Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նոր գիրք» 3/33. «Տուր ձեռքդ, պստլո», «Ես այնժամ, դեռ մահամերձ», «Քամին Աստվածամոր» և ուրիշ լավ գործեր

CULTURE
«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալու դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ըն տրեք գրքեր և սկսեք ընթերցել:
 
Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպում ներկայացվում է բուն իրականությունը և ցանկալի իրականությունը ու երկուսում էլ` ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու ի րականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որն, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:
 
Ուիլյամ Ֆոլքների «Ես այնժամ, դեռ մահամերձ» (1930) վեպը կոմպոզիցիոն առումով կառուցված է որպես հերոսների կարճ ու երկար մենախոսությունների շղթա, որում հեղինակային տեքստն իսպառ բացակայում է: Այն մի ծեր ֆերմերի՝ տասը օր ձգվող թաղման պատմություն է: Հայերեն հրատարակվում է առաջին անգամ: Վեպն անգլերենից թարգմանել է Սիրարփի Ենգիբարյանը, խմբագրել Զավեն Բոյաջյանը:
 
Օդիսսեաս Էլիտիսի «Քամին Աստվածամոր» ժողովածուն հայ գրականության և հայ ընթերցողի առջև բացում է նոր հունական բանաստեղծության խորհրդավոր ու չափազանց գրավիչ աշխարհը: Գիրքն աչքի է ընկնում Անտիկ մշակույթից ժառանգված էպիկականությամբ, բյուզանդական հիմներգային բանաստեղծության խոնարհ-քնարականությամբ ու 20-րդ դարի եվրոպական պոեզիայի համարձակությամբ: Հեղինակը հույն նորագույն գրականության ամենանշանավոր դեմքերից է, 1979 թվականի նոբելյան մրցանակի դափնեկիր:
 
Էլիտիսը թողել է հարուստ գրական ժառանգություն, նրա գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Թարգմանությունը հունարենից կատարել է Շուշան Կարապետյանը, խմբագրել` Հայկ Համբարձումյանը:
 
Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» փաստավավերագրական վեպը համարվում է «վերջին հիսնամյակում Ամերիկայում տպագրված ամենահանճարեղ անհայտ ստեղծագործությունը»: Այն ռուսերենից թարգմանել է Լեռնիկ Դալլաքյանը, խմբագրել Զավեն Բոյաջյանը:
 
Համո Սահյանի «Ընտրանի» գրքում զետեղված են մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից ընտրված լավագույն ստեղծագործությունները:
 
Անի Էռնոյի «Տեղը» վիպակը ֆրանսերենից թարգմանել և վերջաբանը գրել է Շուշանիկ Թամրազյանը: Անի Էռնոն բազմաթիվ գրական մրցանակների է արժանացել: Նա իր դեբյուտը կատարել է 1974 թվականին` հանրությանը ներկայացնելով «Դատարկ պահարաններ» ստեղծագործությունը, որը նրան մեծ ճանաչում է բերել:
 
Հայ մեծանուն երգիծաբան Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» վեպը ներկայացնում է 20-րդ դարի պոլսահայերի կյանքը, կենցաղը: Հեղինակը նկարագրել է իշխող և մեծահարուստ խավի կանանց քմահաճույքները, ընտանեկան և բարոյական հարցերն ու սովորությունները:XX դարի իտալացի ականավոր գրող Իտալո Կալվինոյի լավագույն երկերից մեկի` «Ծառաբնակ բարոնը» վեպի (1957) գործողությունները ծավալվում են XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին ծառաշատ Օմբրոզայում: Արկածային սյուժեով, էքսցենտրիկ կերպարն երով և հեղինակին հատուկ թեթև և հեգնական ոճով վեպն արծարծում է նաև մեր ժամանակների կարևորագույն խնդիրները: Իտալերենից թարգմանել է Հասմիկ Եղիազարյանը, խմբագրել` Զավեն Բոյաջյանը:
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal