Yerevan, 13.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անհասկանալի չափանիշներով միավորված համայնքները սարսափելի խնդիրների առջև կարող են կանգնել

SOCIETY

2011 թվականին կառավարության որոշմամբ հաստատված հայեցակարգով հանրապետությունում պետք է համայնքների խոշորացում իրականացվեր: Եվ եթե նախնական փուլում, որպես պիլոտային ծրագիր 18 համայնք ձևավորվեց, որը ինչ-որ տեղ կարելի է հաջողված համարել, ապա անցյալ տարի ձևավորված 34 համայքները տարերային և անհասկանալի տրամաբանությամբ են ձևավորվել: Եվ քիչ չեն դեպքերը, երբ նույն փնջի մեջ մտած մի համայնքը մյուսից մոտ 50 կիլոմետրից ավելի հեռու է, ինչը չի կարող հետագա բարդություններ չառաջացնել բնակիչների համար:

Համայնքների փորձագետ Վահան Մովսիսյանի կարծիքով համայքների խոշորացումը միանշանակ չի ընթանում նաև այն պատճառով, որ խոշորացմանը զուգահեռ պետք է որոշակի ֆինանսական ներարկումներ լինեն և կառավարման ապակենտրոնացում իրականացվի: Եվ եթե խոշորացած առաջին 18 համայնքների դեպքում որոշակի ֆինանսական ներդրումներ կատարվել են, ինչը հեշտացրել է համայնքների ձևավորման աշխատանքը, ապա մնացածի դեպքում այդպես չէ:

«Հանջորդ 34 խոշորացված փնջերում իմ համոզմամբ դեռևս որևէ ներդրում չի եղել, և տեղերում, մեծ հաշվով, որևէ էական փոփոխություն չի երևում: Բացի այդ, նշված համայնքների խոշորացումից դեռ երկար ժամանակ չի անցել, որպեսզի հնարավոր լինի հստակ ախտորոշում իրականացնել, սակայն հայեցակարգից շեղումներով իրականացված գործընթացը մտահոգություններ է առաջացնում»,- Past.am-ին ասաց Վ. Մովսիսյանը:

Նրա խոսքով ավելի վաղ ձևավորված 18 փնջերում հիմա վիճակը զգալի տարբերվում է նախկինից, քանի որ համայնքապետարանի աշխատակիցների կրճատման հետևանքով հնարավոր է դարձել բնակիչների համար նոր ծառայություններ մատուցել:

«Աղբի մեքենա է հայտնվել, հնարավոր է դարձել բոլոր 6-7 նախկին համայնքների ճանապարհները հարթեցնել, կոմբայն կարողացան ունենալ, որը համայնքի բոլոր բնակիչների ցորենը կհնձի: Այսինքն, եթե նախկինում դրանք ամեն մի համայնք չէր կարող ունենալ, ապա հիմա ձեռք բերված տեխնիկան կարող է սպասարկել բոլորին: Այլ է վիճակը հաջորդ քայլով խոշորացված 34 համայնքներում: Դեռևս հասկանալի չէ, թե ինչ իրավիճակ է տեղերում տիրում: Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են խոշորացել համայնքները, ինչ հաշվարկ է եղել դրա տակ, ինչու են հատկապես այդ փնջերով խոշորացվել համայնքները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված 34 համայնքներում խոշորացումը ավելի մեծ փնջերով է իրականացվել: Օրինակ՝ Ղափանում, Սիսիանում 30-ից ավել համայնք է միավորվել, որը սարսափելի է»,- ասաց Վ. Մովսիսյանը:

Փորձագետի կարծիքով համայնքների խոշորացման գաղափարը համայնքների ուժեղացման ու զարգացման նպատակ է հետապնդում, որպեսզի հնարավոր լինի լիազորությունները մարզպետարաններից համայնքներ փոխանցելու միջոցով ապակենտրոնացում իրականացնել և մարզպետարանների աշխատանքը թեթևացնել, իսկ մեծ փնջերով խոշորացնելով, հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

«Ասում են համայնքապետերով հավաքվեցին, այդպիսի առաջարկ արեցին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մինչև հիմա համայնքապետերն ինչ ուզել են, պետական պատկան կառույցներն արել են: Բայց խնդիրն այն է, որ հստակ հայեցակարգ կա, որը դեռևս 2011 թվականին է ընդունվել կառավարության կողմից, որով էլ պետք էր առաջնորդվել: Այնտեղ հստակ չափորոշիչներ կան սահմանված, որոնք պետք էր պահել, ոչ թե օրինակ՝ համայնքների միջև սահմանված հեռավորությունը դարձնել 70 կիլոմետր, ոչ թե մի քանի հոգով հավաքվեին ու անհասկանալի որոշումներ կայացնեին»,- ասաց Վ. Մովսիսյանը:

Արմինե Գրիգորյան

Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023