Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրանի և Ադրբեջանի՝ առայժմ մի կողմ դրված խնդիրները. ե՞րբ իրար դեմ կօգտագործեն

POLITICS

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Տոնոյան, Բաքվում տեղի ունեցավ Ալիև-Ռոհանի հանդիպումը: Այն արդյունքների առումով մեծ նշանակություն ստացավ զուտ ադրբեջանական քարոզչակա՞ն դաշտում , թե իսկապես առաջընթաց կա հարաբերություններում:

-Երկուսն էլ առկա են՝ կա տեղեկատվա-քարոզչական հանգամանք: Բացի այդ,կա նաև որոշակի զարգացում երկու երկրների հարաբերություններում՝ հաշվի առնելով, որ Ահմադի Նեժադի կառավարման շրջանում այդ հարաբերություններն առանձնապես ջերմ չէին:

-Այս փուլում կա՞ն տարաձայնություններ:

-Առկա տարաձայնությունները շատ ավելի խորքային են և արմատական: Եվ, ըստ էության, այս փուլում կամ մոտ ապագայում դրանք չեն կարող լուծվել: Մեզ հայտնի տարաձայնությունների փաթեթը ենթակա չէ արագ լուծման: Այլ է խնդիրը, թե ինչպես են երկու երկրները մոտենում այդ խնդիրներին: Արծարծում կամ օգտագործո՞ւմ են դրանք իրար դեմ, թե ժամանակավորապես մի կողմ են թողնում, և փորձում լուծել այլ խնդիրներ, որոնք որոշակի ծրագրերի իրականացմանն են միտված: Ըստ էության, այս պահին տարվող քաղաքականությունը բխում է նշածս երկրորդ կետից. խնդիրները չեն օգտագործում իրար դեմ կամ միգուցե օգտագործում են, բայց դա չի հասնում հանրային դաշտ, և չի խանգարում հարաբերություններն այլ համատեքստում զարգացնելու առումով: Փորձում են իրականացնել այլ ծրագրեր, որոնք նախանշվել են երկու երկրների նախագահների տարբեր հանդիպումների և պայմանավորվածությունների ժամանակ:

-Կա՞ն աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում մի կողմ թողնված տարաձայնությունները կարող են ի հայտ գալ:

-Իհարկե, կարող են լինել: Մեկ օրինակ բերեմ: Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի նաև Իսրայելի հետ, բայց Իրանն այս պահին որոշակիորեն չի անդրադառնում և չի փորձում կենտրոնանալ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների վրա, թեպետ Իրանի համար անընդունելի են այդ հարաբերությունները և որոշակի վտանգ է զգում. Իրանի հանդեպ ամերիկյան նոր քաղաքականության հետևանքով Ադրբեջանի տարածքում Իսրայելի որոշակի ակտիվացումը կարող է վտանգավոր լինել: Սա օրինակներից մեկն է, իրականում փաթեթը շատ ավելի մեծ է:

-Իսկ տարածաշրջանային՝ ավելի կոնկրետ՝ Հայաստանի առումով հնարավո՞ր է, որ մի օր Իրանի և Ադրբեջանի շահերը բախվեն:

-Նաև վերոնշյալից է բխում այդ հավանականությունը: Մեր մասնագետները ևս սովորաբար նշում են, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին հակադրվում են նաև հայ-իրանական հարաբերությունները: Եվ եթե փորձենք այդ սահմաններում դիտարկել, խնդիրը կարող է ավելի ակտիվ կամ ակտուալ դառնալ հայ-իրանական հարաբերությունների ավելի խորքային զարգացման համատեքստում:

Որպես կանոն՝ ՀՀ-Իրան տնտեսական և քաղաքական մակարդակներում համագործակցության խորացման պարագայում Ադրբեջանում միանգամից փորձում են ցույց տալ հարաբերությունների զարգացում Իսրայելի հետ, որպես պատասխան՝ հայ-իրանական զարգացող հարաբերություններին: Այսինքն՝ մենք որքան ակտիվ լինենք, խորացնենք Իրանի հետ հարաբերությունները, և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ փորձենք փոխադրել տնտեսական և իրական քայլերի ոլորտ, այնքան կմեծացնենք Ադրբեջանի և Իսրայելի ենթադրալ ակտիվությունը, ինչն էլ կարող է Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության բերել: Սա, իհարկե, որպես սցենար եմ նշում:

Երբ ամեն անգամ որևէ իրանցի պաշտոնյա այցելում է ՀՀ կամ որևէ համատեղ ծրագիր է իրականացվում ՀՀ-ի հետ, մենք ականատես ենք լինում ադրբեջանական, առնվազն լրատվական դաշտում առկա ակտիվությանը: Տեսնելով այդ, մենք ոչ թե պետք է սպասենք, թե հերթական ինչ ծրագիր կարող է իրականանալ Ադրբեջանի և Իրանի մասնակցությամբ, այլ Իրանի հետ մեր ակտիվ հարաբերություններով փորձել լարվածություն առաջացնել նաև Ադրբեջանում:

-Որքանո՞վ է Իրանին հաջողվում շրջանցել կամ մանևրել հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

-Այս պահին Իրանը Կովկասում բալանսավորված քաղաքականություն է վարում: Հետխորհրդային շրջանից որդեգրած այդ քաղաքականությունը փորձում է պահպանել: Բաքու կատարած հերթական այցի և նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ նորից այդ քաղաքականությունը դրսևորվեց: Մի կողմից շեշտվեց տարածաշրջանում պատերազմի անթույլատրելիությունը, Արցախյան հակամարտությունը միայն քաղաքական բանակցությունների միջոցով լուծելի լինելու թույլատրելիությունը, բայց զուգահեռ խոսեց հակամարտությունների լուծման այն մոդելի մասին, որը ենթադրում է որևէ երկրի տարածքային ամբողջականության սահմանումը: Այսինքն՝ մի կողմից ասվում է մի բան, որը բխում է մեր շահերից, մյուս կողմից փորձում են հաշվի առնել ադրբեջանական կողմի շահերը:

Աննա Բադալյան

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023