Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երեք քաղաքական ուժեր միակարծիք են, քաղաքական մեծամասնություն ասվածն այս ուժերի համադրությամբ ստացվում են դրանք»

SOCIETY

Մայիսի 1–ին կայացած ԱԺ նիստի ավարտից հետո «Փաստ»–ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյան հետ

– Ավարտվեց ԱԺ նիստը։ Ժողովրդի սպասումները չարդարացան։ Դուք ինչպիսի՞ ավարտ էիք կանխատեսել և ըստ Ձեզ՝ հետագա ընթացքն ինչպիսի՞ն կլինի։

– Քաղաքական ֆորսմաժորային, ոչ ստանդարտ այս իրավիճակում ցուցաբերվեց ստանդարտ մոտեցում, ինչը չի կարող հանգուցալուծել խնդիրը, առավել ևս՝ մենք տեսանք խորհրդարանում ձայների 45/55 հարաբերակցություն՝ 10 ձայնի տարբերություն։ Այնքան քիչ է ձայների այդ տարբերությունը, որ սա նույնիսկ կարող է նախադրյալներ ստեղծել, որ քաղաքական առկա ճգնաժամն ավելի խորանա։ Սա նշանակում է, որ գործընթացը շարունակվելու է և գուցե նաև հեղափոխության երկրորդ ալիք բարձրանա, որովհետև կրկին հանգուցալուծում չստացավ այն խնդիրը, որն ինչ–ինչ քայլերով փորձում էր մեղմվել։

Եթե մենք տրամաբանորեն նայենք գործընթացին, նախ ընտրված վարչապետի հրաժարականը, երկրորդը՝ այլ թեկնածուի շրջանառությունը ՀՀԿ–ի կողմից ի դեմս Կարեն Կարապետյանի, մի քանի օր անց նաև այն հայտարարությունը, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրելու, երեկ հնչած հայտարարությունը, որ ՀՀԿ–ն չի խոչընդոտելու և այսօր չքվեարկելը ժողովրդական թեկնածուի օգտին, մի փոքր անհասկանալի են ինձ համար տրամաբանական քայլերը։ Եթե չպետք է քվեարկեին, ինչո՞ւ չէր առաջադրվելու այլ թեկնածու ՀՀԿ–ի կողմից։ Այս գործընթացը երկարաձգելու իմաստը որն էր։ Գուցե մեկ շաբաթ հետո իրենք է՞լ թեկնածու առաջադրեն։

– Գուցե չէին կողմնորոշվել թեկնածուի հարցում։

– Եթե ունեին թեկնածու, կարող էին առաջադրել։ ՀՀԿ խմբակցությունը նախորդ օրը Փաշինյանի հետ հանդիպում ունեցավ, որից հետո հայտարարվեց, որ չեն խոչընդոտելու, բայց այսօր տեսանք, որ չքվեարկեցին՝ ի տարբերություն մյուս երեք խմբակցությունների։ Մի բան էլ է պետք հաշվի առնել։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում, որ մեծամասնություն ասվածը արդեն բացարձակ չէ։ Նոմինալ առումով Հանրապետական խմբակցությունն ունի այդ մեծամասնությունը, բայց մենք տեսնում ենք, որ խորհրդարանում երեք ուժեր սատարում են ժողովրդական շարժմանը։

Երեք քաղաքական ուժեր միակարծիք են և մեկ քաղաքական ուժ ունեցավ այլ կարծիք։ Երբ համամետում ենք, տեսնում ենք, որ քաղաքական մեծամասնություն ասվածը այս ուժերի համադրությամբ ստացվում են այս երեք ուժերը, նրանք մեկ տեսակետ են պաշտպանում և այն մի ուժը, որը քանակապես է ավել՝ մեկ այլ։ Քանակի հարցն այս պարագայում պետք է փակվի։ Որակական խնդիր է առաջանում։ Չեն կարող երեք ուժ սխալվել, իսկ այն մեկը լինել ճշմարիտ։ Այս իրողություններն էլ պետք է հաշվի առնեն ապագա իրենց քայլերի ընթացքում։

Շարժումը նոր թափ է ստանալու, քանի որ ժողովուրդը չստացավ այն, ինչն ակնկալում էր։ Որևէ մեկը չի կարող ժխտել, որ այսօր հրապարակում հարյուր հազարավոր մարդիկ են ներկա։

– Ամեն դեպքում մեկ շաբաթ անց ի՞նչ կարելի է սպասել։ Եթե ևս մեկ անգամ ՀՀԿ–ն չքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, արդեն կլինեն նոր ԱԺ ընտրություններ։ ՀՀԿ–ն այս դեպքում կկարողանա՞ իր նախկին քվեները կրկին ունենալ։

– Չեմ կարծում, որ այս իրավիճակում և այսօրվա քաղաքացու քաղաքացիական դիրքորոշման պայմաններում կազմակերպվեն այնպիսի «որակի» ընտրական գործընթացներ, ինչպիսիք եղել են նախկինում։ Խնդիրն այն է, թե որ ուժն է կազմակերպելու արտահերթ ընտրությունները։ Այսօր խաղադրույքը գուցե այս հանգամանքի վրա է դրված։ Եթե այդ նախադրյալները չկան, ապա ինչո՞վ կարելի է բացատրել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀԿ–ի կողմից թեկնածուի չառաջադրումը, քվեարկությանը չխոչընդոտելու հանգամանքը և այսօր քվեարկության ընթացքում դեմ քվեները։

Քաղաքական ճգնաժամը խորանում է, որը միանշանակ բացասական ազդեցություն է ունենալու նաև պետական նշանակության տեսանկյունից։ Մենք խոսում ենք ժողովրդավարական լուծումների մասին, բայց այսօր այն ժողովուրդը, որը ժամեր շարունակ կանգնած էր հրապարակում և ոչ միայն հրապարակում, վստահ եմ, որ նաև այլ քաղաքներում, խնդրի լուծումը չտեսավ։ Խնդիրը չլուծելը չի նշանակում խնդրի վերացում, այլ՝ խնդրի խորացում։ Եվ այս մեկ շաբաթվա ընթացքում գուցե տեսնենք հեղափոխության երկրորդ ալիք։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal