Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանը մտադիր է Երերույքի տաճարը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ

CULTURE

Հայաստանի մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներկայացնել Երերույքի տաճարը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ տեղեկացնելով, որ ցանկություն կա ներկայացնելու նաև Դվինը, որը ևս շատ կարևոր արժե ք է համաշխարհային նյութական մշակույթի ժառանգության մեջ ներառվելու համար: «Ցանկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Հաղպատի վանքի եւ Սանահինի վանական համալիրի հայտում ավելացնել նաև Սանահինի կամուրջը: Սակայն դա երկար գործընթաց է և կարող է տարիներ տևել»,-նկատեց փոխնախարարը:

Խոսելով Երևանում գտնվող իրանական Կապույտ մզկիթի մասին՝ նա ասաց, որ նախարարությունը մի քանի ամիս է այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հարցի շուրջ բանակցում է իրանական կողմի հետ, սակայն դեռ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերել: Դեռևս անցյալ դարի 90-ական թվականներին հայկական և իրանական կողմերը կնքել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր, ավելի ուշ` փոխըմբռնման հուշագիր, որոնց հիման վրա «Կապույտ մզկիթը» մինչև 1998 թվականը մասնակիորեն վերականգնվել ու նորոգվել է և որպես Իրանի մշակութային կենտրոն օգտագործման հանձնվել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգությանը: «Յուրաքանչյուր երկիր երկու տարին մեկ ՅՈՒՆԵՍԿՕ հայտ ներկայացնելու իրավունք ունի: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում «Քոչարին» ընդգրկելը մեր օրակարգում է»,-նշեց Սամուելյանը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված են Հայաստանի ներկայացրած չորս մշակութային արժեքներ՝ «Դուդուկն ու դրա երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում»:

Սամուելյանի խոսքով՝ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը ներկայացվում է ՅՈՒՆԵՍԿՕ, հատուկ չափանիշների պետք է համապատասխանի: «Գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ են աշխատում դրանք ընտրելիս: Ընդգծեմ, որ չափանիշները փոփոխվում են»,-ասաց նա:

Երերույքի տաճարը Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան եզրին է՝ ոչ մեծ բարձունքի վրա: Երերույքը (Երերուաց) պատմական Շիրակ գավառի գյուղերից է, որի անունով էլ հայտնի է տաճարը: X դ. արձանագրության համաձայն (վերծանումը` Ն. Մառի) կոչվել է Ս. Կարապետի վկայարան: Ուշ միջնադարում դարձել է վանք-եկեղեցի` Ս. Երրորդություն անունով: Հուշարձանը ոչ միայն հայկական դասական ճարտարապետության, այլև քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է: Տաճարը V-VI դդ. եռանավ բազիլիկ է` արտաքին կամարակապ սրահներով, եզերված բազմաստիճան գետնախար իսխով: Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից: Հիմնադրվել է ավելի վաղ, որպես հեթանոսական մեհյան: Ճարտարապետական հարդարանքը զուսպ ու նրբագեղ է: Քանդակները կատարված են ոչ մեծ խորությամբ: Գեղարվեստորեն են մշակված արևմտյան` մեկ և հարավային զույգ շքամուտքերը, միակտուր բարավորները, լուսամուտները, բեկվածքավոր և ատամնաշար քիվերը, խոյակները, որմնամույթերի խարիսխները: Պահպանվել են որմնանկարչության հետքեր:

Անժելա Համբարձումյան

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank