Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աստղագուշակ՝ փետրվարի 11-ի համար

VIDEO
Մանրամասն՝Intermedia24.ru

 

Խոյ: Համառությունը, որով դուք հասնում եք դրված նպատակների իրագործմանը, հարգանքի է արժանի: Դուք կստանաք այն, ինչի ձգտում եք, թեև ոչ առանց դժվարությունների, բայց միևնույն ժամանակ կարժանանաք այն մարդու համակրանքին, որի լավ վերաբերմունքը թանկ է ձեզ համար: Գործարար Խոյերը կգտնեն ներդրողներ, որոնց շնորհիվ նրանց ծրագրեր կդառնան էլ ավելի մասշտաբային և եկամտաբեր:

Այս ամենը, սակայն, փոքրիկ հաջողություններ կթվան, եթե դրանք համեմատելու լինեք ձեզ սպասվող անձնական բնույթի հաջողությունների հետ: Ռոմանտիկ մարդու հետ հարաբերություններում ոչ միայն կունենաք հոգևոր հարմարավետության, այլև իսկական երջանկության զգացում: Զգուշացեք թեթև առողջական խնդիրներից, որպեսզի դրանք չփչացնեն ձեր հրաշալի ռոմանտիկ երեկոն:

Ցուլ: Մասնագիտական գործունեության տեսանկյունից համաչափ հաջողակ օր է, ավելի հարմար՝ հասարակ և հասկանալի գործերի համար, քան ինչ-ինչ բարդ ծրագրերի իրականացման, որոնց հետ կապված ամեն ինչ չէ, որ մտածված է մինչև վերջ: Խորհուրդ է տրվում որոշումներ կայացնել ինքնուրույն, հատկապես եթե դրանք կապված են փողի հետ: Ֆինանսական հարցերում լավ խորհուրդների ակնկալիք պետք չէ ունենալ:

Մտերիմներին կես խոսքից չեք հասկանում (նրանք էլ՝ ձեզ), բայց վեճերից ու կոնֆլիկտներից կխուսափեք, որովհետև դուք խաղաղասիրաբար եք տրամադրված և ոչ միանշանակ իրավիճակներին վերաբերվում եք հումորով: Առողջական թեթև խնդիրներ ունենալու դեպքում (իսկ դրանք հնարավոր են) խուսափեք բժշկի կողմից չնշանակված դեղեր ընդունելուց: Դրանք ձեր ինքնազգացողությունը չեն լավացնի:

Երկորյակ: Աշխատավայրում հնարավոր են լուրջ խնդիրներ: Կողմնակիցները, որոնց վրա դուք սովորաբար հույս եք դնում, չեն արդարացնի ձեր սպասումները, մինչդեռ ոչ բարեկամները ցուցաբերում են հազվագյոտ հնարամտություն: Հնարավոր են փողային վեճեր, խորհուրդ չի տրվում երկարաժամկետ համագործակցության համաձայնություններ կնքել: Անիրագործելի պարտավորությունների ստանձնման հնարավորությունը մեծ է:

Չարժե մտերիմների հետ անհապաղ լուծում պահանջող հարցեր քննարկել, վիճել վերացարկված (աբստրակտ) թեմաների շուրջ: Որքան գործնական տրամադրված լինեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Ընտրեք հարմար կոշիկ, պահպանեք ոտնաթաթերը, դրանք վնասելն այսօր շատ հեշտ է:

Խեցգետին: Կենտրոնանալով աշխատանքի վրա՝ շատ բանի կհասնեք: Բոլոր ամենադժվար հարցերը ստիպված կլինեք ինքնուրույն լուծել՝ չսպասելով ոչ խորհուրդների, ոչ կողմնակի օգնության: Երկարաժամկետ ապագան ծրագրելու համար օրը հարմար է: Մտածեք, թե կարիերայի հետագա զարգացման ո՞ր տարբերակներն են ձեզ համար առավել ցանկալի: Այսօր կարելի է կատարել ընտրած ուղղությամբ առաջին քայլերը:

Անձնական հարաբերություններում, ցավոք, կգերակշռեն բացասական միտումները: Պետք է կրճատել շփումները նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր հասկանում են ձեզ կես խոսքից: Կենսասիրության մակարդակը բարձր չէ, բայց սեփական անձի հանդեպ հոգատար վերաբերմունքի դեպքում ողջ օրվա ընթացքում կպահպանեք լավ ինքնազգացողությունը:

Առյուծ: Հետաքրքիր, արդյունավետ օր է: Հնարավոր են շահավետ գործնական առաջարկներ, չի բացառվում, որ կգտնեք նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը կլինի ձեռնտու և հաճելի: Օրը նպաստավոր է աշխատանքը փոխելու համար, սակայն այն դեպքում, եթե դուք փոխում եք աշխատանքի վայրը և ոչ թե ոլորտն ամբողջությամբ: Հնարավոր են ֆինանսական մուտքեր:

Ընկերների հետ շփումները ուրախացնող են, հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է, իսկ կեսօրից հետո ինքնազգացողությունը կարող է կտրուկ վատանալ, այնպես որ ձեր հանդեպ եղեք հոգատար:

Կույս: Դրական գործոնների ազդեցությունը գերակշռող է, օրը հաջող է դասավորվում: Այն նպաստավոր է ինչպես գործնական այնպես էլ անձնական բնույթի համարձակ ծրագրեր սկսելու համար: Դուք շատ արագ ձեռք եք բերում կողմնակիցներ, օգնականներ և երկրպագուներ, հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Օրը նպաստավոր է նոր հարաբերություններ սկսելու համար:

Հնարավոր են ֆինանսակն մուտքեր, գնումները հաջողակ կլինեն, կնքված գործարքները՝ շահավետ: Նպաստավոր օր է գործընկերների հետ նոր համագործակցություն սկսելու համար: Կենսասիրության մակարդակը բարձր է, առողջության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական, սպորտով զբաղվելը՝ օգտակար:

 

Կշեռք: Օրը հաջող է հատկապես նրանց համար, ովքեր չեն նստի ձեռքերը ծալած, այլ կնվիրվեն ինչ-որ կարևոր գործի: Հավանական է այն մարդկանց օգնությունը, ում հետ երբևէ համագործակցել եք: Պատահական հանդիպումը, անգամ դատարկ խոսակցությունը կարող են նոր փուլ դառնալ ձեր կարիերայի մեջ:

Դրական գործոնների ազդեցությունը նկատելի է ոչ միայն գործնական ոլորտում: Անձնական հարաբերությունները նույնպես հրաշալի են դասավորվում: Հին խնդիրները հեշտությամբ են լուծվում, իսկ նոր խնդիրներ չեն առաջանում: Այնպես որ կարող եք վայելել կյանքը: Նպաստավոր օր է ռոմանտիկ շրջագայությունների և ոչ սովորական հանդիպումների համար:

Կարիճ: Բարենպաստ օր է իրավաբանական հարցերի լուծման, փաստաթղթեր ձևակերպելու, պաշտոնյաների և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման համար: Ազդեցիկ մարդկանց հետ վեճերում ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետները և, դրանով հանդերձ, թշնամիներ ձեռք չբերել: Գործընկերների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ինչպես նաև թույլ կտան ձեռք բերել այնպիսի տեղեկատվություն, որը շատ շուտով պետք կգա:

Օրը սովորական ընթացք չունի սիրահարված Կարիճների համար, ովքեր ստիպված կլինեն հակասական զգացողություններ հաղթահարել: Այս նշանի նույնիսկ ամուսնացած ներկայացուցիչներին այն կարող է անակնկալներ մատուցել: Հատկապես ուշադիր եղեք մտերիմների հանդեպ: Կենսասիրության մակարդակը բարձր է, օրը նպաստավոր է առողջարարական և կանխարգելիչ պրոցեդուրաների համար:

Աղեղնավոր: Շատ հաջող օր է: Կարողանում եք իրականացնել այն ամենը, ինչ մտածել եք, և դա ձեզ հաջողվում է զարմանալիորեն լավ: Նույնիսկ այն գործերում, որոնց մասին դուք շատ քիչ բան գիտեք, հասնում եք մեծ հաջողությունների: Ղեկավարությունը ուշադրություն է դարձնում ձեր նվաճումներին, և, եթե դուք ձեր չմտածված հայտարարություններով չփչացնեք ամեն ինչ, կարիերայի մեջ առաջընթացին երկար չեք սպասի:

Օրը ոչ քիչ հաճելի րոպեներ կպարգևի սիրահարված Աղեղնավորներին և նույնիսկ նշանի բոլոր այն երկայացուցիչներին, ովքեր կորցրել են հույսը, որ համակրանքի օբյեկտը փոխադարձությամբ կարձագանքի իրենց: Կենսասիրության մակարդակը բարձր է, օրը նպաստավոր է սպորտով զբաղվելու համար, հնարավոր են հաղթանակներ մրցումներում:

Այծեղջյուր: Նոր բաներ մի փորձարկեք: Այսօր պետք է գործել փորձված մեթոդներով, հենվել կյանքի սեփական փորձի վրա: Ֆինանսական գործերում որքան զգուշավոր լինեք, այնքան լավ: Գաղափարները, որ կունենաք այսօր վատը չեն, բայց չեն կարող իրականացվել անմիջապես: Գրի առեք դրանք, որպեսզի չմոռացվեն: Օրը համագործակցություն սկսելու համար նպաստավոր չէ:

Օրվա զգացմունքային ֆոնը հաճելի է: Ողջ օրվա ընթացքում ոչ միայն դուք եք պահպանում լավ տրամադրությունը, այլև այն բարձրացնում եք ձեզ շրջապատողների մեջ: Օրը նպաստավոր է թատրոն և համերգ, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիաներ գնալու համար: Կենսասիրությունը բարձր մակարդակի վրա է:

Ջրհոս: Օրը զերծ չէ աննշան թերություններից, բայց ընդհանուր առմամբ՝ հաջող ընթացք ունի: Ամեն ինչ չէ, որ ընթանում է ձեր ծրագրերին համապատասխան, բայց հանպատրաստից որոշումեներով կարողանում եք նույնիսկ ամենաբարդ իրավիճակները օգտագործել ի նպաստ ձեզ: Օրը շատ նպաստավոր է խորհրդաժողովների, գիտաժողովների ու նման այլ միջոցառումների մասնակցելու համար, քանի որ դրանք լավ հնարավորություն են ոչ միայն նոր բաներ իմանալու, այլև օգտակար ծանոթություններ հաստատելու:

Օրը նպաստավոր է ընտանեկան միջոցառումներ, տոնակատարություններ, հանպատրաստից երեկոներ կազմակերպելու համար: Ձեզ փառավորապես կհաջողվի զարմացնել հյուրերին: Սպասեք թանկարժեք նվերների: Ոսկերչական իրեր և տոնական հանդերձանք գնելու համար հրաշալի օր է:

Ձկներ: Օրը հարմար է շաբաթվա ընթացքում սկսած գործերը մինչև վերջ հասցնելու համար: Որքան էլ դրանք շատ լինեն, ձեզ կհաջողվի հաղթահարել, որովհետև կարողանում եք ճիշտ տնօրինել ժամանակը: Բայց նոր գործ ձեռնարկել՝ խորհուրդ չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը ծրագրել եք վաղուց: Այսօր ձեզ համար դժվար է ճիշտ գնահատել սեփական ուժերը և ապագայի ծրագրերը:

Անձնական կյանքում հնարավոր են նշանակալի փոփոխություններ դեպի լավը: Ընդ որում սա վերաբերում է ինչպես նշանի միայնակ ներկայացուցիչներին, այնպես էլ նրանց, ովքեր հանդիպել են իրենց կեսին, սակայն նրա հետ հարաբերություններում վերջերս ունեցել է ինչ-ինչ խնդիրներ:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded