Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարինե Դավոյան. «Շատ բարձր իմիջ ունեցող երկիր կունենանք՝ շատերն են գալու Հայաստան»

SOCIETY

Զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ մտահոգություններն այս օրերին շարունակում են արդիական մնալ: Զուգահեռ, սակայն, Հայաստանի փողոցներում տեսնում ենք մեր քաղաքացիներից ոչ պակաս ոգևորված զբոսաշրջիկների, ովքեր անգամ քաղաքացիական անհնազանդության մասնակից են դառնում: Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Կարինե Դավոյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե հեղափոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի վրա, երկրի իմիջը որքանո՞վ կբարձրանա:

«Ցանկացած երկրի իմիջ առաջին հերթին ասոցացվում է այն հանգամանքի հետ, թե տվյալ երկրի հասարակությունն ինչպիսին է, կառավարման համակարգը ժողովրդավարակա՞ն է, թե՝ ոչ: Առհասարակ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներս շատ հաճախ Վրաստանի օրինակն ենք բերում: Մասնավորապես, թե ինչպիսի երկիր է, որքան զբոսաշրջիկներ են այցելում և այլն: Մենք բարի նախանձով ենք համեմատական անցկացնում ու նշում, որ այնտեղ զարգանում է զբոսաշրջությունը: Բայց մենք շատ կարևոր փաստ ենք մոռանում. ե՞րբ եղավ այդ զարգացումը: Զարգացում եղավ հեղափոխությունից հետո, երբ Սահակաշվիլին արմատախիլ արեց կոռուպցիան, ստեղծվեցին ժողովրդավարական համակարգեր, անցկացվեցին նորմալ ընտրություններ: Այսինքն՝ նա այդ քայլերով երկրի իմիջը շատ բարձրացրեց»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դավոյանը:

Նրա խոսքով՝ զբոսաշրջությունը, առհասարակ, մարդակենտրոն ոլորտ է. «Ժողովրդավարության կիզակետում ևս մարդն է: Այսինքն՝ շատ կարևոր է հումանիստ լինելը: Երբ խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք Հայաստանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, այստեղ պետք է ընդգծել այն հարցադրումը, թե զբոսաշրջիկն ինչպե՞ս է իրեն զգում մեր երկրում: Հիմա մենք առանց բռնության շարժման ականատես եղանք: Մենք հիանում ենք մեր ժողովրդի միասնությամբ, համախմբվածությամբ: Մեր ժողովուրդը ոչինչ չվնասեց: Ես հիշեցի 1988 թվականը, երբ ծառի ճյուղ անգամ չէին վնասում և հոգատար էին միմյանց հանդեպ: Երբ զբոսաշրջիկը տեսնում է սա, նա, բնականաբար, շատ բարձր կարծիք է կազմում մեր ժողովրդի վերաբերյալ: Վրաստանում զբոսաշրջությունը զարգացավ ժողովրդավարական համակարգեր հաստատելուց հետո, համոզված եմ՝ նույնը կլինի նաև Հայաստանում»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս օրերին, բնականաբար, կլինեն դժվարություններ, որոնց մասին նաև տուրիստական ընկերություններն են բարձրաձայնել:

«Իրենց ավտոբուսները շրջաններում կանգնել են, զբոսաշրջիկներին ժամերով չեն կարողացել տանել նախաճաշի և այլն: Ներողություն եմ խնդրում մեր զբոսաշրջիկներից և տուրիստական ընկերություններից, բայց սա պայքար է բոլորիս համար: Այս օրերը մենք պետք է կարողանանք հպարտությամբ և արժանապատիվ կերպով հաղթահարել: Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ ամռանը մենք շատ բարձր իմիջ ունեցող երկիր կունենանք և հպարտությամբ կխոսենք Հայաստանի մասին: Պատահական չէր, որ նշեցի 1988 թվականը: 90-ականներին շատ ծանր իրավիճակում էինք, պատերազմ էր: Բայց երբ արտերկրում շփվում էի օտարերկրացիների հետ, հպարտությամբ էի ասում, որ Հայաստանից եմ: Մեզ հիացական հայացքով էին նայում, որովհետև գիտեին, որ մենք մի երկիր ու ժողովուրդ ենք, որը կարողացել է պայքարել, հաղթահարել պատերազմ ու դժվարություններ: Շատ կարևոր է, որ մեզ չնայեն որպես խեղճ ժողովրդի: Ես անձամբ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին: Նա բավականին կիրթ է, խելացի և իր գաղափարների նվիրյալն է: Եթե ժողովուրդն ինքն է մեկին ընտրում, ապա ժողովրդի ընտրյալը իրեն միշտ հաշվետու է զգում ընտրողների առաջ: Եթե մարդն ընտրված չէ, միշտ արհամարհանքով է նայում քաղաքացուն: Ինչպե՞ս կարող է չընտրվածը 5000 դրամ շպրտել քաղաքացու առջև, հետո հարգել նրան ու լսել նրա պահանջները»,- ասաց նա:

Կարինե Դավոյանի դիտարկմամբ՝ եթե այս օրերը հաղթահարենք, շատ կարճ ժամանակ է հարկավոր հպարտորեն ոտքի կանգնելու համար. «Շատ ու շատ մարդիկ են գալու Հայաստան, որ տեսնեն, թե սա ինչ երկիր է, ինչ ժողովուրդ է: Հիմա ամբողջ աշխարհն է մեզ հետևում, որի հնարավորությունը չունեինք ո՛չ 1988-ին, ո՛չ էլ՝ նույնիսկ, 2008-ին, երբ ողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել: Այսօր հնարավորություն ունենք ցույց տալու, թե մենք ինչպիսի քաղաքացիներ ենք: Հնարավորություն ունենք ցույց տալու, որ մեր պայքարը ոչ մեկի դեմ չէ, որ այն հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, արժանապատվության պայքար է, որ մարդիկ իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնելու և այդ ձայնը պետք է լսելի լինի բոլորի կողմից»:

 

Աննա Բադալյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer