացնելն է, որպեսզի գրադարանային ֆոնդերը համալրվեն: Այս դեպքում հարց է առաջանում, թե ո՞վ է կազմելու հրատարակչություններից գնվող գրքերի ցանկը: Մի նոր հանձնաժողո՞վ է կազմվելու, թե գրադարանների տնօրեններն են որոշելու այն: Իհարկե, նախընտրելի է երկրորդ տարբերակը, որովհետև ապակենտրոնացումը նվազեցնում է համակարգային կոռուպցիայի վտանգը: Չի բացառվում, որ որոշ գրադարանների տնօրեններ հրատարակիչների հետ ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերեն, բայց եթե վերևից իջեցված հրահանգ չկա, ապա դա հեշտ է բացահայտել: Սակայն այս դեպքում էլ վտանգ կա, որ պետական գնումների շրջանակից դուրս կմնա ժամանակակից գրականությունը: Այս համակարգի ներդրման պայմաններում խոշոր հրատարակչությունները մրցակցային առավելություն կստանան, որովհետև գրադարաններին ներկայացնելու շատ գրքեր կունենան, իսկ փոքրները կդժվարանան իրացնել իրենց արտադրանքը, որովհետև ստիպված են լինելու աշխատել ոչ թե մշակույթի նախարարության, այլ բազմաթիվ գրադարանների տնօրենների հետ: Չվաճառվող գրականության տպագրությունը կպակասի, սակայն չվաճառվող միշտ չէ, որ նշանակում է անորակ, հաճախ ճիշտ հակառակն է: Գրողները կզրկվեն պետական աջակցությամբ գիրք տպագրելու «հաճույքից», բայց այն գրքերը, որոնք հրատարակիչը կտպագրի, գրադարանների գնումների ցանկերում հայտնվելու դեպքում հավելյալ փոքր եկամուտ կբերեն հրատարակչին և հեղինակին: 

Մշակներ և «միջնորդներ» 

Մշակույթի նախարարը խնդիրներին ծանոթանալու համար գրողների հետ չհանդիպեց, այլ հրատարակիչների, գրախանութների տերերի: Պետությունը հողի և գրականության մշակների հետ առընչվում է միջնորդների միջոցով: Իր աջակցությունն էլ միջնորդների միջոցով է տեղ հասցնում, բայց հաճախ այդ աջակցությունը ոչ միայն չի օգնում զարգանալ, այլև վնասում է: Գյուղացու հետ պետությունը հարաբերվում է բանկերի, դիզվառելիք ու պարարտանյութ ներկրողների, պետությանը գյուղմթերք մատակարարող կազմակերպությունների միջոցով, գրողի հետ՝ հրատարակիչների ու ֆինանսավորում ստացող գրական պարբերականների: Բայց այնպես է ստացվում, որ գյուղատնտեսական վարկերի, դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորումից շահում են բանկերը, գյուղմթերք մատակարարողները, դիզվառելիք ու պարարտանյութ ներկրողները, գրահրատարակչական ոլորտի աջակցությունից՝ հրատարակիչներն ու գրական պարբերականների սեփականատերերը, իսկ հողի ու գրականության մշակները էդ աջակցության խերը չեն տեսնում: 

Միջնորդների այս համակարգը պետական բյուջեն թալանելու համար է: Այդ «միջնորդների» գերակշիռ մասը պաշտոնյաների ու նրանց յուրայինների բիզնեսներն են: Հրատարակիչները, գրական պարբերականները գրողին շահագործելով` «ծամել» են պետական բյուջեն, բանկերն ու մատակարարող ընկերությունները՝ գյուղացիներին: 

Մշակույթի նախարարության 2016 թվականի բյուջեով պետական մամուլի հրատարակման համար շուրջ 73, իսկ ոչ պետական մամուլի հրատարակմանը աջակցելու համար շուրջ 49 միլիոն դրամ է հատկացվել: Սակայն այսօր Հայաստանում չկա պետական աջակցություն ստացող գեթ մեկ գրական պարբերական, որը հոնորար է վճարում գրողներին: Ուրեմն ո՞ւմ է պետք այդ աջակցությունը: Պարբերականների սեփականատերերի՞ն: 

Ուրեմն ինչո՞ւ է նախարարությունը օժանդակում նման պարբերականներին, եթե նախապայման չի դնում, որ պետության տված փողը պետք է հոնորար վճարվի հեղինակներին: 

Մշակույթի նախարարության բյուջեով միայն 2016 թվականին գրքերի տպագրության համար շուրջ 126 միլիոն դրամ է նախատեսված եղել: Այս աղքատ երկրում, որտեղ շատ երեխաներ դպրոց գնալու համար շոր ու կոշիկ չունեն, շատերը կիսաքաղցած են պառկում քնելու, այդ թվում՝ գրողների երեխաները, մի քանի հրատարակչություններ մեջ–մեջ են արել 126 միլիոնը, իսկ դրա դիմաց պետությունը պահեստում դարսված գրքերի տպաքանակներ է ստացել, որոնց հետ չգիտի ինչպես վարվել: 

Եթե այդ 126 միլիոնի մի մասը մրցանակների, դրամաշնորհների, հոնորարների տեսքով հասներ գրողներին, ապա և գրականության զարգացում կլիներ, և ընթերցանության աճ, և հրատարակչական բիզնեսի զարգացում: Մինչև հիմա պետությունը «միջնորդների» շահն է պաշտպանել ու խրախուսել մշակների շահագործումը: Պետությունը պետք է ընտրի` «գրահրատարակչական ոլո՞րտն» է գարգացնում, թե գրականությունը, բանկերին ու մատակարարող ընկերությունների՞ն է օժանդակում, թե գյուղատնտեսությանը:

Համբարձում Համբարձումյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal