Լիլիթ Գալստյան. «Հեռավորությունը՝ հեռուն, ստիպում է շատ բան արժևորել»
BLOGՔուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանի կինը՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոկում կատարել է հետևյալ գրառումը.
«Այնպես է ստացվել, որ Ֆեյսբուքը հայրենիքիս ու ինքս ինձ հետ լինելու ամենակարճ ու ճշմարիտ ճանապարհն է: Հեռավորությունը՝ հեռուն, ստիպում է շատ բան արժևորել, պարտադրելու չափ գնահատել է սովորեցնում:
Մի քանի օր է մտածում եմ՝ ինչպես շնորհակալություն հայտնել տարեդարձս շնորհավորած չորսհարյուրն անցնող ընկերներիս: Բոլորին մեկ մեկ պատկերացրել եմ, որոշներին գրկել եմ, շատերին՝ համբուրել, ոմանց հետ խոսել անբառ, ոնամց հետ՝ շատախոսել, որոշներից թաքցրել եմ հոգիս մատնող հայացքս: Մի բան հաստատ է՝ սիրում եմ ձեզ: Դուք հիշեցնում եք իմ իսկականը, ինձ, իմ ամբողջականը: Հաստատում եք, որ կարելի է այնքան մոտիկ լինել ու երբեք չհատել օտարության անհատակ վիհը, կարելի է նայել ու այդպես էլ չտեսնել ապրումի և ոչ մի գրգիռ, կարելի է նաև հեռվում լինել ու մնալ ապրեցնող, հարազատ, իսկական:
Սիրում ու կարոտում եմ ձեզ իմ իսկականներ»: