Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բնապահպանի կարծիքով Արմեն Սարգսյանը փորձեց հանրության աչքին թոզ փչել

SOCIETY

Ազգային ժողովում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ՀՀ  4-րդ նախագահին ուղղված «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ Արմեն Սարգսյանը դուրս է եկել տնօրենների խորհրդի կազմից, քանի որ վտանգավոր  է համարել այն ձևը, որով ընկերությունն իրականացնում է հանքարդյունահանությունը և արդյո՞ք նման բարձր պաշտոն զբաղեցնելուց հետո նա պատրաստվում է բարձրաձայնել Ամուլսարի ծրագրի վտանգավորության հարցին ՀՀ 4-րդ նախագահը պատասխանել էր:

«Ես ձեզ հաղորդել եմ իմ վերաբերմունքը, ասել եմ, որ դիմում եմ ներկայացրել խորհրդի նախագահին, որտեղ նշել եմ այդ ծրագրի նկատմամբ իմ վերաբերմունքը, իսկ դրական է դա, թե բացասական է, ես դա Ձեզ չեմ ասելու, այսօր էլ չեմ ասի, որովհետեւ դա հինգ տարի առաջվա իմ վերաբերմունքն է, իսկ այսօր այդ ընկերությունը տարբեր է»:

Ինչո՞ւ 5 տարի առաջվա իր վերաբերմունքի մասին ՀՀ նախագահը չցանկացավ ոչինչ ասել և ինչո՞ւ է հիմա նա այդ («Լիդիան Արմենիա» ընկերություն, խմբ.) ընկերության մասին այլ կարծիքի: Այս հարցերի պատասխանը ստանալու համար Past.am-ը դիմեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Սիլվա Ադամյանին:

«Մեր ունեցած տվյալների համաձայն Արմեն Սարգսյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, որովհետև Ամուլսարի ծրագիրը դրանից չի փոխվի: Տարածքը մնում է նույն Ջերմուկը, իսկ խնդիրները մնում են նույնը և այստեղ ոչինչ չի փոխվել: Ես խիստ կասկածում եմ, որ ժամանակին Արմեն Սարգսյանը չի իմացել այն խնդիրների մասին, որոնք այսօր կան: Բոլորն էլ գիտեն, որ Ջերմուկը ազգային հարստություն է և առաջին հերթին դրա մասին է պետք մտածել, որի մասին խոսում են նաև միջազգային փորձագետները: Ես հակված եմ մտածել, որ ՀՀ 4-րդ նախագահի դիրքորոշումը միշտ եղել է նույնը: Նա և՛ նախկինում, և՛ հիմա մտածում է, որ Ամուլսարի հանքը կարելի է շահագործել: Այդ պատճառով էլ նա չի ասում իր դիրքորոշումը, լավ իմանալով հանրության վերաբերմունքը այդ հարցի վերաբերյալ: Հակառակ դեպքում նա կհրապարակեր ինչ է մտածում»,- ասաց բնապահպանը:

Խոսելով ՀՀ նախագահի հնչեցրած այն տեսակետի մասին, թե այսուհետ օրենքները պետք է կոռուպցիոն և բնապահպանական թեստ անցնեն, Ս.Ադամյանն ասաց, որ օրենքները լավն են, պարզապես հարկավոր է դրանք չարհամարհել ու հաշվի առնել:

«Մենք ունենք բավականին լավ օրենսդրություն, բայց նախ հարկավոր է օրենքները կյանքի կոչել: Պետք է դրանից սկսել, ոչ թե նոր ընդունվելիք օրենքները բնապահպանական թեստ անցկացնել: Ի դեպ, օրենքով չի կարելի հանքարդյունաբերությամբ զբաղվել հատուկ պահպանվող տարածքներում: Բայց եթե տեսնեք, թե Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը նավթի ու գազի պաշարների շրջակա միջավայրի ուսումնասիրությունը քանի հատուկ պահպանվող տարածքներում է իրականացնում: Սա օրենքի խախտում չէ՞: Եթե իշխանություններն օրենքներն ի կատար չեն ածում, էլ ի՞նչ բնապահպանական թեստավորման մասին է խոսքը»,- ասաց Ս. Ադամյանը:

Բնապահպանը նշեց նաև, որ օրենքով սահմանված է, որ այն տարածքներում, որտեղ հայտնաբերվում են միջազգային կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր, ապա այդ տարածքներում որևէ գործունեություն իրականացնելն արգելվում է, բայց իրական պատկերը բոլորովին այլ է:

«Նույն Ամուլսարում և կենդանիների, և՛ թռչունների բազմաթիվ տեսակներ կան, բայց օրենքը շրջանցում են և անում են այն, ինչ իրենց պետք է: Եվ հիմա խոսել այն մասին, որ պետք է օրենքները բնապահպանական թեստ անցկացնել և դրանով կբարելավվի իրավիճակը, կարծում եմ լուրջ չէ, քանի որ իրավիճակը բոլորովին այլ  բանի մասին է խոսում: Այնպես որ Արմեն Սարգսյանը նման մտքեր արտահայտելով փորձում է հանրության աչքերին թոզ փչել, ուրիշ ոչինչ ես չեմ տեսնում»,- ասաց Ս. Ադամյանը:

Արմինե Գրիգորյան   

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer