Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վահագն Խաչատրյան. «Ներսում ներդրում չկա, դրսից էլ չի լինի»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է՝ բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովագրված ներդրողների մասին

 

Հայաստանում բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայր է: Վարչապետ Կարեն Կարապետյանը «ՌԻԱ Նովոստի»–ին տված հարցազրույցում նման գնահատական է տվել և խոսել նաև «Հայաստանի ներդրողների ակումբի» ճանապարհային քարտեզի, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում սպասվելիք ներդրումային ծրագրի մասին:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, սակայն, այսօր թե՛ բիզնես միջավայրի, թե՛ ներդրումների առումով գործ ունենք հակառակ իրավիճակի հետ:

«Ներդրողների մոտ վստահությունը ոչ թե ավելացել է, այլ նվազել: Առհասարակ նոր կառավարության հետ ինչ–որ սպասելիքներ, ակնկալիքներ են ունենում ներդրողները: Բայց հիմա արդեն չկան այդ սպասելիքները: Մարդիկ հասկացել են, որ նոր կառավարությունը ոչ մի փոփոխություն չի մտցրել և ոչ մի քայլ չի արել ներդրումների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Իսկ եթե բարենպաստ իրավիճակի մասին են խոսում, ապա դրան զուգահեռ պետք է ներկայացնեն, թե ի՞նչ չափանիշներից ելնելով է նման արդյունք գրանցվել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ներդրումներ անելու համար մի քանի չափանիշներ կան:

«Եթե վերցնենք օրենսդրական դաշտը, ապա այդ առումով իրավիճակն ավելի է վատթարացել: Անընդհատ օրենքներ են փոխվում, բայց խելամիտ օրենքներ չկան: Եթե չափանիշ ենք դիտարկում խաղաղությունը, ոչ մի փոփոխություն այդ առումով ևս չի եղել: Հայաստանը նույն՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղ իրավիճակում է գտնվում:

Հաջորդ չափանիշը ցածր հարկերն են, իսկ մենք գիտենք, թե այդ տեսանկյունից ինչ է կատարվում: Եթե նայենք Հարկային օրենսգիրքը, կտեսնենք, որ այդ առումով այն լավ բաներ չի խոստանում»,–նշեց նա՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել ևս մեկ հանգամանք:

«Պետք է մեր հարևան երկրների իրավիճակը դիտարկենք՝ արդյոք ավելի բարենպաստ պայմաններ կա՞ն, թե ոչ: Համեմատության համար վերցնենք Վրաստանը, որտեղ ներդրումների համար շատ ավելի բարենպաստ իրավիճակ է, քան Հայաստանում: Այս տարի ևս մոտ մեկուկես միլիարդ դոլարի ներդրում կլինի այնտեղ, իսկ ՀՀ–ում՝ միգուցե առավելագույնը 400 միլիոն, չգիտեմ:

Նույն ներդրողի համար երկու քաղաքների միջև 300 կմ հեռավորությունը որևէ նշանակություն չի ունենա: Երբ ինքը ներդրում անելու ընտրության առաջ կանգնի՝ կգնա Վրաստան: ՀՀ–ն այն երկիրը չէ, որտեղ ներդրողների համար բարենպաստ միջավայր է: Նման հայտարարությունների համար ես հիմք չեմ տեսնում»,–ընդգծեց տնտեսագետը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ թանկացումները, և այդ հանգամանքով պայմանավորված գնային ֆոնը միանշանակ բացասական ազդեցություն կունենան ներդրումների վրա, քանի որ այս ամենի մեջ է մտնում նաև հարկային քաղաքականությունը.

«Իհարկե, ինֆլյացիան գրավիչ է այն առումով, որ եթե մարդիկ ներդրում են անում, կուզեն ավելի արագ իրենց գումարները հետ տանել: Բայց երբ ինֆլյացիան կապված է ոչ թե տնտեսական գործունեության, այլ երկրի միջավայրի, այսինքն՝ մոնոպոլացված շուկայի, օլիգարխիկ տնտեսական համակարգի, հովանավորչության հետ, ապա այդ դեպքում ներդրումներ ուղղակի չեն լինի»:

Ինչ վերաբերում է «Հայաստանի ներդրողների ակումբին», էներգետիկայի ոլորտում նախատեսվող ներդրումներին, Վ. Խաչատրյանը նշեց. «Այդ ներդրումները պարզապես ապահովագրված են, դրանք հովանավորչության հետևանք են: Այդ բնագավառում իրականացվող ներդրումներն առանց իշխանության հետ առանձին կուլիսային համաձայնությունների կամ պայմանավորվածությունների չեն լինում: Դրանք զուտ տնտեսական գործունեության արդյունք չեն»:

Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ՝ ներդրումների մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև ներքին ներդրումները.

«Ներսում ներդրումներ չկան, իսկ եթե ներսում ներդրում չկա, դրսից էլ չի լինի: Մակրոտնտեսական ցուցանիշներում կա կապիտալ ներդրումներ–ՀՆԱ հարաբերություն ցուցանիշ: 2003–2004 թթ. այդ ցուցանիշը մոտ 40% է եղել: Հիմա այդ ցուցանիշը մոտ 18,3–18,1% է: Սա հուշում է, որ տնտեսության մեջ առողջ մթնոլորտ չկա: Եթե նշված ցուցանիշը 25%–ից պակաս է, ուրեմն, երկրում զարգացում չկա, իսկ նման պարագայում ներդրումային իրավիճակի մասին ընդհանրապես չի կարելի խոսել»:

 

 

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal