Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները

POLITICS





Փետրվարի 14-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ ՀՀ նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության պահանջներին: Նշենք, որ ՀՀԿ-ն նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:

 ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հայտարարության մեջ, սակայն, ընդգծվել է, որ թեկնածուի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության իսկության պարագայում, նա չի համապատասխանում հանրապետության  Նախագահին՝ Սահմանադրությամբ ներկայացվող   պահանջներին, ուստի և չի կարող ծառայել որպես ՀՀ գլուխ և պահպանել ՀՀ Սահմանադրությունը: Նշվել է, որ ըստ հետաքննող լրագրողների ցանցի բացահայտումների, բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրին իր ընկերության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ Արմեն Սարգսյանը  դեռևս 2014 թ. հունիսին եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այսինքն, նրա թեկնածության պարագայում չի ապահովվում վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջը:

Հայտարարությանը միացել էին նաև մի շարք հասարակական կազմակերպություններ՝ Արմեն Սարգսյանից պահանջելով սեղմ ժամկետներում հրապարակային ներկայացնել պաշտոնական տեղեկանք՝ հավաստելու իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու հանգամանքը: Պահանջել են նաև պաշտոնական տեղեկանք ներկայացնել իր բիզնեսները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին, իր և իր կնոջ (այդ թվում՝ բիզնեսներից ստացված) եկամուտները, ինչպես նաև հիմնավորում, թե որն է եղել եկամուտները 2013 թվականից մինչ օրս չհայտարարագրելու պատճառը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանից փորձեցինք ճշտել՝ մինչ օրս թեկնածուի կողմից ստացե՞լ են արդյոք բավարար հիմնավորումներ, որոնք կփարատեին նշված կասկածները:

Արմեն Գրիգորյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ փետրվարի 16-ին կայացած քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների և Արմեն Սարգսյանի հանդիպման ակնկալիքն այն էր, որ նա նշված երեք կետերի վերաբերյալ մանրամասն հիմնավորումներ ներկայացնի հանրությանը:

«Ակնկալիքն այն էր նաև, որ կասկածի տակ գտնվող հարցերին հստակ պարզաբանում տրվի: Նամակը ստորագրած կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ են եղել այդ հանդիպմանը, և Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել փաստաթղթեր, որպեսզի փարատի այդ կասկածները: Այս պահին այդ հրապարակումները չկան և կարելի է ասել, որ կասկածները դեռ կան և կշարունակվեն մնալ, մինչև այդ փաստաթղթերի հրապարակումը»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ փաստաթղթերը հրապարակելու պատրաստակամությունն առաջընթաց է, բայց դրանք դեռ չկան. «Բացի այդ՝  մենք չգիտենք, թե ինչ տարբերակով է հրապարակվելու: Սպասում ենք հրապարակմանը»:

Իսկ թե մասնավորապես ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, քաղաքագետն ընդգծեց. «Ամենակարևորը՝ քաղաքացիության մասին փաստաթուղթն է: Օրինակ, դա կարող է ենթարդել Մեծ Բրիտանիայի ոստիկանությունից կամ այլ մարմնից քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթ խնդրել ու ներկայացնելը: Ինչպես նաև՝ իր մոտ առկա այն փաստաթղթերը, որոնք կարող են հավաստիացնել, որ նա քաղաքացիությունից հրաժարվել է: Այսինքն՝ դա կլինի պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի քաղաքացիությունից հրաժարվելը»:

Հավելենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը վերոնշյալ պահանջների կատարման առնչությամբ change.org կայքում ստորագրահավաք է սկսել:

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal