Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմեն Մարտիրոսյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի»

POLITICS

«Ժառանգությունը» հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը մերժելու մասին հայտարարության մեջ ասվում է, որ՝ « … նման քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այդ օրակարգի շուրջ կարող է բանակցել հրապարակում կանգնած ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչը: «Ժառանգություն» կուսակցությունը՝ ի սկզբանե լինելով ժողովրդական շարժման ակունքներում, այսօր էլ շարունակում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների հետ պայքարել հանուն Հայաստանի քաղաքացու և հայ ժողովրդի: Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության իշխանության մնալու ցանկացած փորձ»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմա ամենավճռական փուլն է: Հայ ժողովուրդը չպետք է հոգնի և պետք է շարունակի իր պայքարը և չպետք է դիմի որևէ կարգազանցության:
«Բոլորը, այդ թվում նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, օրինական դաշտում էին գործում և եթե ուշադրություն դարձնեք, ընդդիմադիր կուսակցությունների բոլոր հայտնի գործիչները չեն շեղվել օրենքի տառից: Իսկ այս օրերին արդեն առանց համարանիշների մեքենաների ի հայտ գալն ու արագ երթևեկելը մեզ համար նույնպես ընդունելի չէ: Մենք պայքարում ենք օրինականություն հաստատելու համար»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա չբացառեց, որ նման վարքագիծ դրսևորողների նպատակը խաղաղ ակցիայի կազմակերպիչների հանդեպ հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրացնելը կարող է լինել:

«Հնարավոր է ինչ-որ հատուկ խմբերի ներկայացուցիչներ լինեն, քանի որ նման վարքագիծ են դրսևորում նաև բավականին թանկարժեք մեքենաների վարորդները: Ինչը բնականաբար ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչների կարողություններին չի համապատասխանում: Բացի այդ, կարող են նաև ինչ-որ խմբեր լինել, որոնք շարժումը վարկաբեկելու համար հարբած վիճակում ծեծկրտուքներ հրահրեն: Այս ամենից խուսափելու համար մեր քաղաքացիները պետք է զգոն լինեն և շարունակեն իրենց ակտիվությունը, որովհետև հասել ենք վերջին հանգրվանին և մնացել են վերջին հարվածները, որպեսզի թավշյա հեղափոխությունը կյանքի կոչվի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Կուսակցության առաջնորդի կարծիքով նման վարքագիծ դրսևորելու պատճառը մի կողմից շարժումը սաբոտաժի ենթարկելն է, մյուս կողմից՝ այս պահին դեռևս գործող իշխանությունները փորձում են արտահերթ ընտրություններն իրենց հովանավորության ներքո անցկացնել, ինչը հնարավորություն կտա ընտրակեղծիքների գործիքակազմ օգտագործելով կեղծել արդյունքները:

«Դա թույլ տալ չի կարելի և ես այդ առումով ամբողջովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հրապարակի թեկնածուն պետք է անպայման վարչապետ դառնա և դրանից հետո պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Խոսելով վերջին շրջանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից դեպրեսիվ կեցվածք դրսևորելու մասին, նա նշեց, որ ոչ միայն «Ժառանգությունը», այլև շատ այլ արտախորհրդարանական քաղաքական ուժեր առաջին իսկ օրերից պայքարի մեջ են եղել: Հարցին, թե այդ դեպքում ինչու համատեղ պայքարի դուրս եկած քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հարթակից հանդես չեն գալիս հայտարարություններով, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց.
«Այդ մասին հետո կխոսենք: Այս պահին Նիկոլ Փաշինյանը համակարգում է այդ շարժումը, այնպես որ, այդ առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում, բայց այդ մասին կարծում եմ հետո կխոսենք: Այս պահին ընդամենը պետք է աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների և համախոհների համակարգմամբ այս շարժումն իր հաղթական ավարտին հասնի: Դրանից հետո արդեն կարող ենք վերլուծել ներկա իրավիճակը»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Բավականին մոտիկից ծանոթ լինելով, իր խոսքով՝ ՀՀԿ-ի կողմից խարդավանքներ հյուսելու կարողություններին և այն ջանքերին, որոնց մասին այս պահին բարձրաձայնելը նպատակահարմար չհամարեց, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ թեև փոքր չափով կասկած այնուամենայնիվ կա, բայց չի հավատում, որ ներկա իրավիճակում իշխանությունը պահելու համար ՀՀԿ-ն նման քայլերի կդիմի:

«Ես կարծում եմ եթե մի փոքր էլ այսպես շարունակենք և մի փոքր էլ ակտիվացնենք մեր պայքարը, ապա շատ ժամանակ չի պահանջվի, հաղթական ավարտը դե յուրե գրանցելու համար»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին նշեց, որ իշխող կուսակցության ղեկավարի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, այդ կուսակցության բոլոր ներկայացուցիչները նույնպես պետք է հրաժարական տան:
 «Ինձ համար միանշանակ է հասարակության պահանջը, որ Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:  
     
Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal