Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրանցի հանդիսատեսը մեկ շաբաթ հնարավորություն կունենա դիտել հայկական ֆիլմեր. Թեհրանի «Ալիք»-ի անդրադարձը

CULTURE

Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթը անդրադարձել է հուլիսի 23-ին մեկնարկած Իրանում Հայաստանյան ֆիլմերի շաբաթին՝ խոսելով ֆիլմերի ռեժիսորների, ներկա հյուրերի հետ: Ներկայացնում ենք օրաթերթի հոդվածն ամբողջությամբ: 

«ԵԹԷ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆՔ ՄԻՄԵԱՆՑ ՄՇԱԿՈՅԹԸ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԱՒԵԼԻ ԱՄՈՒՐ ԵՆ

Յուլիսի 23-ին Թեհրանի «Խանէյէ Հոնարմանդան»-ի «Նասերի» դահլիճում մեկնարկեց Իրանում Հայաստանեան ֆիլմերի շաբաթը, որը իր տեսակի մէջ աննախադէպ երեւոյթ է:

Մէկ շաբաթւայ ընթացքում հանդիսատեսը ոչ միայն հնարաւորութիւն ունի Թեհրանում դիտել հայկական ֆիլմեր, այլ Մաշհադ եւ Շիրազ քաղաքները եւս հիւրընկալելու են հայկական ֆիլմերին եւ ինչու չէ Հայաստանից ժամանած  երկու հայ ռեժիսորներին:

Բացման հանդիսութիւնը մեկնարկեց երկու երկրների պետական հիմներգերով, որից յետոյ օրւայ հաղորդավարը անդրադարձաւ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան եւ իրանական «Art and experience»-ի նախաձեռնութեամբ կազմակերպւած մէկ շաբաթեայ կինոփառատօնին եւ ընդգծեց, որ իւրաքանչիւր օր երեք քաղաքներում ցուցադրւելու են հայկական ֆիլմեր եւ կայանալու են «work shop»-եր: Ապա ցուցադրւեց տեսահոլովակ, որը ներկայացրեց մէկ շաբաթւայ ընթացքում ցուցադրւելիք ֆիլմերի ցանկը:

Հրաւիրւեց արտայայտւելու Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը: Դեսպանը ընդգծեց, որ միջոցառման կազմակերպմանը աջակցել են ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը եւ բազմաթիւ մասնագէտներ ու կենտրոններ երկու երկրներից: «Հայ եւ իրանցի երկու ժողովուրդները ունեն դարաւոր պատմութիւն, որին խարսխւած է երկու երկրների միջպետական յարաբերութիւնները, բայց դա չի նշանակում, որ բոլոր ոլորտներում ունենք բաւարար աշխատանք եւ անելիքներ չկան: Հէնց մշակոյթի բնագաւառում մեր այսօրւայ սերունդները փոխճանաչողութեան իմաստով դեռեւս ճանապարհ ունեն անցնելու, ուստի մշակոյթի եւ կինոարւեստի ոլորտում փոխադարձ արւեստները ներկայացնելու խնդիրներ ունենք»,- նշեց դեսպանը:

«Ես հաւատացած եմ, որ միմեանցից հեռու  լինելը, միմեանց արւեստին եւ մշակոյթին ոչ բաւարար հաղորդակցութիւնը երբեմն ծնում է օտարութիւն եւ հակասութիւններ, իսկ եթէ ճանաչում ենք միմեանց մշակոյթները եւ հաղորդակցւում ենք, այդ  դէպքում բարեկամութեան  եւ համագործակցութեան հիմքերը աւելի ամուր են»,- հաւաստեց դեսպան Արտաշէս Թումանեանը:

Միջոցառմանը «Art and experience»-ի միջազգային հարցերով խորհրդական եւ վարչութեան անդամ Ջաֆար Սանէի Մողադդամը հակիրճ բացատրութիւն տալով «Art and experience» խմբի ձեւաւորման մասին ընդգծեց, որ երեք տարի առաջ հիմքն է դրւել այս խմբի, որը ցուցադրում էր փաստագրական  կարճամետրաժ ֆիլմեր, սակայն մէկ տարի է, ինչ միջազգային բնագաւառում եւս աշխատանք է ծաւալում եւ ունի համապատասխան պարբերաթերթ: Կազմակերպութիւնը  աստիճանաբար սկսեց Իրանում տարբեր երկրների դեսպանատների հետ համագործակցաբար Իրանում Ֆիլմերի շաբաթ ձեռնարկել եւ սա առաջինն է իր տեսակի մէջ, որը նախաձեռնւել է Իրանում ՀՀ դեսպանութեան հետ: Նա ընդգծեց, որ միջոցառման նպատակն է իրանցի եւ այլ երկրների կինոգործիչների միջեւ մտքերի փոխանակումը: Նա կարեւորեց նաեւ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի դերը Իրան -Հայաստան համատեղ ֆիլմի նկարահանման գործում եւ աւելացրեց, որ գալիք 7 օրերի ընթացքում իր մասնակցութիւնն է ունենալու իրանահայ կինոքննադատ Ռոբերտ Սաֆարեանը:

Հանդիսութեան աւարտին ցուցադրւեց ռեժիսոր Արամ Շահբազեանի «Իմ սէրը Մոսկովիչ» ֆիլմը, որից յետոյ կայացաւ «work shop»-մասնակցութեամբ՝ Անահիտ Աբադի, Արէն Վաթեանի, Արամ Շահբազեանի եւ Ռոբերտ Սաֆարեանի:

Ընթացքում զրուցեցինք Հայաստանի կինոռեժիսորներ Արամ Շահբազեանի եւ Արէն Վաթեանի հետ, ովքեր միջոցառման մասին հետեւեալը ընդգծեցին: Արամ Շահբազեանը նշեց, որ «Իրանական կինոարտադրութիւնը շատ զարգացած է եւ ունի նւաճումներ: Շատ ուրախացայ, երբ այս հարցում ականատեսը եղայ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի ակտիւութեան: Ըստ իս՝ նման միջոցառումները, եթէ դառնան յաճախակի, աւելի մերձեցում կը ստեղծեն»:

Ռեժիսոր Արէն Վաթեանը հետեւեալը նշեց., «Միանշանակ այս կարգի հանդիպումները եւ միջոցառումները անհրաժեշտ են: Ծանօթութեան եւ հետագայ աշխատանքի եւ կամ աւելի լուրջ մակարդակով կարելի է հետաքրքիր արտադրութիւններ ստանալ եւ նոր շնչով համատեղ արտադրութիւնների հասնել: Իրանական կինօն բաւականին լուրջ մակարդակի վրայ է եւ շատ լաւ ֆիլմեր են ստեղծւում ու մեզ մօտ մի այնպիսի փուլ է, որին եթէ ընթացք տրւի, կարող է շատ նպաստել հայկական կինոյի զարգացմանը»:

Սոյն ձեռնարկին ներկայ էին նաեւ Իրանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Լեւոն Ճաղարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի անդամներ,  Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Իսիկ Իւնանէսեանը եւ արւեստագէտներ»: 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal