Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վահան Բադասյան. «Մարտի դաշտում մենք խնդիր չունենք, երկիրն այլ ուղղությամբ է կործանման գնում»

POLITICS

2016 թվականի ապրիլյան մարտերից երկու տարի է անցել: Քաղված ու չքաղված դասեր, նոր պատերազմի վտանգ, հերոսներ: Այս օրերին հիշում ենք անցածը, գնահատում ներկան, խոսում ապագայի մասին:

Մարտական խաչի ասպետ, Արցախի հասարակական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը սկսում է դասերից:

«2016 թվականի ապրիլից հետո թե՛ իշխանությունները, թե՛ բանակը, թե՛ ժողովուրդն իր հետևություններն արել է: Դիրքերն ամրապնդված են: Այստեղ մենք այլ խնդիր ունենք: Ալիևը, որպես հայեցակարգ, հայտարարել է Հայաստանի կապիտուլյացիայի մասին՝ Երևան մտնելը հենց դա է նշանակում: Իսկ նման հայտարարությունը հենց այնպես չէ: Մեր իշխանությունները պետք է նկատի ունենան, որ դրանք Թուրքիայի նկրտումներն են: Թուրքիան է «լեզու դրել», իսկ Ալիևը այդ մասին հայտարարել է: Այսինքն՝ Թուրքիան բանակն ազատ մտցնում է Ադրբեջան՝ Նախիջևանի 9 կմ տարածքով: Մեր կողմից ճիշտ կլինի շուտափույթ այդ 9 կիլոմետրը գրավել, որովհետև թշնամուն անակնկալի պետք է բերել: Բացի այդ, մենք պետք է հավասարեցնենք մեր դիրքերը, որպեսզի պատերազմ չլինի: Իսկ դրա համար միայն պատրաստ լինելը բավարար չէ: Եթե ուզում ես պատերազմում հաղթել՝ չի կարելի է միայն պատրաստվել պատերազմին: Պետք է վերացնել հնարավոր տագնապալի հետևանքները»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Վ. Բադասյանը:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն այսօր միակն է աշխարհում, որին հարևանների հետ ունեցած խնդիրների պարագայում ցեղասպանություն է սպառնում. «Բյուզանդիան, Ասորեստանը ու շատերը չկան: Ավարները կուլ են գնացել Թուրքիային, կուլ են գնում լազերը, լեզգիները: Թուրքիային միակ կուլ չգնացող հարևանը մենք ենք մնացել: Թուրքիան վերջին 100 տարվա մեջ ուզում է հայի հետ ցեղասպանությամբ հաշվեհարդար տեսնել: Հաշվի առնելով այդ ամենը՝ մենք իրավունք ունենք վարվելու ամեն կերպ: Այլ հարց էլ կա՝ ինչո՞ւ է Ալիևը նման հայտարարություն անում: Այսօր Հայաստանում կա հետընթաց ապրող տնտեսություն, կա ծայրաստիճան արտագաղթ, ինչը ժողովրդագրությունը կրիտակական վիճակի է հասցնում: Սա է մեր թշնամին: Մեր թշնամին ապրիլյան կամ սպասվելիք հնարավոր նման պատերազմները չեն: Պատերազմը մենք հաղթելու ենք, որովհետև այն սպառազինությունը, որը կա, ճիշտ է՝ հին է, քիչ է, բայց բավարար է: Մարտի դաշտում մենք խնդիր չունենք: Եթե պատերազմ լինի, մենք հաղթողն ենք լինելու: Բայց սա չէ խնդիրը, հարցն այն է, որ երկիրն այլ ուղղությամբ է կործանման գնում»:

Վահան Բադասյանն, ի տարբերություն այլ հասարակական ու քաղաքական գործիչների, ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներին գնահատելու հարցին այլ կերպ է մոտենում:

«Հարցը նրանց գնահատելու մեջ չէ: Ես, որպես հայ տղամարդ, ինձ վարկաբեկված եմ զգում, երբ մեր մայրերը սգում են: Արդեն հարյուր տարուց ավելի է, մենք անընդհատ սգում ենք մեր կորուստները, ինչին պետք է վերջ տրվի: Իսկ վերջ տալու համար երկիրը պետք է ճիշտ ուղու վրա դնել՝ բոլորը պետք է հայրենասեր լինեն, բայց այսօր իշխանությունների վարած քաղաքականությունը շատ հեռու է հայրենասիրությունից: Թուրքիային մենք ինչպե՞ս ենք ֆինանսավորում: Ոսկին թուրքական է, հագուստի կեսից ավելին թուրքական է, դա չի՞ նշանակում սնել ու զինել հակառակորդին: Մենք խոսում ենք հայերանասիրությունից, բողոքում, որ ՌԴ-ն զինում է թշնամուն, բայց մենք ենք զինում: Իսկ ի՞նչ եք կարծում, 2000 դոլարն ու մեդալ տալը գնահատե՞լ է: Գնահատել չէ: Այսինքն՝ պետք է սպասենք, որ անպայման զոհվի և նոր գնահատե՞նք: Ամեն ինչ պետք է անենք, որ չզոհվի: Չեմ ուզում գնահատենք, ուզում եմ, որ բոլոր հայ տղամարդիկ վեր կենան ու այս ամենի վերջը տան՝ թե ներսում, թե դրսում»,-նշեց նա:

Վահան Բադասյանն անդրադարձավ նաև ռուսական կողմից հնչող հայտարարություններին: Նշենք, որ ՌԴ մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, որ Ռուսաստանն այլևս այն քանակությամբ զենք չի վաճառում Ադրբեջանին, որքան վաճառում էր 2016 թ. ապրիլից առաջ:

«Պաշտոնյաները խոսում են, քանի որ տեսնում են, որ Հայաստանում ծայր են առել հակառուսական տրամադրությունները: Ի դեպ՝ դրանք ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ են: 4 տարի առաջ միայն Վահան Բադասյանը կամ մի քանի հոգի էին ահազանգում ու խոսում այդ մասին, մյուսներն էլ կուրորեն ասում էին՝ «ռուսը չլինի՝ մենք կորած ենք»: Սա դավաճանության հասնող կուրություն էր: Բայց այսօր այդ կուրությունն էլ չկա: Եվ այս ամենը տեսնելով, ՌԴ-ն ու ՌԴ պաշտոնյաները փորձում են սիրաշահել մեզ: Բայց այդպես չպետք է լինի: Այսինքն՝ սեղանի վրա յուրաքանչյուր հարաբերություն պետք է դիտարկել զուտ իրավական պարտավորությունների հարթության մեջ: Այդ ժամանակ արդեն ՌԴ-ն չի ցանկանա Հարավային Կովկասում կորցնել իր վերջին և հուսալի ընկերոջը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal