Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«ՀՀ-ում թավշյա հեղափոխությունը հաղթել է. ՀՀԿ-ն այլևս իշխանություն չունի». Հայկ Սուքիասյան

POLITICS

Այս օրերին համաժողովրդական շարժմանն են միանում մի շարք քաղաքական գործիչներ, անգամ նրանք, ովքեր ՀՀԿ-ի ամենահավատարիմների շարքերում են եղել տարիներ շարունակ: Քաղաքական ողջախոհությո՞ւն, թե՞ ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու արդյունքում է սա, պետք չէ դատել: Ամեն ինչ ցույց կտան ժամանակն ու հետագա զարգացումները: Մի քանի օր անց, մայիսի 1-ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ՝ նոր վարչապետ ընտրելու նպատակով: «Ելք» խմբակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ով, ըստ քաղաքագետ Հայկ Սուքիասյանի, նաև համաժողովրդական թեկնածու է:

Այս օրերին բացի «Ծառուկյան» դաշինքից, համաժողովրդական շարժման ջատագովներ են դարձել այլ քաղաքական ուժեր ևս, ինչպես օրինակ ՕԵԿ-ը և մի շարք այլ քաղաքական գործիչներ: «Ծառուկյան» դաշինքը թեև միացել է ժողովրդին, բայց դեռևս չի հայտնում, թե վարչապետի ընտրության հարցում ինչպես կքվեարկի: Արդյո՞ք հնարավոր է դեպքերի այլ զարգացումների ականատես լինել: Քաղաքագետը այդպես չի մտածում: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, բայց մենք պարզապես գիտենք միայն երևացող ինֆորմացիան: Ըստ նրա՝ հավանաբար նրանք ունեցել են ինչ-որ ներքին պայմանավորվածություններ:

Նշում է, թե պետք է մի բան շատ լավ հասկանալ, այն, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարողացել է այս ամբողջ պրոցեսը կազմակերպել, հավանաբար նա այդ բոլոր գիտելիքները ունի, դժվար թե որևէ մեկը այս վիճակում կարողանա անել մի բան, որ Նիկոլ Փաշինյանը չհասկանա:

Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի՝ շարժմանը միանալուն, Սուքիասյանը նշում է, թե բոլորի համար էլ պարզ է, որ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեծ հաշվով այլևս իշխանություն չունի: Եվ որքան էլ իրենք ներկայացնեն, թե դեռևս մնում են: Ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխությունը հաղթել է, ամբողջ հանրապետությունում տիրում է հեղափոխական տրամադրություն, և մի քանի պատգամավորներ կամ նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ այդ տրամադրության դեմ կանգնել չեն կարող: Ասում է, թե մյուս ուժերը իրավիճակը հավանաբար լավ հասկացել են և մոբիլիզանում են Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև այլ տարբերակ չունեն:

«Դաշնակցությունը դեռևս իր դիրքորոշումը չի հայտնել: Հավանաբար տակից նորից Հանրապետականին կպաշտպանի, եթե իհարկե հանրապետականները ցանկանան մինչև վերջ պայքարել: Այս պահին Հանրապետական կուսակցությունը պետք է իմանա, որ բացարձակ լեգիտիմություն չունի: Այստեղ իրենք հիմա սկսել են օրենք դեմ տալ, Սահմանադրության այս կետը, այն ստորակետը: Այդ ամենն անիմաստ է, այս պահին Հայաստանում ինքնիշխան է ժողովուրդը, ինչն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ:

Ժողովուրդը հաստատել է իր ինքնիշխանությունը և պահանջել է գործող իշխանության հրաժարականը: Եվ երկրի ղեկավարը հրաժարական է տվել: Այստեղ մի շատ կարևոր բան կա: Ասում են՝ վարչապետն է հրաժարական տվել, բայց միայն վարչապետ չի, ըստ էության՝ երկրի ղեկավարն է: Եթե երկրի ղեկավարը հրաժարական է տալիս, իշխանությունն էլ պետք է հրաժարական տա:

Պարզ է, որ կուսակցությունները փորձելու են իրենց դեմքը փրկել, իրենց համար հարմար տեղ զբաղեցնել: «Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրությանը բաց է քվեարկել, մի մասը քվեարկել էր դեմ, մի մասը՝ կողմ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Հավանաբար իրենք ինչ-որ տեղ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ այդ առումով երկխոսելու»,- նշեց նա:

Անդրադառնալով այն տեսակետին, թե այս օրերին ամենատարբեր քաղաքական գործիչների «մասնակցությունը» շարժմանը չի՞ վարկաբեկում այն, Սուքիասյանը պատասխանեց՝ բացարձակապես:

«Այստեղ խնդիր կա: Խորհրդարանում պետք է քվեարկեն: Շարժումն իր լիդերին առաջադրել է: Պետք է հասկանալ, որ նա ժողովրդական թեկնածու է: Այստեղ քվեարկության հարց կա: Հիմա այդ մարդիկ պետք է ապահովեն ձայների մեծամասնությունը: Նրանք գալիս են Նիկոլ Փաշինյանին ներկայանում են, ասում են, որ նրա կողմն են: Դա նորմալ գործընթաց է: Այդ մարդիկ հնազանդորեն հանձնվել են ժողովրդական շարժմանը և հավանաբար ներկայացնում են, որ իրենք քվեարկելու են, մեխանիկական մասն են ապահովում, բայց միաժամանակ ապահովում են իրենց համար հետագայում անվտանգ կյանք և կենսագործունեություն: Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը այնքան քաղաքական հոտառություն ունի և շատ լավ կհասկանա՝ թե կուսակցության հետ ինչպես վարվել»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer