Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խաչիկ Ստամբոլցյանը` ԼԳԲՏ ֆիլմերը հանելու մանրամասների մասին. «Փաստ»

CULTURE

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամեն տարի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Հայ Առաքելական եկեղեցում օրհնվում է հայկական ծիրանը, հետո այն բաժանվում մասնակիցներին: Այս տարի, սակայն, շատերի կարծիքով ոչ միայն կինոփառատոնը հեղինակազրկվեց, այլև այդ գեղեցիկ արարողությունը դարձավ անիմաստ:

Պարզվում է, որ առաջին տարին չէ, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները պայքարում են, որ կինոփառատոնի ժամանակ իրենց «խնդիրների» մասին պատմող ֆիլմեր ցուցադրվեն: Սակայն ամեն տարի, բախվելով ներքին դիմադրության հզոր ալիքին, հրաժարվել են նման ֆիլմեր ցուցադրել: Բայց այս տարի մեկ գեղարվեստական և մեկ վավերագրական ֆիլմ էր ներառվել փառատոնի ծրագրում: Այս լուրը բավական էր, որ հասարակությունը կորցնի հավասարակշռությունը: Ընդվզման ալիքն այնքան մեծ էր, որ այն արագ հասավ բոլորին, անգամ մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

«Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ առաջին անգամը չէ, որ «Ոսկե ծիրան» փառատոնի ղեկավար Հարություն Խաչատրյանը փորձում է նման ֆիլմեր ցուցադրել՝ պատճառաբանելով, որ եթե նման ֆիլմեր չցուցադրի, ապա իրեն ոչ մեկն էլ փող չի տա, որ փառատոն կազմակերպի:

«Փաստորեն ինքը խոստովանեց, որ ծրագրավորված ձևով դրսից փող է բերում այս ազգը այլասերելու համար: Աշխարհը ոչնչացնելը մասոնական ծրագիր է, Հարություն Խաչատրյանն էլ մասոն է: Ես այդ մասին իրեն էլ եմ ասել, «Ոսկե ծիրանի» սիմվոլն էլ մասոնական սիմվոլ է, պարզապես աչքի փոխարեն ծիրան է նկարած»,– ասաց Խ. Ստամբոլցյանը:

Նա կոչ արեց հասարակությանը, որ ոչ թե իրենց մտքում պայքարեն ԼԳԲՏ երևույթի դեմ, այլ դուրս գան փողոց, որպեսզի աշխարհը տեսնի, թե ինչպես է մտածում հասարակությունը: Այդ դեպքում ավելի հեշտ կլինի մեծամասնությանը փոքրամասնությունից պաշտպանելու օրենքը Ազգային ժողով անցկացնել: Նա նշեց, որ փառատոնի բացման արարողության ժամանակ թեև պաստառներով ցույց է կազմակերպվել, փառատոնի կազմակերպչի հասցեին էլ վանկարկել են «Հուդա», «դավաճան», բացի այդ ինքը դիմել է նաև Մայր Աթոռ, բայց այդ ամենը քիչ է, պետք է այնպես պայքարել, որ մյուս տարիներին էլ նման բան չկրկնվի:

«Մեր Առաքելական եկեղեցու, Մայր աթոռի, Արարատյան թեմի ճիգ ու ջանքերի շնորհիվ այդ ֆիլմերը փառատոնից հանվեցին և փաստորեն այս տարի չեն ցուցադրվելու: Հարությունն էլ երեկ հայտարարեց, որ իրենց վրա ճնշում է եղել, որի պատճառով են ֆիլմերը հանվել: Բայց միևնույն ժամանակ ասել է, որ հաջորդ տարի են ցուցադրելու: Իսկ «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունն էլ հայտարարել է, որ Հայաստանում գրաքննություն կա»,– ասաց Խ. Ստամբոլցյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանը, այնուամենայնիվ, այնպիսի պարտավորություն չի ստանձնել, որ այդ համայնքը ինչ ուզի անի կամ որոշի, որ կարող է ժողովրդի գլխին էլ ման գալ: Նրանք էլ պետք է ընդունեն, որ ժողովուրդը չի ընդունում ու վերջ: Սստամբոլցյանի կարծիքով՝ բայցի դա պետք է ցույց տան, որ դեմ են այլասերվածության տարածմանը, ընտանիքների քայքայմանը: Ըստ նրա՝ այս հարցը ոչ միայն հոգևոր, այլ մարտի դաշտում մղվող պատերազմ է, և եթե այս պատերազմում հայը տանուլ տա, ապա ընդհանրապես և ընդմիշտ ամեն ինչ կկորցնի:

«Հարությունը վերջերս «Շողակաթ» հեռուստաալիքով ելույթ էր ունենում և ասում էր, որ Ավետարանը պետք է ամեն օր ու անընդհատ կարդալ: Նրա լեզվի տակ ոչ փուշ կա, ոչ ոսկոր, բայց ինքը չի գիտակցո՞ւմ, որ Ավետարանի մեջ գրված է, որ միասեռականները երկնքի արքայությունը չեն վայելելու, որ միասեռականներին պետք է քարկոծել: Աստվածաշնչում գրված է, որ Սոդոմ և Գոմոր քաղաքները այլասերության համար Աստված կործանեց: Ինչ վերաբերում է այդ այլանդակ ֆիլմերի երաժշտության հեղինակ Անդրանիկ սարկավագին, ապա նա էլ Հարությունի հետ ոչ միայն գնաց և մասնակցեց ծիրանն օրհնելու արարողությանը, այլև իր երգչախմբով «ծաղկեցրեց իրենց արարողությունը»,– ասաց Խ. Ստամբոլցյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահել, որ եկեղեցու սպասավորը համաձայնել է նման ֆիլմի երաժշտություն գրել, Ստամբոլցյանն ասաց, որ մի առիթով սարկավագն ասել, է, որ ինչպես Քրիստոսն է գնացել անառակների մոտ, որպեսզի անառակությունը կանխի, այդպես էլ ինքն է վարվում:

«Բայց ինչպե՞ս կարելի է նման բան ասել, այն դեպքում, երբ ինքը, երաժշտություն է գրել ու ծաղկեցրել այդ ֆիլմերը: Հարց է ծագում, թե ինքը ինչպե՞ս է կանխել այդ անառակությունը և և ինչպե՞ս է իրեն Քրիստոսի հետ համեմատում: Իմ կարծիքով եկեղեցին ընդհանրապես պետք է դադարեցնի ծիրանը օրհնելու արարողություն կատարելը, քանի որ չի կարելի այն օրհնել ու տալ սատանաներին ու մասոններին»,– ասաց Խ. Ստամբոլցյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal