Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարինե Նալչաջյան. «Սերժ Սարգսյանը պետք է շատ սթափ նայի իր շուրջը և վերլուծի, թե ինչ է տեղի ունենում»

POLITICS

Հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադառնալով վերջին օրերին հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցող բողոքի աննախադեպ ալիքին, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ հասարակության բազմությունից հստակ տեսանելի է, թե դժգոհություններն ինչ աստիճանի կուտակում կա մարդկանց մեջ: Եվ այդ դժգոhությունների պատճառով ժամանակ առ ժամանակ, ցանկացած պատեհ պահի դեպքում, պոռթկում է տեղի ունենում:

«Հիմա մենք գործ ունենք հերթական պոռթկման հետ և չի կարելի հաշվի չառնել ժողովրդի տրամադրությունները: Մեր ժողովուրդն արդարացիորեն է դժգոհում: Դժգոհության պոտենցիալը բավականին վտանգավոր երևույթ է և դրան մատերի արաnքով չի կարելի նայել: Այն կարող է այնպիսի պոռթկման հանգեցնել, որ ցնցի ամեն ինչ»,- ասաց Կ. Նալչաջյանը:

Նա որպես հոգեբան շատ անհանգստացած է, քանի որ նման մեծաքանակ մարդկային հոսքի ժամանակ շարժման առաջնորդներն ինչքան էլ որ անկեղծորեն ուզում են, հորդորում են, որ ակցիաները խաղաղ անցնեն, սակայն էմոցիաների նման կուտակումներն ամեն պահի կարող են վտանգավոր իրավիճակի առաջացման պատճառ դառնալ՝ սկսվեն մանր կոնֆլիկտներից և վերածվեն մեծ բռնկման:

«Նման դեպքերում մարդիկ էմոցիոնալ են դառնում և բավականին զգայուն՝ սադրանքների նկատմամբ: Ուստի մի փոքր կայծից ամեն վայրկյան հրդեհի բռնկման վտանգ կա օդում կախված: Բացի այդ, նման պարագաներում շատ են լինում խառնակիչներ, Աստված գիտի ինչ ուժերին ծառայողներ, և նման իրավիճակում շատ դժվար է տարբերակելը, թե ով՝ որ շերտից է»,- ասաց Կ. Նալչաջյանը:

Բողոքի ակցիաներին հիմնականում երիտասարդների մասնակցությունն, ըստ հոգեբանի, խոսում է այն մասին, որ տարեցներն իրենց կյանքի ընթացքում նմանատիպ շատ ակցիաներ են տեսել: Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև, որ նման երևույթները իրենց մեջ նաև ռոմանտիզմ են պարունակում, բայց այն, ինչ վերևներում է կատարվում շատ է մտահոգում մասնագետին:

«Իներցիաներին տրվել չի կարելի և հարկավոր է ձեռքը զարկերակի վրա ու մարդկանց տրամադրությունների վրա պահել: Եվ ասել, թե նման բողոքի ակցիաներ իրականացնելը նորմալ երևույթ է, բոլոր երկրներում էլ իրականացվում են՝ սխալ է: Ես իշխանությունների նման մոտեցումը ճիշտ չեմ համարում, քանի որ ամեն մի դեպք յուրահատուկ է, ամեն մի երկիր սպեցիֆիկ է և այստեղ անպայման պետք է հաշվի առնել մարդկանց տրամադրությունները և հասկանալ, թե  դժգոհության առանցքը որն է»,- ասաց Կ.Նալչաջյանը:

Նա նշեց նաև, որ միշտ էլ դեմ է եղել հեղափոխություններին, հատկապես՝ գունավոր, որոնք ամբողջ աշխարհը քար ու քանդ են անում: Երկրի ղեկավարները պետք է այս ամենից ցնցվեն, սթափվեն ու զգոն դառնան ու դադարեն կարծրատիպերով մտածել:

«Մեր երկրի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այստեղ շատ լուրջ փոփոխություններ են  կատարվում: Եվ քանի որ ժողովուրդը նման ձևով դուրս է եկել փողոց, ուրեմն պատճառները շատ լուրջ են: Իշխանությունները պետք է այդ պատճառները հաշվի առնեն և հասկանան, թե ուր ենք գնում: Այս արագ փոփոխվող աշխարհում երկրի առանցքը պետք է ամուր լինի, բայց հիմա մենք տեսնում ենք, որ մեր երկրի ներսում ուժեղ ցնցում է: Դա ամենևին էլ ցանկալի չէ, ինչին կառավարող վերնախավը պետք է շատ լուրջ մոտենա և իրատեսակական հետևություններ անի: Ես կարծում եմ, որ այս պահին գնդակը իշխանությունների դարպասում է և այս պարագայում քաղաքական վերնախավը և իշխանական լծակներ ունեցող մարդիկ պետք է անպայման իրենց խոսքն ասեն»,- ասաց Կ. Նալչաջյանը:

Նախկինում տեղի ունեցած բողոքի ակցիաները համեմատելով այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ, նշեց, որ այս անգամ իրեն ուրախացնում է նաև այն, որ սովորաբար շարժման առաջնորդները ոստիկաններին են թիրախավորում, սակայն այս անգամ ամեն ինչ այլ է:

«Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաներից ամենաառաջինն ինչ արվում է, սեփական ուժային կառույցների հանդեպ ատելություն սերմանելն է, որովհետև նրանց վրա է հիմնված պետության անվտանգությունը: Հիմա ես տեսնում եմ, որ ցույցի կազմակերպիչները  ժամանակ առ ժամանակ ցուցարարներին հորդորում են ոստիկանների հանդեպ ագրեսիվություն չցուցաբերել: Պետք է նաև հասկանալ, որ այնուամենայնիվ, ոստիկանությունն այսպիսի օրերին խոցելի է նաև այն իմաստով, որ նրանց վրա է դրված անվտանգության պահպանումը: Այսինքն, նրանք նույնպես պետք է կոռեկտություն դրսևորեն, ինչը որ անում են և ես լիահույս եմ, որ ամեն ինչ առանց որևէ բախման կամ կորստի կավարտվի »,- ասաց Կ.Նալչաջյանը:

Խոսելով ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի «Ելք» խմբակցության անդամներին ուղղված հորդորի մասին, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց ընկերոջն Ազգային ժողով վերադարձնեն, հոգեբանը նշեց, որ դա մակերեսային քայլ էր, որն արեց նորընտիր վարչապետը:

«Ամեն ինչ կախված է թե՛ Սերժ Սարգսյանից և թե՛ իշխող վերնախավից: Իմ կարծիքով Սերժ Սարգսյանը պետք է շատ սթափ ձևով իր շուրջը նայի և վերլուծի, թե ինչ է տեղի ունենում: Եվ հիմա, երբ երկրի կառավարման բոլոր լծակները կրկին իր ձեռքում են, պետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որ այս վտանգավոր ու բարդ աշխարհում և տարածաշրջանում չգնանք փորձությունների ճանապարհով: Հիմա մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում և պետք է ամեն ինչ անել, որպեսզի առանց որևէ մեկին վնաս պատճառելու կարգավորվի իրավիճակը: Անպայման պետք է սրտացավ քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ հասարակական պրոցեսները էլ ավելի սրվեն: Ամենաչնչին դրական քայլից անգամ, մարդիկ կլիցքաթափվեն և հարկավոր է հավատ ներշնչող դրական ներարկումներ իրականացնել, ինչը կլիցքաթափի հասարակությանը»,- ասաց Կ. Նալչաջյանը:                                      

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal