Վարչապետի գրոհը «ցարական» Գյումրիից
ANALYSISՎարչապետը հաճախ է սկսել այցելել Գյումրի: Նրա կողմից վերանորոգվող փողոցը դարձել է այդ այցելությունների հիմնական առիթ: Բայց խնդիրը, բնականաբար, միայն այդ փողոցը չէ: Գյումրիում Կարապետյանը իրեն նաև շատ հարմարավետ է զգում, հայտարարություններ անում, հարցերի պատասխանում ներքաղաքական դաշտից:
Օրինակ, երեկվա այցի ժամանակ վարչապետը նշել էր, թե բավական համառ է, ինչպես նաև խուսափել էր 2018թ. վարչապետացման գործընթացի մասին խոսելուց: Միգուցե Գյումրու ցարական անցյալն է Կարապետյանին ձգում այդքան հայտնվել հայրաքաղաքում: Կամ էլ այն հանգամանքը, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է ու մի քանի անգամ փչացրել է Սերժ Սարգսյանի կյանքը: Այս իմաստով, Գյումրու հանդեպ հոգատարությունն իսկապես կարող է դիվիդենտներ բերել:
Ամեն դեպքոււմ, Կարապետյանի Գյումրի հաճախակի այցերը պատահական չեն: Ընտրվել է ամենացավոտ տարածաշրջաններից մեկը, բազում սոցիալական խնդիրներով ու իշխանության հանդեպ ահռելի դժգոհությամբ: Եվ արդյունավետ աշխատանքի դեպքում այստեղ հնարավոր է զինանոց համալրել, զինանոց, որի կարիքը Կարապետյանը կարող է ունենալ ՝ 2018թ. ապրիլին ընդառաջ:
Սարգիս Մեսրոպյան