Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Զենքի շուկայում ՀՀ-ն «նշանակալի» համագործակցություն չունի ՌԴ-ի հետ՝ պատժամիջոցների դեպքում առաջին շարքում չենք լինի». Քաղաքագետ

POLITICS



Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Գրիգորյան, ԱՄՆ-ի հետախուզությունն իր զեկույցում չբացառեց, որ Ղարաբաղյան հարցի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության, ինչը կարող է դրդել ՌԴ-ին աջակցել իր տարածաշրջանային դաշնակցին: ԱՄՆ-ն չի բացառել նաև, որ ՀՀ-ն ևս կարող է հայտնվել պատժամիջոցների տակ՝ ՌԴ-ի հետ ռազմա-արդյունաբերական «նշանակալի պայմանագրեր» կնքելու դեպքում: Նշվածները զուտ ռուս-ամերիկյան հարաբերությունների  հե՞տ են կապված, թե տարածաշրջանային հարց ևս կա:

- ԱՄՆ-ի շահերից չի բխում, որ մեր տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ լինի: Չի բխում նաև ԵՄ-ի, և նույնիսկ ՌԴ-ի շահերից: ԱՄՆ-ի հետախուզության ծառայության հայտարարությունը կարող է կանխարգելիչ դեր խաղալ: ՀՀ իշխանություններին զգուշացնում են այդ վտանգի մասին, որին պետք է պատրաստ լինել: ԱՄՆ-ն ոչինչ չի շահի, եթե Հարավային Կովկասում ապակայունացում լինի: Առաջին հայտարարությունն ուղղակիորեն չէի կապի միայն ռուս-ամերիկյան բարդացած հարաբերությունների հետ: Հակասություններ այլ ոլորտներում կան և իսկապես լուրջ են, բայց ԼՂ հարցում մեծ հակասություն չեմ տեսնում:
Բայց կարևոր է հասկանալ, թե ԱՄՆ-ն ո՞ր ինֆորմացիայի վրա հենվելով հասկացավ, որ լայնածավալ պատերազմի հավանականությունը մեծ է: Այս համատեքստում ԱՄՆ-ն առաջինը հաշվի է առել այն գործոնը, ըստ որի՝ Ալիևը տեղափոխեց նախագահական ընտրությունների օրը, որ լեգիտիմություն ստանա և դրանից հետո հանգիստ գործի ԼՂ հարցում: Ալիևն ուզում է, որ իր ձեռքերը կապված չլինեն ինչ-որ խնդիրներով: Երկրորդ գործոնը Թուրքիան է, որն ամեն ինչ անում է իր շուրջ իրավիճակը ապակայանացնելու համար: Այսօր Թուրքիան է դրդում, որ Ադրբեջանը սկսի պատերազմը՝ ասելով, որ «կորցնում ես Ղարաբաղը, բայց առանց պատերազմական գործողությունների չես կարող: Երրորդ գործոնը, որի վրա հենվել է  ԱՄՆ-ն, Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթն է, որտեղ նա ռեալ ասաց՝ մոռացեք, Ղարաբաղը ձեր կազմում չի լինի:
 Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա պատժամիջոցները  ուղղակիորեն չեն ազդի մեզ վրա: Դրանք առաջին հերթին ուղղված են ՌԴ-ի դեմ ու պետք չէ  այդպես կոշտ կապել ՀՀ-ի հետ: Իսկ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը նորմալ է: Իրենք զգուշացնում են բոլոր պետություններին, քանի որ քայլ առ քայլ կիրառում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Պետք է ուշադրություն դարձնել «նշանակալի պայմանագրեր» ասվածի վրա: Ռազմա-արդյունաբերական համագործակցության ծավալը մեր դեպքում այնքան մեծ չէ, որ «նշանակալի» լինի: Ադրբեջանը մոտ 10 անգամ ավելի մեծ ծավալներով ու մեծ գումարներով ռազմական գործակցություն ունի ՌԴ-ի հետ: Շատ լուրջ համագործակցություն սկսվեց նաև Թուրքիայի հետ, և խոսքը թանկարժեք զենքերի մասին է: Նույնիսկ, եթե մենք ուշադրության կենտրոնում հայտնվենք, դա կլինի Ադրբեջանից և Թուրքիայից հետո: Բացառվում է, որ այդ շարքում առաջինը լինենք, մենք այդ «նշանակալի» համագործակցությունը չունենք ՌԴ-ի հետ՝ 100, 200, 300 միլիոն դոլարի զենքի առքուվաճառքը նշանակալի չէ: Ադրբեջանը 2, 3, 5 միլիարդի գործարքներ ունի ՌԴ-ի հետ, ինչը  նշանակալի է:

-Բազմիցս է նշվել, որ տարածաշրջանում սպառազինությունների բալանսի խնդիր կա և ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը խախտում է այդ բալանսը: Հաշվի առնելով ձեր այն տեսակետը, որ Ադրբեջանը ևս հնարավոր պատժամիջոցների առաջին շարքում կլինի, կարո՞ղ ենք ասել, որ ինչ-որ առումով այդ պատժամիջոցները դրական ազդեցություն կունենան:

-ԱՄՆ-ն  ուշադիր կհետևի, թե Հարավային Կովկասում որ երկիրն է առավել ակտիվ համագործակցում ՌԴ-ի հետ ռազմարդյունաբերական ոլորտում: Սա նաև փաստում է, որ իրենք ավելի ուշադիր կլինեն մեր տարածաշրջանի հանդեպ, ինչը միմիայն բխում է ՀՀ-ի շահերից: ՌԴ-ի քաղաքականությունը, կապված տարբեր գործոնների հետ, կբալանսավորեն: Եվ այո, ես դրական կոնտեքստում եմ սա դիտարկում: Մեծ հաշվով՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը շատ է լրջացել, կամաց-կամաց ուրվագծվում է Թրամփի քաղաքականությունը:

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal