Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դավիթ Բաբայան. «Ադրբեջանի անօրինականությունը ձախողվեց»

ANALYSIS

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև է ընդունել: Այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ուրվագծում նաև Արևելյան գործընկերության հետագա զարգացումը։ Բանաձևում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ևս անդրադարձ է եղել: Նախ՝ կոչ է արվել անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական թշնամանքը: Կարևորվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ իրականացվող ջանքերը: Բանաձևում վերահաստատվել են 2009 թ. ընդունված՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման հիմնական սկզբունքները: Նշենք, որ բանաձևն ավելի վաղ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության էր դրվել այլ բովանդակությամբ, որտեղ բացակայում էր ազգերի ինքնորոշման իրավունքը: Բայց ի վերջո, բանաձևում երեք սկզբունքներն էլ տեղ գտան:

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ բանաձևի ընդունումը շատ կարևոր զարգացում է:

«Նախ և առաջ պետք է նշենք, որ այս առումով ՀՀ համապատասխան կառույցները շատ արդյունավետ են աշխատել: Խոսքը մեր ներկայացուցչությունների՝ պատգամավորների, դիվանագիտական կորպուսի աշխատակիցների, ԱԳՆ–ի մասին է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շատ մեծ փողեր է ծախսել, որպեսզի այդ սկզբունքներն ու տարբեր ձևակերպումներ դուրս մնան վերջնական փաստաթղթից և այնտեղ մտցվեն ադրբեջանամետ, և ավելի շուտ՝ հակաօրինական սկզբունքներ: Եթե մի սկզբունքն անտեսվում է մյուսի նկատմամբ, և այն էլ, որ դա արվում է փողի և կաշառակերության միջոցով, արդեն իսկ անօրինականություն է: Բարեբախտաբար, մեր և եվրոպական կառույցների պարկեշտ ներկայացուցիչների շնորհիվ այդ անօրինականությունը ձախողվեց: Սա շատ կարևոր է ոչ միայն մեզ, այլև եվրոպական հանրության համար: Այն կոռուպցիան, որը սերմանում է Ադրբեջանը, ներսից ոչնչացնում է նաև եվրոպական արժեհամակարգը, ինչն անթույլատրելի է»,– Past.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի խոսնակի գնահատմամբ՝ բանաձևի վերջնական տարբերակով վերոնշյալ երեք սկզբունքներն էլ հիմնարար են:

«Նախ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը բոլորին է վերաբերում, և այստեղ չի կարող խտրականություն դրվել: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա այն չի կարող սահմանափակում լինել ազգերի ինքնորոշման համար: Ադրբեջանը միշտ փորձում է այդ երկու սկզբունքներն իրար հակադրել: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարող ենք ասել, որ բանաձևում երկու սկզբունքների հավասար կիրառումը ցույց է տալիս, որ եվրոպական հանրությունը փորձում է խաղաղ կարգավորում գտնել: Իսկ երրորդը՝ ուժի չկիրառումը ամենառեալն է: Սա նշանակում է՝ բոլորն էլ կողմ են, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանվի»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը նշեց՝ կարելի է ասել, որ բանաձևը խեղաթյուրելու առումով Ադրբեջանի ջանքերն ի չիք դարձան: Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց, որ այս փաստը, սակայն, Ադրբեջանի համար նոր ճակատ է բացելու:

«Այսինքն՝ կաշառակերության մասշտաբներն են մեծանալու, փորձելու են ավելի շատ գումարներ ներդնել: Կփորձեն ավելի ընդլայնել կաշառակերության սխեմաների մեջ ընդգրկված մարդկանց քանակը: Բայց կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի պարագայում այդ բոլոր փորձերը ձախողվելու են: Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի՝ փողի և կաշառակերության վրա հիմնված ռազմավարությունը վերջին ժամանակահատվածում մեծ ձախողումներ է թույլ տալիս: Այդ ռազմավարությունն իր էֆեկտիվությունը կորցրել է»,– հավելեց Դ. Բաբայանը:

Նշենք, որ այնուամենայնիվ, կա տեղեկատվություն, որ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերջնական հռչակագիրը ղարաբաղյան խնդրի պատճառով կրկին հայտնվել է փակուղում: Պատճառն այն է, որ մինչ այս պահը պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ: Անդրադառնալով նշվածին ու հարցին, թե այս առումով ի՞նչ կարող ենք սպասել, Դավիթ Բաբայանը նշեց. «Ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ՝ պետք է աշխատել, և երբևիցե զգացմունքային մոտեցումներ չցուցաբերել: Սա համակարգված, սառը և ճիշտ դատողության վրա հիմնված աշխատանք է պահանջում»:



ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023