Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ է պետք իմանալ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքարի մասին

LIFE

Արգանդի պարանոցի քաղցկեղը հայ կանանց շրջանում ամենատարածված ոչ վարակիչ հիվանդություններից մեկն է։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը մեր հասարակության համար, ՀՀ Առողջապահության նախարարությունն իրականացնում է լայնածավալ միջոցառումներ՝ Հայաստանի բնակիչներին հիշատակված հիվանդությունից պաշտպանելու նպատակով։ Մեր երկրի բոլոր պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում անց են կացվում անվճար հետազոտություններ, որոնց նպատակը 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը վաղ հայտնաբերումն ու կանխումն է։

Ին°չ է իրենից ներկայացնում արգանդի պարանոցի սքրինինգը ՊԱՊ թեստերի միջոցով

ՊԱՊ թեստը գինեկոլոգիայի մեջ օգտագործվող հետազոտության թեստ է, որը օգտագործվում է արգանդի պարանոցի  կամ վզիկի նախաչարորակ և չարորակ (քաղցկեղների) ընթացքների հայտնաբերման համար: Թեստում հայտնաբերված ատիպիկ (տարօրինակ) փոփոխությունները հնարավոր է վերացնել, այդպիսով կանխելով արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացումը: Թեստը նաև անվանվում է ստեղծած և առաջին անգամ այն կիրառած՝ Հույն գինիկոլոգ Յորյուս Պապանիկոլաուսի անունով (Յորյուսի թեստ): Պապ քսուքը իրենից ներկայացնում է բջջաբանական քսուք, որի վերցվելուց հետո հետազոտվում է մանրադիտակի տակ աննորմալ երևույթների հայտնաբերման նպատակով: Թեստավորման նպատակն է հայտնաբերել պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխություններ: Թեստը արդի բժշկության մեջ շարունակում է մնալ արգանդի պարանոցի քաղցկեղի ամենատարածված և ամենաարդյունավետ սքրինինգ թեստավորումը:

Որքանո՞վ են կարևոր ՊԱՊ սքրինինգները և ի՞նչ հաճախականությամբ կանայք պիտի անցնեն նման ստուգում։

Ցանկացած կին տարին առնվազն մեկ անգամ ցանկալի է անցնի արգանդի պարանոցի սքրինինգ հետազոտություն: Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի դիմադրողականությունը իզորու է պայքարել սեռական օրգանում առաջացած հիվանդության դեմ: Իսկ հետագա կյանքի ընթացքում քաղցկեղն արմատավորվում է և առաջացնում նորագոյացություններ: Այն կանայք ովքեր ունեն բարձր ռիսկային գործոն, պետք է պարտադիր կերպով 6 ամիսը մեկ, կամ տարին մեկ անգամ անցնեն արգանդի պարանոցի սքրինինգ հետազոտություն: Կանանց սնունդը և ճաշացանկը, կենսակերպը, սթրեսային իրավիճակները, հիգիենիկ ցածր մակարդակը նպաստում են արգանդի պարանոցի քաղցկեղի արագ զարգացմանը: 6 ամսից 1 տարվա ընթացքում արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է կայծակնային արագությամբ արմատավորվել և հասնել չարորակ զարգացման 3-4 փուլերին, երբ նույնիսկ արդի բժշկությունը գրեթէ անզոր է: Հայաստանը նույնպես դասվում է սոցիալապես թեր զարգացած երկրների շարքին հենց որի պատճառով էլ հայ կանանց շրջանում արգանդի պարանոցի նորագոյաթությունները շատ արագ վերածվում են արմատավորված (մետաստազ) քաղցկեղի: Ըստ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի տվյալների, հայ կանայք բժշկի են դիմում հիմնականում քաղցկեղների զարգացման 3-4 փուլերում երբ կոպիտ ասված՝ դանակը հասնում է ոսկորին: Հայաստանում բարձր են արգանդի պարանոցի քաղցկեղի ռիսկային գործոնները և միևնույն ժամանակ բարձր է նաև արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդ կանանց մահացության դեպքերը, տարեկան մոտ 154 մահ:

Արդյո°ք հնարավոր է լիարժեք վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղը վաղ հայտնաբերման փուլերում:

Արգանդի պարանոցի, վզիկի քաղցկեղը կամ դեռ չարմատավորված նորագոյացությունը հնարավոր է արմատական վերացնել, դա կախված է քաղցկեղակրության ժամանակահատվածից, օրգանիզմի դիմադրողականությունից, և քաղցկեղի զարգացվածության աստիճանից: Եթե քաղցկեղը դեռ չունի ճյուղեր՝ (մետաստազներ) հարակից ավշային հանգույցներում, ոսկրածուծում, գլխուղեղում, լյարդում և այլ օրգաններում, ուրեմն հնարավոր է  արմատական վերացնել այն։ Հնարավոր է նույնիսկ քիչ ճյուղավորված քաղցկեղը հասցնել վերացման արդի բժշկական միջամտություններով:

-         Քիմիոթերապևտիկ միջոցառումներով

-         Ճառագայթային բժշկությամբ

-         Վիրահատական և այլ ճանապարհներով:

Հայաստանի Հանրապետության ո°ր բուժ հիմնարկներում են կատարվում վերոնշյալ սքրինինգ միջոցառումները։

Սկրինինգ հետազոտությունները կատարվում են ամբողջ Հանրապետության տարածքում առողջապահության նախարարության կողմից վերապատրաստված բժիշկների և բուժ աշխատողների վերահսկման ներքո՝ պետական օղակի քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում, բացարձակապես ԱՆՎՃԱՐ: Հետազոտությունների համար դիմեք Ձեր տարածաշրջանային բուժ հիմնարկները:

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker