Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատմական իրադարձություն Թբիլիսիում. Թումանյանի տունը վերստին բացեց դռները

CULTURE

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում՝ Ամաղլեբա փողոցի թիվ  18  տանը, 2017 թվականի օգոստոսի 5-ին կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն»  գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝  նոր էջ դառնալով  հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում: 

Հիրավի պատմական այս իրադարձության հենքը 100-ամյա վաղեմության Մեծն Թումանյանի տան թբիլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հյուրընկալվել են  Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և  ուրիշներ, որտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի  քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց  և համաշխարհային գրականության նմուշներ: 

Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված Ամենայն հայոց բանաստեղծի տան ճակատագիրն օրհասական էր.  մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ  բնակարան:

Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվեց Հայաստանի գրողների  միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի անդուլ ջանքերով, ում աջակից դարձան Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը և  IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվեց  Ջինիշյան հիշատակի և IdeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:

Անճանաչելի տեսք ստացած Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցեցին Մայր Աթոռի պատվիրակությունը, Վրաստանի, Հայաստանի Հանրապետության պետական,քաղաքական  գործիչներ, դիվանագետներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից,   համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականներ:

Կենտրոնի բացման արարողությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով:

«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի  ժապավենը կտրեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը, IdeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ԱՄՆ-ի մայր գրասենյակի գործադիր տնօրեն Էլզա Մանասյանը:Հոգևոր դասի մասնակցությամբ նորաբաց կենտրոնում կատարվեց  տնօրհնեքի արարողություն:

«Հովհաննես-Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի գործունեության  և ապագայի ուղենիշների մասին բանախոսությամբ հանդես եկավ  կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության և  բարեմաղթանքի ուղերձը  ընթերցեց Մայր Աթոռի պատվիրակության ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս  Գալստանյանը, ներկայացվեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի շնորհավորագրերը: 

Տունը համայնքին վերադարձնելու և  վերանորոգչական ու  բարեկարգման աշխատանքների վավերագրությունը ցուցադրվեց  տեսաֆիլմի միջոցով:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի Հովհաննես Թումանյանի  տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը,  Լևոն Անանյանի որդին՝ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Ապա Ամենայն հայոց բանաստեղծի տունը ազգային նպատակների ծառայեցնելու  կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասացին բարերարները, նվիրատուները:  

Մենակատարուհի Աննա Բադալյանի երգը,  Լիզա Թորոսյանի և Լևոն Չիդիլյանի ասմունքը Ժաննա  Դավթյանի խամաճիկի  համադրությամբ փոխանցեցին այն չմարող սերը, որը տածում է ժողովուրդն իր մեծ բանաստեղծի նկատմամբ:

Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երախտագիտության խոսքեր ուղղեց բոլոր բարերարներին, աջակիցներին՝ ազգանվեր գործ կատարելու և Թումանյանի պատմական տունը թբիլիսահայ համայնքին վերադարձնելու համար և նվիրեց թբիլիսահայ ճանաչված նկարիչներ Մերուժան Շահումյանի և  Թենգիզ Միկոյանցի գործ նկարներից:

Ուշագրավ է, որ դատարկաձեռն չէին ներկայացել նաև հյուրերը: Կենտրոնի բացումը նվերներով  շնորհավորեցին  «Ջահ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, մոսկվայաբնակ Լամարա Աթոյանը, թբիլիսաբնակ Մերուժան Շահումյանը, Թենգիզ Միկոյանցը, Վալիկո Առաքելյանը և ուրիշներ:

Մեծն Թումանյանի տանը հարիր նորաբաց կենտրոնում այսուհետ  ծավալվելու է գրական, գիտական, կրթամշակութային գործունեություն, սրահներից մեկը կրելու Լևոն Անանյանի անունը, որտեղ տեղի են ունենալու հայ և վրաց  գրողների հանդիպումներ, գրքերի  քննարկումներ, կենտրոնում ստեղծվելու է  ազգագրության ուսումնասիրության և զարգացման, արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, տիկնիկային թատրոն, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան:                                                     

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer