Լուսի Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Շատ խնդալու են նրանք, ովքեր հեգնում ու ծաղրում են հեղափոխության օրերին, ինչպես նաև այս քանի օրը ակնհայտ, թեկուզ փոքր մասշտաբի դրական փոփոխությունները՝ օրինակ, սիգնալների պակասելը, ոստիկանների վարքի դրականացումը, ապրանքների ներմուծման արագանալը, Սիվիլնեթին Բ26 նիստը լուսաբանելու հրավիրելը, ՀԴՄ տալը և այլն։
Դրանք արտառոց բաներ չեն։ Մենք զուտ՝ ԶՈւ՜Տ մոտենում ենք նորմալին մարդկայինին։ Այն նորմալներին, որին քսան տարուց ավելի կակա էինք ասում։
Ու հիմա պարզ չի, ձեզ այդ նորմա՞լը դուր չի գալիս, թե՞ դուք հոռիից ուզում էիք միանգամից թռչել-հասնել արտառոցի։ Թե ասենք ուզում եք հիմա մնա նույն գաղջ գավնոն, որ կարողանաք ճպցնել-ասել՝ բա որ ասու՞մ էի բան չի փոխվի։
Ի՞նչ էլի, ինչ եք ուզում դուք ձեր արածներից ու չարածներից։ ))