Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում. առաքման, դեղապահովման հարցեր

SOCIETY

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ են մտցվել: Նոր նախագիծ է մշակվել, որը նպատակ ունի կարգավորել դեղատնից դեղերի առաքման հետ կապված հարաբերությունները:

Մասնավորապես, ակնկալվում է դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների սահմանման միջոցով կարգավորել և պատշաճ կարգով կազմակերպել առողջական խնդիրներ ունեցող պացիենտների՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների, միայնակ ծերերի դեղապահովումը: Նախագծի ընդունման նպատակն է նաև դեղերի հասանելիությունը և մատչելիությունը:

Դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան:

Առաջարկվող նախգծով նախատեսվում է սահմանել առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները:

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության և «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

Նախագծով սահմանվել են հետևյալ կարգավորումները:

Առաքումն իրականացնելու նպատակով դեղատանը վարվում է առաքումների գրանցման մատյան, որը ներառում է դեղի պատվերի ընդունման և առաքման վերաբերյալ տվյալներ: Առաքման պատվերը ընդունվում է հեռախոսային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:

Պատվերի ընդունման ժամանակ առաքումների գրանցման մատյանում լրացվում են դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, պատվիրատուի անունը, ազգանունը, առաքման հասցեն, պատվերի ստացման ամսաթիվը: Առաքումն իրականացվում է պատվերը գրանցելուց հետո առավելագույնը 48 ժամվա ընթացքում, առաքման ժամը համաձայնեցնելով պատվիրատուի հետ:

Նախագծում նշված է, որ պատվիրատուն նախքան առաքումը անպայման տեղեկացվում է առաքվող դեղի և ծառայության արժեքի մասին:

Նոր կագավորումների համաձայն, սակայն, ոչ բոլոր դեպքերում է հնարավոր դեղերի առաքման տարբերակից օգտվել: Այսպես, դեղատոմսով բաց թողնվող դեղերի առաքման պատվերն  ընդունվում է միայն էլեկտրոնային դեղատոմսի կամ դեղատոմսի պատճենի առկայության դեպքում:

Պատվերը գրանցելուց հետո դեղագետը կամ դեղագործը պատվիրատուին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն՝ դեղատանը առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ, այդ թվում՝ գների մասին՝ առանց ուղղորդման:

Պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո առաքումների գրանցման մատյանում լրացվում են առաքվող դեղի առևտրային անվանումը, սերիան, պիտանիության ժամկետը: Ի դեպ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի առաքումը արգելվում է:

Դեղերի առաքումը պատվիրատուին իրականացվում է ապահովելով դեղի գրանցման ժամանակ  հաստատված պահման և տեղափոխման  պայմանների համապատասխանությունը:Դեղատոմսով բաց թողնվող դեղի առաքումն իրականացվում է դեղագետի կամ դեղագործի կողմից:Առաքողը պատվիրատուին տրամադրում է դեղի կիրառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Դեղի ստացման փաստը հաստատվում է առաքողի կողմից ներկայացված փաստաթղթի վրա` պատվիրատուի ստորագրությամբ՝ նշելով ամսաթիվը և ստացման ժամը:

Առաքման ծառայության, ինչպես նաև դեղի արժեքի վճարումը  իրականացվում է օրենսդրության համապատասխան` պատվիրատուի և դեղատան փոխպայմանավորվածության համաձայն: Միաժամանակ, ինչպես և դեղատնից գնելու դեպքում, այնպես էլ այս՝ առաքված դեղը վերադարձման ենթակա չէ:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Past.am

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal