Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հարգում եմ աշխատանքս, հարգում եմ թուղթը, հարգում եմ ինձ». Սաթենիկ Մկրտչյան

CULTURE

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ լույս տեսավ արձակագիր, թարգմանչուհի Սաթենիկ Մկրտչյանի «Այրված կենդանակերպ» գիրքը, որը պատմում է մարդկանց ճակատագրերի մասին: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց գրողի հետ:

-Ավարտել եք Գյումրու բժշկական ուսումնարանը, այնուհետև սովորել ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում: Ինչու՞ որոշեցիք ձեր մասնագիտութունը փոխել:

-Ինձ գրավում էր երկրաբանությունը. ես և հորեղբորս տղան մաթեմատիկա էինք պարապում երկրաբան դառնալու համար: Քանի որ այդ տարիներին երկրաբաններին գործուղում էին Միջին Ասիա, ծնողներս թույլ չտվեցին գնալ այդ ուղղությամբ: Նշեմ, որ հորեղբորս տղան հիանալի տնտեսագետ դարձավ, իսկ ես ընդունվեցի բժշկական ուսումնարան: Պետք է ընդգծեմ, որ բժշկությունը երբեք իմը չի եղել, սակայն չեմ փոշմանել ստացած կրթությանս համար, քանի որ այն ինձ կյանքում շատ է պետք եկել: Շարունակում էի գրել նաև այդ տարիներին: Ես ի սկզբանե գիտեի, որ բժշկության հետ կապ չունեմ ու պետք է գրոÕ! ² դառնամ: Դեռ դպրոցական հասակում ստեղծագործում էի, և առաջին տպագրված պատմվածքս արժանացավ «Սովետական դպրոց» թերթի առաջին մրցանակին:

-Ի՞նչն է ձեզ մղում գրելուն:

-Դա անբացատրելի է, չեմ կարող ասել: Կարծում եմ` այդ ունակությունը տրվում է: Գրականությունն ինձ համար երբեք ինքնարտահայտման միջոց չի եղել: Գրելիս երբեմն չեմ գտնում պատմվածքի կուլմինացիան կամ ավարտը. գիշերն արթնանում եմ այն սևեռուն գաղափարով, որ պետք է այլ ավարտ գտնել կամ այլ մոտեցում ցուցաբերել:

Չեմ կարող ուղղակի հորինել բաներ, որոնք սրտիս հետ չեն խոսում, չեմ կարող այդպես: Հենց այնպես չեմ կարողանում թուղթ փչացնել: Վերջերս իմ ընկեր հրատարակիչներից մեկն ինձ ասաց, որ շատ բծախնդիր եմ: Պատասխանեցի, թե հարգում եմ աշխատանքս, հարգում եմ թուղթը, հարգում եմ ինձ: Եթե նախադասությունդ լիարժեք չէ, և դու դրա վրա չես տանջվում,  ոչ մի բան չի ստացվի:  Անընդհատ խմբագրում եմ, աշխատում յուրաքանչյուր բառի վրա, գրում եմ ձեռագիր, այնուհետև մուտքագրում համակարգիչ ու կրկին խմբագրում:

-Կա՞ն գրողներ, որոնց ազդեցությունը դուք կրել եք:

-Կան գրողներ, ովքեր ինձ համար ներշնչանքի աղբյուր են եղել, որոնց պես ձգտել եմ գրել: Այդպիսի գրողներ են Ամբրոզ Բիրսը,  Օ Հենրին, Խուլիո Կորտասարը,  Ուիլյամ Ֆոլքները, Գաբրիել Գարսիա Մարկեսը և այլք: Կարող ես հաջողել, եթե ինքդ քեզ համար բարձր նշաձող ես սահմանում,:

-Գրականությունը ձեզ համար հոբբի՞ է, աշխատա՞նք, թե՝ կոչում:

-Այդ ամենը՝ միասին: Կարծում եմ, դրանց տարանջատումը ոչնչի չի հասցնի:

- Դուք նաև թարգմանում եք. ի՞նչ հարաբերակցության մեջ են ձեզ համար լեզուները:

- Մեր լեզուն Աստծո ամենամեծ շնորհն է ինձ համար, պետք է կարողանանք պահպանել այն: Գրողները, թարգմանիչները և, ընդհանրապես, հայ մտավորականությունը պետք է սիրահարված լինեն հայոց լեզվին, որով կարելի է ամեն բան գրել և արտահայտել, քանզի մեր լեզուն ունի ներքին ռիթմ և հնչողություն: Այդպես են ստեղծվել մեր ասքերն ու պատումները, մեր մշտագո երիտասարդ հազարամյա գրականությունը:

-Դուք ձգտո՞ւմ եք ձեր ստեղծագործությունների միջոցով ինչ-որ բան փոխել հասարակության մեջ:

-Ավելի շատ՝ պահպանել մեր տեսակին հատուկ ունեցածը, բայց առանց դրա էլ, երևի, անհնար կլիներ. եթե չես ցանկանում որևէ բան փոխել, ապա չպետք է գրես:

-Վերջերս ընթերցասերների դատին հանձնեցիք ձեր «Այրված կենդանակերպ» վեպը՝ ամբողջացած: Ինչի՞ մասին է այն:

-«Մասինը» թողնում եմ ընթերցողին: Իսկ «Այրված կենդանակերպ» վերնագիրը խորհրդանշական է: Ես բնավ այն մեծամիտը չեմ, ով այդ վերնագիրը թղթին կհանձներ ուղղակի իմաստով՝ այրե՜լ «Կենդանակերպը»: Դրանք ընդամենը թղթեր են ճակատագրերի մասին…

 -Կա՞ որևէ կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

-Կարծում եմ, որ ապրելու համար յուրաքանչյուր մարդ պետք է հաղթահարի նախանձը, վախը և հոգու ներքին կռիվը:

-Հետևու՞մ եք հայ ժամանակակից գրականությանը: Ի՞նչ կասեք երիտասարդ գրողների մասին:

-Չեմ ցանկանում ուժիցս վեր դասեր կարդալ իմ ժամանակակիցներին, բայց, կարծում եմ, հայ գրականությունը մի փոքր տուրք է տալիս այսօրվա արտասահմանին, ավելի ստույգ՝ ներս սպրդած հեռուստատեսությանը և համացանցին. բաց տեսարաններ, ընտանեկան նույնական խճճված հարաբերություններ, խարդավանքներ…

Սակայն ես լավատես եմ ու կարծում եմ, որ այդ ամենը անցողիկ է: Եթե մենք մինչև օրս գոյություն ունենք՝ նշանակում է մեր տեսակը ինքնամաքրվող է:

-Ի՞նչ ցանկություններ ունեք:

-Ամեն օր աղոթում եմ, որ Աստված խաղաղություն տա իր ստեղծած Երկիր մոլորակին, իմ մի բուռ Հայաստան աշխարհին, իմ տանն ու իմ մտքին:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal