Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
BLOG
Տարոն Մարգարյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորվել է տեղական ինքնակառավարման համակարգը, որը տարիների ընթացքում հասցրել է ոչ միայն կայանալ, այլ դառնալ նաև մեր պետության կառավարման կարևոր բաղկացուցիչներից մեկը:
Լինելով քաղաքացի-պետություն կապն ապահովող առաջնային օղակ՝ տեղական ինքնակառավարման մարմիններն ամեն օր են առնչվում քաղաքացիներին հուզող տարատեսակ խնդիրներին, ՏԻՄ աշխատակիցներն էլ մշտապես կանգնած են քաղաքացու կողքին, տեղյակ են նրա հոգսերին ու միշտ պատրաստակամ են ցուցաբերել անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը, ինչը նպաստել է ՏԻՄ-երի նկատմամբ քաղաքացիների վստահության շարունակական աճին:
Մաղթում եմ, որ ոլորտի աշխատակիցները նույն նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակեն աշխատել՝ նպաստելով թե՛ համակարգի կատարելագործմանը, թե՛ մեր բնակիչների հոգսերի թեթևացմանը և թե՛ մեր պետության կայուն զարգացմանը: