Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանությունը փլուզված է, խնդիրը նրա ապագա կազմն ու տեսքն է

ANALYSIS

Ռուսները մի թևավոր խոսք ունեն՝ Жадность фраера сгубила։ Նման է, որ մենք ազգովի ենք հայտնվել մեր վրա իրագործված այդ մտքի ծանրագույն հետևանքների հորձանուտում։

Երբ սակավամիտ օրենսգիրները մեկ մարդու հագով  սահմանադրություն ու ընտրական օրենսգիրք էին գրում, նրանց մտքով չէր անցնում,  որ գալու է այն օրը, երբ այդ թղթի կտորը պատուհաս է դառնալու ողջ ազգի ու հենց իրենց գլխին։

Մտածե՞լ էին արդյոք նրանք, որ ասենք հանգամանքների բերումով՝ սատանայի կամ Աստծո միջամտությամբ, կամ ճակատագրի հեգնանքով գալու է պահը, երբ ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով /ենթադրենք հենց տրամադրության փոփոխությամբ/ Սերժ Սարգսյանը չի ցանկանալու, կամ կարողանալու լինել վարչապետ։

Քավ լիցի, տեսական եմ հարցադրումն անում, ասենք 0,0001 տոկոս հավանականությամբ՝ որ իրոք, Սարգսյանը չի կարողանում վարչապետ լինել։ Ով է վերցնելու իր վրա այդ բեռը, երբ վարչապետ կոչվածի քավության նոխազ լինելու ինստիտուտն է վերացված, նախագահի ինստիտուտն է ջնջխված, իշխող կուսակցությունը օլիգարխների ու պնակալեզների կույտ է դարձած, իսկ ընտրությունների մշակույթն էլ գողականի ռազբիռատի է վերածված:

Կա՞ նման հարցի պատասխանը։ Իհարկե չկա։

Եվ այն չկար թե սահմանադրությունը տեռորով անցկացնելու օրերին, թե պառլամենտականներին տեղական լակոտների ջանքերով “ընտրելիս”, և այն չկա նաև այսօր, երբ իրացվել է հենց այդ 0,0001 տոկոս հավանականությամբ, իբր բացարձակ անհավանական թվացող շանսը։

Եվ չէր էլ կարող լինել, որովհետև հայկական քաղաքական միտքը մանկամսուրային թոթովանքի մակարդակի է, կառավարության վարքը՝ կոճի թելով տանկ քաշելու գործառույթներում, իսկ ազգային էլիտան էլ եղունգով գլուխ քորելու երանության մեջ է։

Այո, այո, իրացվել է հենց այդ 0,0001 տոկոս հավանականությամբ շանսը՝ իշխանությունը փլուզված է։ Եվ այդ փաստը տեսանելի է քաղաքականից տարրականը հասկացողներին, չնայած արտաքնապես իբր ոչ մի բան էլ չի եղել՝ ոստիկանն իր տեղում է, թագուհի-նախագահն՝ իր տեղում ու վարչապետն էլ անցնում է իր նոր ոդիսականի սկզբին։

Բայց տեղի է ունեցել մի այլ, անհավանական թվացող տարրական բան ևս, մարդիկ կենդանության նշաններ են ցուցադրել, երբ Փաշինյանն ասել է եկեք հավաքվենք ու փորձենք մերն ասել։

Չգիտեմ ինչու և ինչպես, բայց  փորձել են ու ով զարմանք, մարդիկ դեռ ողջ են, գալիս են, հավաքվում, երգում-պարում, շվացնում, ձեռ առնում, ու ոչ թե հացադուլվում են, այլ գնում են քնելու։ Ավելին, ոչ պահանջում են ու ոչ էլ բողոքում, ուղղակի անկախություն են ցուցաբերում նախորդ ավանդականից, նախորդ անիմաստ պատեպատ տալուց։

Ոչ ոք չէր սպասում, բայց դա է տեղի ունեցել։ Որովհետև հրապարակ է եկել սովետական տատիկների ու պապիկների կրթած թոռների սերունդը, որը զուրկ է անկախությամբ խաբված ու կյանք խորտակած հայրերի ու մայրերի տվայտանքներից ու լիբերալ դոգմատիզմից։ Այն սերունդը, որ տեղյակ է ներկա աշխարհից ու անկախ է ավանդական պայմանականություններից։ Ի դժբախտություն հայկական՝ արդեն անկենդան իշխանությունների, այդպիսին է մարդկությունը՝ գիտելիքը, ավանդույթը, մշակույթը հիմնականում տատիկներից ու պապիկներից է թոռներին փոխանցվում, և շատ քիչ՝ ծնողներից։

Նաև որովհետև #2, որ մի կերպ գոյություն քարշ տվողները համոզվել են, որ այլևս կորցնելիք չունեն, որ անփառունակ է տականքի թելադրանքով կյանքը քարշ տալը, որ պետք է որպես մարդ հանդես գալ, այլ ոչ մարդակերպ գայլերից հետապնդվող ու գենոցիդից անընդհատ փախչող փախստական։

Շատ այլ հանգամանքներ էլ կան, բայց այսքանն էլ բավարար էր հիմնավորելու, որ սկզբնապես որպես 0,0001 տոկոս հավանականության թվացող տարբերակն իրականում հարյուր տոկոսանոց էր, իրականում անխուսափելի էր, իրականում անկասելի էր։

Կեղծված սահմանադրության թղթի կտորով իշխանություն փախցնողները չէին հաշվարկել, որ մարդկանց չի կարելի մահացածի տեղ դնել, քանի թաղված չեն, և սահմանադրություն պատվիրողին էլ չի կարելի անմահ համարել, քանի դա գործնականում ապացուցված չէ։

Եվ հիմա էլ տհասներին թվում է, թե “ինչ է եղե որ”՝ նախագահը կա, վարչապետը, խորհրդարանն ու մանավանդ ոստիկանությունը կան, ամեն ինչ լավ է՝ Все хорошо, прекрасная маркиза:

Էդպես թվում է, ու այդ խաբկանքը կարող է դեռ երկար թվալ։ Բայց որ իշխանությունը փլուզված է, դա էլ փաստ է՝ ինչպես ծառը մահացած է, չորացած, անկենդան, բայց կարող դեռ կանգուն մնալ, մինչև առաջին հզոր քամին։

Նիկոլ Փաշինյանի համառությամբ ու կամքի ուժով, այսօր հենց այդ քամին է փչում։ Եվ պահի խնդիրն է պարզել-հաշվարկելը, թե որն է ճիշտը՝ թողնել, որ՝

Ա. ծառը հիմնովին, բնով ու արմատներով շուռ գա ու հայտնվենք բացահայտ անիշխանության մեջ։

Բ. Բանակցություններով ու փոխադարձ զիջմամբ համաձայնեցնենք ծառի ֆունդամենտալ գլխատում-կտրատումը, տեղաշարժն ու նոր տնկիներով փոխարինելը։

Գ. Շարունակել մարդկանց անհոգ պարը, սուլոցներով երթերը, որովհետև ինչպես ցույց է տվել նախորդ փորձը, այս իշխանությունների հետ ցանկացած պայմանավորվածությունը ստորագրված թղթի գինն էլ չունի, որովհետև այդ մարդիկ ունակ չեն իրականությունը տեսնելու և նրա հետ հաշվի նստելու։

Ակնհայտ է, որ Ա և Բ տարբերակների բանալին ու նախաձեռնությունը իշխանությունների ձեռքին է։ Բայց և մինչ բանակցությունների գալը, նրանք պարտավոր են պարզելու, թե ոնց են Սերժ Սարգսյանին իշխանությունից դուրս հրավիրում։

Նոր նախագահն առաջարկել էր, որ իբր դաշնակցության առաջարկով պատրաստ է իր հովանու ներքո կողմերի միջև բանակցային պրոցես նախաձեռնելու։ Պարզ է, որ դաշնակցությունն այստեղ զուտ ձևական տերմին է, որ նախաձեռնության ետևում հենց իշխանություններն են։ Բայց և ակնհայտ է, որ այդ ֆորմատով ընդդիմությունը դեռ բանակցելիք-պատասխանելիք չունի։

Վերջին 30 տարիներին հենց իշխանությունների ջանքերով այնպիսի անապատի է վերածված ընդդիմադիր դաշտը, որ ազդեցիկ, գիտուն, ընդդիմադիր անհատների կատաստրոֆիկ սուղություն է։ Եվ փողատերերի, օլիգարխների ու տեղական իշխանների հետ երկխոսելու ու ներկայանալու պատրաստ թիմը դեռ չկա։ Կա մեկ Նիկոլ Փաշինյան, ով թե հոգեբանորեն, թե կամքով և թե հավակնություններով պատրաստ է ամենակարևորագույն պաշտոնները ստանձնելու։ Բայց և չկա մերձակա համախոհների մասնագիտական ու լիդերական ռեսուրսը, որը թույլ կտա նրան իրոք աշխատելու։

Սա փաստ է, թաքցնելիք չէ, և ազնվորեն քննարկելիք է։

Ինչպես փտած է իշխանության ծառը, նմանապես փտած է ընդդիմության ծառը։

Իշխանությունները չեն կարող կառավարել ոնց մինչև հիմա էր, որովհետև իրենց դեմ է ելած ողջ ժողովուրդը՝ ներառյալ նաև արդեն ծայրահեղ նվաստացման հասցված ոստիկանությունը։ Իսկ ընդդիմությունն էլ պատրաստ չէ ամբողջական իշխանությունը վերցնելուն, որովհետև որակապես, մասնագիտորեն ու ազդեցության լծակներով ու ռեսուրսներով պատրաստ չէ դրան։

Ավելին, նոր սահմանադրությամբ ու ընտրական օրենսգրքով իշխանական կառուցվածքային  անկարողության ու գործունեության սաբոտաժի այնպիսի քարկապ ու աբսուրդային փակուղի է ներդրված, որ ոչ մի իշխանություն չի կարող աշխատել, և պարզ ելքեր վիճակից բացարձակապես չեն երևում։

Ակնհայտ է մի բան, որ զուտ մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի համար նախատեսված սուպերվարչապետությունը պետք է անհապաղ չեղարկվի և գոնե մասնակի ետքայլ արվի դեպի հին սահմանադրությունը։

Պետք է մտցվի ժամանակավոր կառավարման ինչ որ համակարգ, ասենք եռակառավարման  գերագույն իշխանությամբ, իրավահավասար՝ նախագահի, ընդդիմության ներկայացուցչի՝ այսինքն Նիկոլ Փաշինյանի և միջին տարիքի, մեծահամբավ արտերկրացի մի հայ գիտնականի, մասնագետի կամ քաղաքական գործչի մասնակցությամբ /այդպիսիք կան թե Մոսկվայում և թե արևմուտքում/։ Այդ մարմնի որոշումները պետք է պարտադիր համարվեն վարչապետի ու կառավարության համար։

Ես պատկերացնում եմ, որ այս հոդվածը կարդացողները մտածում են, թե հեղինակը կամ ցնդած է, կամ էլ խելագար։ Ոչինչ, դա էլ է խաբկանք, ոնց իբր դեռ կենդանի հայկական իշխանությունն է խաբկանք։

Ամեն դեպքում, իմ կարծիքն է, որ ընդդիմությունը պետք է խուսափի առաջարկվող բանակցություններից և թեժացնի վիճակը մի քանի նկատառումներով։

1. Որպեսզի իշխանությունները վերջնականապես ու անվերադարձ համոզվեն իրենց ծառի մահացած լինելու մեջ։

2. Որպեսզի Սերժ Սարգսյանը համոզվի, որ ինչպես խորամանկ աղվեսը, հիմա ինքն է երկու ոտքով հայտնվել իր իսկ լարած թակարդում և իր համար լավագույն լուծումը ինքնակամ հեռանալն է։

Նվիրված սեփականությունից հրաժարվելը հենց նման քայլի գնալու նախանշաններից էր և ավելորդ չէ իրեն հասկացնելը, որ պաշտոնին մնալու հարցում համառելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ իր ու բոլորի համար։

3. Որպեսզի ընդդիմությունն ինքը ժամանակ ունենա իր դաշտը բերելու իրոք ոչ սրիկա ու ոչ պնակալեզ երիտասարդ մասնագետների, որոնք կընդգրկվեն նոր իշխանության կազմում։

4. Որպեսզի մարդիկ էլ համոզվեն, որ այս անգամ իրենք խաբված չեն, որ իշխանությունն իրոք հասկացել է, որ այսպես շարունակել չի կարելի, որ իշխանություններն իրենք են խնդրում իրական համագործակցություն և որ սա նոր սրիկայություն չէ, ինչպիսիք բազմաթիվ անգամներ եղել են նախկինում։

Գրում եմ, բայց նաև չեմ հավատում, թե հայկական իշխանականում գոնե տարրական սթափությունը կա հասկանալու, որ իրենք երկիրը հասցրել են կործանման, և որ հետագա անհաղորդությունն իրավիճակին, երկրի ու ազգի խնդիրներին կատաստրոֆիկ են լինելու բոլորիս համար և արդեն նոր Թեհլիրյանների հրապարակ գալու հարցն է օրակարգ մտնելու։

Իրենց գործն է՝ կշարունակեն կույր, խուլ, համր ու մանավանդ տհաս ձևանալը, դա էլ տարբերակ է, մի գուցե շատ էլ հավանական։ Բայց այն իրոք լավագույնը չէ՝ մանավանդ ազգայինը, տրամաբանականը, կամ սթափ-մարդկայինը։

Դիդակտիկ օրինակներից հիշենք, որ բեսպրեդելով ու լկտիությամբ ապահովվող  անպատժելիությունը որպես կանոն ավարտվում է ահավոր դաժան ու անխուսափելի պատժով։

 

Բարին ընդ մեզ

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded