Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանն այս անգամ չի բավարարվի միայն Ղարաբաղով. պետք է կանխել անցանկալի սցենարները

POLITICS

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» Հ/Կ նախագահ Ստեփան Գրիգորյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարոն Գրիգորյան, մի քանի օր է՝ Ադրբեջանը «կենտրոնացել» է Հայաստանի վրա: Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, ապրիլի 8-ին էլ կրակահերթ են բացել նաև Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ: Ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում նման ագրեսիան, Էրդողան-Պուտին հանդիպման հետ կապ տեսնո՞ւմ եք:

-Անպայման չէ պրոցեսը կապել էրդողան-Պուտին հանդիպման հետ: Չեմ կարծում, թե մեկը մյուսին ինչ-որ հանձնարարական էին տվել: Բայց ինձ համար ակնհայտ է, որ այս կրակոցները՝ նաև Նախիջևանի կողմից, տեղավորվում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մեջ: Ադրբեջանը կփորձի լուրջ գործողություններ ծավալել այս տարվա ապրիլից հետո: Ադրբեջանը նաև լայնամասշտաբ գործողությունների է պատրաստվում: Կան շատ հանգամանքներ, որոնք հենց դա են վկայում: Ընտրությունները տեղափոխեցին, որ Ալիևի ձեռքերն ազատվեն այդ հարցից: Բացի այդ, ագրեսիվ քաղաքականություն են վարում թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական դաշտում: Ալիևը հայտարարեց, որ ուզում են «ազատագրել Երևանը»: Սա պատահականություն չէ, իրենք պատրաստվում են՝ սա ճնշում է: Ուլտիմատում են դնում մեր առաջ. կամ, ըստ իրենց հասկացածի, գնում եք ինչ-որ զիջումների, կամ մենք կսկսենք ճնշում գործադրել: Այդ հարցում, ի դեմս Թուրքիայի, լուրջ աջակից ունեն: Վերոնշյալ հարցը ես այդ համատեքստում եմ դիտում: Բացի այդ՝ շատերը մոռանում են, որ վերջին մեկ տարվա մեջ Թուրքիայի հետ համատեղ Նախիջևանում երկու լուրջ զորավարժություն անցկացրեցին:

Հիմա Պուտին-Էրդողան հանդիպումը ինչ-որ իմպուլսներ տվեց, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց պետք է հետևել նաև ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը: ՌԴ-ի համար Թուրքիայի դերը մեծանում է, իսկ ՌԴ-ն «իզոլյացիայի» մեջ է գտնվում և ավելի է մեկուսանում Արևմուտքից:

 

-Նշեցիք, որ պատահականություն չեն Ալիևի հայտարարությունները: Բայց մեզ մոտ դրանք շատ հաճախ որակվում են որպես Ալիևի հերթական զառանցանք: Այսինքն՝ նման գնահատականների դաշտից, ըստ էության, պետք է դո՞ւրս գալ:

-Լավ հարց է: Ես կձևակերպեի այսպես. որպես Հայաստանի քաղաքագետ և մարդ, ով շատ ու շատ բաներ ժամանակին կանխատեսել է, իմ պարտավորությունն եմ համարում զգուշացնել իշխանություններին: Եթե նրանք լսում են, և որքանով հասկանում եմ, առանձին դեպքերում լսում են, ուրեմն՝ եզրակացություններ կանեն: Վերջին ժամանակահատվածում մի քանի անգամ ԱԳՆ-ն բավականին լուրջ հայտարարություններ արեց՝ կապված Ադրբեջանի, այսպես ասած, պատրաստակամությունների հետ: Սա շատ կարևոր է, իսկ զգուշացումը նրա համար է, որ մենք կանխարգելիչ քայլեր անենք: Եթե դու աշխարհին ասում ես, որ Ադրբեջանը պատրաստվում է, ուրեմն՝ Ադրբեջանի հետագա քայլերն անսպասելի չեն լինելու: Դրանով դու կանխում ես նեգատիվ զարգացումները մեր երկրի համար: Բացի այդ՝ տարբեր փորձագետներ, կառույցներ կարող ենք ունենալ: Հաճախ նրանք, ովքեր սպասարկում են իշխանություններին, մտածում են, որ խելոք բան են անում՝ ասելով, թե ոչ մի վտանգ չկա: Կան մարդիկ, որ իսկապես դա իրենց կարծիքն է, բայց կան մարդիկ, ովքեր պատվեր են կատարում կամ փորձում են այդ կերպ հաճոյանալ: Չեմ կարծում, որ հաճոյանալու այդ ձևն օգտակար է: Խաբենք մեզ ու ասենք, որ ոչ մի վտանգ չկա՞: Ավելի լավ է զգույշ լինել ու կանխել վատ ու անցանկալի սցենարները: Եթե դու աշխարհի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի առաջ հարց ես բարձրացնում՝ իրենք չեն կարող ձևացնել, թե ինչի մասին է խոսքը: Այդ դեպքում Ադրբեջանի քայլը չի կարող անսպասելի լինել: Բայց շատ կարևոր է, որ սա հենց իշխանություններն ասեն: Ինչ-որ չափով ասում են, ես դա միայն ողջունում եմ: Մեծ հաշվով՝ պետք չէ վախենալ ու պետք է ասել վտանգների մասին, որ կանխենք անցանկալի զարգացումները:

-Կան տեսակետներ, որ Ադրբեջանն այս անգամ չի կրկնի 2016թ. ապրիլի սցենարը: Շրջանառվում է հատկապես Նախիջևանի կողմից հարձակվելու հնարավորությունը: Կա՞ն նախանշաններ, որոնք այդ սցենարի մասին են վկայում:

-Այն, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքերն ադրբեջանցիների հետ զորավարժություններ են արել, նշանակում է, որ, այո՛, այդտեղից էլ պատրաստվում են հարված տալ: Ռազմական գործողություններ սկսելու դեպքում Ադրբեջանն այս անգամ չի բավարարվի միայն Ղարաբաղով: Անպայման կփորձեն Նախիջևանի, Նոյեմբերյանի ուղղություններով ճնշման տակ պահել մեր բանակը, քանի որ հասկանում են՝ հերթական անգամ տանուլ կտան: Դա հասկանալով՝ հիմա ուզում են ճակատն ընդլայնել: Ինչո՞ւ են Նախիջևանի ուղղությունը վերցրել, ինչո՞ւ են մեկ-մեկ էլ կրակում Նոյեմբերյանի ուղղությամբ: Այստեղ ու այնտեղ են կրակում, որ մենք չկարողանանք կենտրոնանալ միայն Ղարաբաղի ուղղությամբ: Նպատակը մեր ուժերը բաժանելն է:

 

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal