Yerevan, 15.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խոյերի կարգախոսն է. «Ես առաջինն եմ». Կենդանակերպի նշաններն՝ ըստ խառնվածքի

VIDEO

Խոյ 

Առաջինն է կենդանակերպի նշաններից, ով պատկանում է Կրակի տարերքին։ Նրա կարգախոսն է «Ես առաջինն եմ»։ Սակայն, հավերժ մանուկ, քնքուշ և զգայուն Խոյը, շշմեցուցիչ սեքսուալ է։ Նա անկուշտ է, և եթե նրա էներգիան ելք չի գտնում սեքսի մեջ, ապա հետևանքները կարող են բավականին նեգատիվ լինել։ Բայց Կրակի զավակն իսկապես սիրել գիտի։ Այդուհանդերձ նա չափազանց խոցելի է և փխրուն։ Երբ Խոյը սիրահարվում է՝ աստվածացնում է իր սիրեցյալին և շատ է վշտանում, եթե իր սիրած էակն ընկնում է բարձրունքից, որովհետև Խոյը երբեք չի ընդունի, որ սխալվել է։

Ցուլ

Երկրային էակ է և այդ պատճառով էլ առողջ բանականության տեր է։ Նա հուսալի է, որովհետև անփոփոխ է։ Միայն փոփոխությունների մասին միտքը նրան կարող է հունից հանել։ Ընտանեկան կյանքում նա հասարակ և աշխատասեր մարդ է՝ հուսալիության լավագույն երաշխիքը։ Այդուհանդերձ, ամենակրքոտ նշանների տասնյակում Ցուլը երկրորդ տեղում է։ 

Նա տանել չի կարողանում բազմազանությունը նախընտրող զուգընկերների՝ չնայած ինքն է գունավորում զգայունն ու սեքսուալը ռոմանտիկ վարդագույնով, երբեք առաջինը չի լքում և ցավագին է տանում դավաճանությունը։

Երկվորյակներ

Նրանք պատկանում են Օդի տարերքին և անդադար շփման կարիքն ունեն։ Նրանց տրամադրությունը կարող է փոխվել ամեն րոպե։ Նրանք բոլորը անընդհատ փնտրում են վառ անհատականություն և պաշտում են ֆլիրտը։ Սեքսուալ հարաբերություններում պետք է անել այն, ինչ նրանք Ձեզանից չեն սպասում։ Սակայն նրանք ավելի են նախընտրում խելացիությունը, քան մարմինը, այնպես որ չմոռանաք մինչ նրա հետ հանդիպելը գոնե պարբերականի մի նոր համար կարդալ։ Այլապես ինքներդ չեք նկատի, թե ինչպես կորցրեցիք զուգընկերոջը։

Խեցգետին

Ջրի նշաններից առաջինն է, որովհետև զգացմունքների հոսք է արտացոլում իր ամբողջ էությամբ։ Շատ զգայուն է և հիանալի ինտուիցիայի տեր։ Հմայքի և զգայունության նրա կենսահյութի մի փոքր չափաբաժինը բավական է, որ Ձեզ նորածին զգաք։ Հրաշալի հումորի զգացում, և միաժամանակ ինքն իր մեջ պարփակվելու մեծ ցանկություն ունի։ Չկա այնպիսի մի գաղտնիք սիրո մեջ, որը նա չգիտի։ Սեքսում նրա մոտ անբաժան են էրոտիկան և զգացմունքը, և նա կարող է կառչել իր նախկին զուընկերոջից՝ նույնիսկ եթե սերն անցել է։

Առյուծ

Կրակի երկրորդ նշանն է, այդ պատճառով շատ ջերմ է և էմոցիոնալ, բայց միևնույն ժամանակ շատ արքայական։ Հիասքանչ Առյուծը հանդիսատեսի կարիք ունի։ Նա պաշտում է այն ամենն, ինչ վերաբերվում է թատրոնին։ Առյուծին սիրո արվեստ սովորեցնել պետք չէ. նա բոլոր հնարավոր և անհնարին քնությունները արդեն հանձնել է։ Նա իր սերը նկարագրում է այնպիսի արտահայտություններով, որ Դուք պետք է հիշեք՝ եթե գործ ունեք Առյուծի հետ, ապա նա իրական սիրո կարիք ունի, այլապես կյանքն անիմաստ է։

Կույս

Հողի տարերքի ինտելեկտուալ նշան է՝ նրա բոլոր արկածները սովորաբար սկսվում են մի զարհուրելի գաղափարից։ Ցնորված է իր առողջության վրա, և սկսում է խելագարվել ամեն մանրուքից։ Տանել չի կարողանում խառնաշփոթն ու աղբը, չափազանց կազմակերպված է և հանդարտ։ Ամենակարևորը նրա համար զուգընկերոջ խելացիությունն է։ Եթե համապատասխանել այդ պահաջին, ապա սեքսը նրա հետ աննման կլինի։ Եթե ոչ՝ ապա ոչ մի սեքս։

Կշեռք

Օդի այս զավակները հասկանում են գեղեցկությունը միայն այն ժամանակ, երբ այն համաչափ է։ Աստվածային ներդաշնակությունը օրվա յուրաքանչյուր ժամին. սա է նրանց կարգախոսը։ Ատում են կարողանում վեճերն ու սկանդալները, սակայն հեշտ են սիրահարվում և ծայրահեղ իդեալիստական են սիրո մեջ։ Սակայն շատ շուտ են հիասթափվում։ Սիրում են նկարագրել իրենց կիրքն ու անհագուրդ ցանկությունը, բայց անկողնում երբեմն ծույլ են, հատկապես եթե զուգընկերը չի համապատասխանում նրանց ներդաշնակության պատկերացմանը։

Կարիճ

Գայթակղիչ և խորհրդավոր անձնավորություն որը գաղտնի ձգտում է լինել իրավիճակի տերը, իշխել և կառավարել բոլորին կուլիսների ետևից։ Պատկանում է Ջրի տարերքին, և եթե նա իսկապես հետաքրքրված լինի, ապա սքանչելի, դինամիկ, կրքոտ և հավատարիմ զուգընկեր կլինի։ Էլեգանտ է, բայց թաքցնում է իր  նուրբ և առնական հոգին։ «Ամեն ինչ, կամ ոչինչ»՝ սա է նրա կարգախոսը։ Կարիճը անկողնում հայտնվել չի շտապում, բայց եթե Ձեզ հետ այնտեղ հայտնվեց, զգուշացեք։

Աղեղնավոր

Կրակի այս նշանի բախտը բերում է տարատեսակ անախորժությունների հարցում։ Ունի վառ երևակայություն, հակված է հորինելու և միշտ համառորեն պնդում է, որ հենց այդպես էլ եղել է։ Պաշտում է ազատությունը, և անիմաստ է նրան կապել որևիցե մեկ տեղում։ Ամենևին էլ հավատարիմ չէ, սակայն չափազանց զգայուն է և չի կարող ամեն գիշեր նույն խաղը խաղալ։ Սիրո մեջ էլ արկածներ է նախընտրում։ Նրան պահելու միակ միջոցը՝ ժամանակ առ ժամանակ իսկական խմբակային սիրախաղ կազմակերպելն է, բայց ձեր երկուսի համար։ Եթե դա Ձեր ուժերից վեր է, ապա հեռու մնացեք Աղեղնավորից։

Այծեղջյուր

Այս նշանի ամենահմայիչ առանձնահատկությունը ինքն իրեն ծաղրելու ունակությունն է։ Սակայն նրանք անընդհատ տանջվում են մեղքի զգացումից և տառապում են՝ դրված նպատակին չհասնելու համար։ Այս մարդիկ չեն կարող ապրել առանց փառքի քաղցրության։ Նրանցից շատերի մոտ սեքսուալության գագաթնակետը արթնանում է արդեն մեծ տարիքում։ Ժամանակ առ ժամանակ նրան լռություն և հանգիստ է անհրաժեշտ։ Արտաքնապես լուռ և հանգիստ Այծեղջյուրը սիրում է երկրային հաճույքներ և այս բնագավառում ուղղակի արքա է, որովհետև նրա փառասիրությունը թույլ չի տա, որ նա «անլուրջ» մի սիրավեպ սկսի կամ դժգոհ թողնի զուգընկերոջը։

Ջրհոս

Այս նշանը միշտ պատրաստ է զարմացնել Ձեզ, այնպես որ ուշադիր եղեք։ Օդի երեք նշաններից վերջինն է։ Նա միշտ ձգտում է ազատության։ Սիրո մեջ մեծահոգություն և բարձր մակարդակի հարաբերություններ է փնտրում՝ ուրիշ ոչինչ նրան չի հետաքրքրում։  Ապրել միասին առանց միությունը օրինականացնելու՝ յուրաքանչյուր Ջրհոսի երազանք է։ Սեքսով զբաղվում է ամենուրեք՝ փորձելու համար, թե սա ինչ բան է։ Սիրո մեջ չի ընդունում ոչ մի կանոն՝ լավագույն դեպքում ինքն է ստեղծում կանոններ։

Ձկներ

Երբեմն Ձուկն ինքն իր համար է առեղծված մնում։ Կարող է լինել հրաշալի խորհրդավոր, նուրբ, հոգևոր և միենույն ժամանակ արտիստիկ։ Ջրային նշաններից վերջինն է։ Ֆանտաստիկ զգայուն է, և նրա հետ շատ զգույշ է պետք վարվել։ Հաճախ ինքն իր երևակայության զոհն է լինում։ Սերը Ձկների համար միշտ էլ դրամա է եղել, եթե նույնիսկ արտաքնապես ամեն բան համերաշխ է թվում։ Չափազանց էրոտիկ է, սակայն լիովին ի վիճակի է բավարարվել գրքերով, մելոդրամաներով և երազներով։ Կարող է երջանիկ լինել զուգընկերոջ հետ, բայց նաև այլ կապեր փնտրել։ Կարևորն այն է, որ դեռ ոչ ոքի չի հաջողվել խաբել Ձկներին և անպատիժ մնալ։ 

Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about Fraudsters