Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նաիրի» փառատոնի գլխավոր մրցանակակիրները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

CULTURE

ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարներ, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի կազմկոմտեի համանախագահներ Հրանուշ Հակոբյանը և Արմեն Ամիրյանը հունիսի 29-ին հանդիպեցին  «Նաիրի» փառատոնի մրացանակակիրների  հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, փառատոնի ղեկավար  Սամվել Հարոյանը, փառատոնի գլխավոր մրցանակակիրներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, ժողովրդական վարպետ, դհոլահար Գագիկ Հախվերդյանը, դուդուկահար, երաժշտական նվագարաններ պատրաստող Գեորգի Մինասովը, թավջութակահար Նարեկ Հանխանազարյանը և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Այսօր այստեղ գտնվող մեծանուն արվեստագետները ոչ միայն մեր հպարտությունն են, մեր ազգի փայլուն ներկայացուցիչները, հայությանը աշխարհի տարբեր բեմերում ներկայացրած մեծություններ են, այլև մարդիկ, որոնց վաստակի, հեղինակության, փառքի, մեծության առջև մենք բոլորս մեր գլուխը խոնարհում ենք: Երջանիկ ենք, որ կաք: Այս փառատոնի ամենագլխավոր հերոսները հենց դուք եք: Եվ պատահական չէ, որ «Նաիրի» փառատոնի հանձնաժողովը որպես հաղթողների առաջադրել է հենց ձեր թեկանածությունը»:

Նախարարն ընդգծեց, որ «Նաիրի» փառատոնը անցկացվելու է  ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Փառատոնը նախաձեռնել և կազմակերպել են  ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները՝ «Նաիրի» հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ միասին: «Մրցանակները կտրվեն սեպտեմբերի 20-ին Սփյուռք-Հայրենիք համահայկական համաժողովի շրջանակներում, երբ աշխարհի հազար հինգ հարյուր մեծանուն սփյուռքահայեր, համահայկական կառույցների ղեկավարներ, մտավորականներ կլինեն Հայրենիքում»:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ջերմորեն ողջունեց ներկաներին և նկատեց, որ յուրաքանչյուր նմանատիպ փառատոն զարգացնում և հարստացնում է մեր մշակութային կյանքը: Դիմելով «Նաիրի» փառատոնի մրցանակակիրներին՝ Մշակույթի նախարարը հավելեց.«Դուք ձեր վաստակով, ձեր հսկայական ներդրումով ուղղորդում եք Հայաստանի և Սփյուռքի մեր երիտասարդներին դեպի ազգային մշակույթ: Չափազանց ուրախ եմ, որ այս փառատոնը համահայկական մշակութային հարթակ է, և համոզված եմ, որ ձեր գլխավորությամբ մենք կարողանալու ենք արձանագրել նոր ձեռքբերումներ մեր մշակույթի առաջընթացի գործում: Շնորհավորում եմ մեզ բոլորիս»:

Այնուհետև ՀՀ սփյուռքի  և մշակույթի նախարարները «Նաիրի» փառատոնի մրցանակակիրներին հանձնեցին փառատոնում իրենց հաղթանակը արձանագրող հավաստագրերը: Հավաստագրեր ստացան նաև փառատոնի հատուկ մրցանակակիրներ դուդուկահար, երաժշտական նվագարաններ պատրաստող Գեորգի Մինասովը, թավջութակահար Նարեկ Հանխանազարյանը և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023