Պարոն վարչապետ, գոնե մի խանգարեք
ANALYSISՀայկական ժամանակը գրել է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է բացասական մեծություն՝ -866.2 միլիոն դրամ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Կարապետյանի ներդրումային բումը փաստորեն ոչ միայն իրականություն չի դառնում, այլ ընդկառակը ՝ հակառակ վեկտորով է առաջ գնում: Ներդրումներ Կարապետյանն իր ռուսական կապերով չկարողացավ ներգրավվել: Բայց փաստորեն չի կարողացել նաև միջավայր ստեղծել որպեսզի ներդրումներ գան: Ավելին ՝եղածն էլ չի կարողացել պահել, քանի որ ներդրումները նվազել են:
Բնականաբար պատասխանատվությունը միայն Կարապետյանի վրա չէ: Պարզապես ներդրումային բումի մասին խոսում է նա ու բնական է, որ ներդրումների ոլորտում ցանկացած կազուս առիթ է լինելու նրան հարց ուղղել ՝ այդ ինչպես եղավ, որ ներդրումներ ոչ միայն չեղան, եղածներն էլ գնացին: Դա՞ էր օպտիմալացման, բազմաթիվ հանձարարականների արդյունքը:
Սարգիս Մեսրոպյան