Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկական կողմը պետք է պահանջ ներկայացնի. Ադրբեջանն արհամարհեց ու խախտեց ԵԱՀԿ պարտավորությունները

POLITICS

Ադրբեջանում մարտի 12-ից 17-ը կանցկացվեն զորավարժություններ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զորավարժություններին կներգրավվեն անձնակազմի մինչև 25 հազար զինծառայողներ, մինչև 250 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա: Ի դեպ՝ Twitter-ի իր միկրոբլոգում Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ «Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ, առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու»:

Զորավարժություններ իրականացնելու հանգամանքը պայմանավորված է Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրություններո՞վ, թե ավելի շատ արտաքին ազդակներ ունի:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ նշված երկու հանգամանքներն էլ առկա են:

«Հասցեագրված է ներքին լսարանին՝լսարան, որը պետք է նախապատրաստվի նախագահական ընտրություններին: Երկրորդն, անշուշտ, մեսիջ է միջազգային հանրությանը: Ընդ որում՝ ինչպես ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն է նշել, դա արվում է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների կոպիտ հակասություններով: Երրորդ տարրը, որը ես անպայման կուզեի շեշտել, հետևյալն է. ես այստեղ զուգահեռ եմ տեսնում Արցախի նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցի, ինչպես նաև Ադրբեջանի ռեակցիայի հետ: Այցի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն բավականին տխմար հայտարարությամբ հանդես եկավ: Իսկ 4-րդն այն է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և այս զորավարժությունները նախապատրաստական կարևոր փուլերից են»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանի արձագանքը զորավարժություններին համարժեք է:

«Այո, հայկական բանակը պետք է պատրաստ լինի հետ մղել Ադրբեջանի նախաձեռնած ցանկացած արկածախնդրություն, իսկ Ադրբեջանը վաղ թե ուշ դա կնախաձեռնի: Խոսքը ոչ թե առաջիկա շաբաթների կամ ամիսների մասին է, այլ գուցե ավելի ուշ ընկած ժամանակահատվածի, երբ Ադրբեջանը Ռուսաստանի հետ համատեղ կորսա հարմար պահը: Առանց Ռուսաստանի Ադրբեջանը երբեք դա չի անի: Մեր բանակը պետք է պատրաստ լինի, հրամկազմը պետք է տեղյակ լինի խնդիրներին, բարձրացնի կոորդինացիայի աստիճանը: Այս ամենի մասին արված պաշտոնական հայտարարությունները նույնպես ուղերձ են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ միջազգային հանրությանը, որ, այո՛, եթե անհրաժեշտություն եղավ, և եթե Ադրբեջանը ոտքը փշալարերից դուրս հանի, մենք պատրաստ ենք ատամները ջարդելու»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինչքանով հնարավոր է, հայկական կողմը գնում է իր արտաքին քաղաքականության ու անվտանգության դիվերսիկացմանը:

ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտման առումով մինչ այս միայն պաշտոնական Երևանի արձագանքը կա: Հարցին, թե ԵԱՀԿ-ի ու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման անհրաժեշտությունը չկա՞, քաղաքագետը պատասխանեց. «Նախևառաջ Հայաստանը ԵԱՀԿ-ում այդ հարցը պետք է պաշտոնապես բարձրացնի, միայն խոսնակի հայտարարությունը բավարար չէ: Պետք է բոլորին համապատասխան ձևով գրություն ուղարկի»:

Ռուբեն Մեհրաբյանը Ադրբեջանի կողմից նման կեցվածքն արհամարհանք է որակում:

«Ցավոք սրտի, միջազգային հանրությունը վերջին տարիներին գնալով էլ ավելի է կորցնում իրերն իրենց անուններով կոչելու ունակությունը: Եվ սա բերում է նրան, որ տարբեր դուրսպրծուկներ համարում են, որ իրենց ամեն ինչ կարելի է: Օրինակ՝ Ալիևը, Էրդողանը, Պուտինը: Նրանք կարող են իրենց նման բաներ թույլ տալ, միայն զգալով իրենց անպատժելիությունը»,-հավելեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը կարևոր կլինի, քանի որ այս քայլն ուղղված չէ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, այլ ուղղված է ապակայունացմանը:

«Սա հարված է թե՛ տարածաշրջանային, թե՛ եվրոպական անվտանգությանը: Այդ ամենի մասին հայկական կողմը պետք է շատ հստակ արտահայտվի և պահանջ ներկայացնի: Պետք է լինի պաշտոնական դիրքորոշում՝ պաշտոնական նամակների ու նոտաների ձևով: Պետք է նաև դեսպաններ հրավիրվեն ԱԳՆ, նրանց հանձնվեն համապատասխան գրություններ, կարծիքներ փոխանակվեն: Հայկական կողմը, սրա հետ կապված, բոլորից պետք է դիրքորոշում պահանջի: Իսկ առաջին հերթին՝ հենց Ռուսաստանից, որովհետև այդ մազութի տակառն իրեն այդքան լպիրշ չէր պահի, եթե 90 տոկոսով մինչև ատամները զինված չլիներ ռուսական հարձակվողական զենքով»,-եզրափակեց Ռ. Մեհրաբյանը:

 

Աննա Բադալյան

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal