Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով թռչնամսի շուկայում առկա մի շարք ապրանքատեսակներ վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի է համարել:

Ցուցակում տեղ է գտել նաև Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով ՍՊԸ–ի «Պրեմիում» սառեցված հավի կրծքամիսը, որն արտադրված է ՌԴ–ում: Ներմուծող ընկերության հիմնադիր տնօրենը քայլը վարկաբեկման փորձ է համարում:

«Երեք նմուշ էին վերցրել՝ երկու հավ և մեկ կրծքամիս: Մենք վերցրել ենք նույն երեքը և ևս երկու անուն ապրանք և տարել անկախ լաբորատորիա՝ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ: Դեկտեմբերի 14–ին պատասխան ստացանք, ըստ որի հինգ նմուշների մեջ որևէ բան չի հայտնաբերվել, և համապատասխանում են բոլոր նորմերին:

Նույն օրը ՍԱՊԾ աշխատակիցները մեզ զանգով տեղեկացրեցին, թե այդ երեք նմուշներից կոնկրետ հավի մեջ սալմոնելա կա: Գնացի ու երբ ասացի, որ ես էլ փորձաքննության արդյունքներ ունեմ, զարմացան: Ես փաստերը ցույց տվեցի: Այնուամենայնիվ, հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ ոչ թե հավի, այլ կրծքամսի մեջ կա: Հետո ես ասացի, որ դրա փորձաքննությունն էլ ունեմ ու ներկայացրեցի բոլորը»,–«Փաստ»–ի հետ զրույցում պատմեց ընկերության հիմնադիր Էդմոն Գիգոլյանը:

Նա ընդգծեց նաև, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ–ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիան լաբորատոր փորձարկումները կատարել է սխալ մեթոդներով, արդեն չեղարկված ԳՕՍՏ–երով.

«Դա սխալ եզրակացությունների առիթ է դարձել: Իսկ արդյունքում մեզ վարկաբեկում են: Հասկանում են, որ բնակչությունը «5+» է նշանակել մեր կազմակերպությանը, որն իրենց դուր չի գալիս: Շատերին խանգարում ենք, քանի որ կարողանում ենք և՛ մատչելի, և՛ որակյալ ապրանք առաջարկել, ինչի արդյունքում որոշ մարդիկ գերշահույթ չեն կարողանում ստանալ:

Հիմա պետք է նման բաներ կազմակերպեն, որ Նոր տարվա շեմին ժողովրդին մոլորության մեջ գցեն: Իսկ ինչո՞ւ ամռանը կամ գարնանը չարեցիք, ինչո՞ւ հենց դեկտեմբերին: Պարզապես, որ Ամանորի նախաշեմին մեր ընկերությունը չկարողանա առևտուր անել»:

Հիմնադիրը մյուս ընկերություններին էլ անդրադարձավ:

«Տեսեք, իրենք նաև Ուկրաինայից և Բրազիլիայից ներմուծված ապրանքների մասին են նշել: Ենթադրենք, ՌԴ–ում սխալ եզրակացություն են տվել և ես բերել, իրենց խաբել եմ: Շեշտում եմ՝ ենթադրենք, քանի որ իրականում ես ունեմ բոլոր խմբաքանակների վերաբերյալ եզրակացությունները, անասնաբուժական թույլտվություններն ու սերտիֆիկատները:

Բայց լավ, մյուսներին ի՞նչ պատասխան են տալու: Տնտեսվարողը ասում է՝ Բագրատաշենի անցակետում կարգադրագիր ես տվել, որ չվաճառեմ, մինչև լաբորատոր փորձաքննություն չունենամ: Լաբորատոր փորձաքննությունն էլ անում է ՍԱՊԾ–ի նույն պետական լաբորատորիան, ինչը նաև վերոնշյալ փորձաքննությունն է արել:

Փաստորեն, այն ժամանակ տվել է եզրակացություն, թե խնդիր չկա, վաճառիր: Մարդը վաճառել է ու վաճառելու ժամանակ նորից գնացել ու ասում է՝ մի հատ էլ նմուշ տուր»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ երրորդ երկրներից բերված ապրանքների դեպքում մինչև ՍԱՊԾ–ն նմուշառում չի անում, վաճառքը չի թույլատրում:

«Հիմա նույն Բրազիլական ու Ուկրաինական ապրանքների պարագայում կամ այն ժամանակ են սխալ ասել, կամ հիմա: Ինչպե՞ս է ստացվում, որ նույն լաբորատորիան սահմանին ներկրելու ժամանակ ասում է, թե ապրանքը մաքուր է, վաճառքը՝ թույլատրելի, բայց հիմա փորձանմուշ է վերցնում ու ասում, որ վատն է: Բա որ վատն էր, ինչո՞ւ թողեցիր ներկրի»,–նշեց նա:

Էդմոն Գիգոլյանը հավելեց, որ հիմնադրման ժամանակ իրենք շատ խոչընդոտների են հանդիպել:

«Նույն ՍԱՊԾ–ն այն ժամանակ ամեն ինչ արեց, որ մեր մեքենաները 20 օրով կանգնեն, մինչև փորձաքննություն լինի և այլն: Ամեն ինչ արեցին: Այս մեկ տարվա մեջ 4 անգամ հարկային ստուգում է եղել: 4 անգամ եկել ու որևէ խախտում չեն գտել: Ամեն ինչ անում են, որ կազմակերպությունը երկրում տեղ չունենա, որովհետև հասկանում են՝ շատերին է խանգարում:

Ես գնացի ՍԱՊԾ ու ասացի, որ մեր ու իրենց ասածները չեն համընկնում, եկե՛ք հանձնաժողով կազմենք, նոր փորձաքննություն անենք, մեր անունը մի հրապարակեք, որովհետև դա ձեր վրա հետո ծանր է նստելու: Բայց գնացի, արդեն ասուլիսն արել էին, հայտարարելունն էլ՝ հայտարարել:

Իրենց հետաքրքիր չէ, թե տնտեսվարողն ինչ ներդրում է արել, քանի միլիոն հարկ է տալիս: Իրենց հետաքրքիր է, թե ում հետ են ընկերություն անում և ում անունն է պետք հրապարակել, ումը՝ ոչ:

Եթե պետք է, որ մեր կազմակերպությունը փակվի, թող այդպես լինի... Բայց արդարությունը մեզանից է սկսվելու: Մեկը պետք է բարձրաձայնի՞, թե ոչ»,– վրդովված ասաց Է. Գիգոլյանը:

 

Աննա Բադալյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal