Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վանաձորի ավագանու անդամը Լոռու մարզպե՞տ

POLITICS

Չնայած այս օրերին բավականին լայն սպեկտրով քննարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբոր՝ նույն կուսակցության անդամ, Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանին Լոռու մարզպետ նշանակելու մասին լուրը, սակայն Past.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դրանք ընդամենը լուրեր են, որոնք մարդիկ փորձում են իրենց ցանկությամբ և ճաշակով տարածել:

«Facebook սոցիալական ցանցում նման ցանկություններ են հայտնել մարդիկ, և դրանից էլ առաջացել է այդ աժիոտաժը: Շատ են զանգում, հարցնում, բայց պետք է ասեմ, որ իրականում ընդհանրապես որևէ նման քննարկում չի եղել»,- ասաց Ք. Մարուքյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ եթե այնուամենայնիվ նման առաջարկ ստանա, արդյո՞ք կհամաձայնի դառնալ Լոռու մարզպետ, Մարուքյանն ասաց, որ դա ոտքի վրա քննարկելու թեմա չէ, քանի որ կառավարման մոտեցումների մեջ ինքն իր պատկերացումներն ունի, որոնք արմատապես տարբերվում է եղածից: «Ես իմ մոտեցումներն ունեմ, թե ինչ պետք է անել, որպեսզի երկրի միջոցներն արդյունավետ կառավարվեն: Եվ դա հաստատ ներկայում մեր ունեցած մարզպետարանը չէ, քանի որ այն բավականին անարդյունավետ կառույց է:

Մարզպետարան ունենալու փոխարեն կարելի է մեկ այլ լուծում իրականացնել, որը և՛ կխնայի ֆինանսական միջոցները, և՛ կբացառի առկա ռիսկերը, և՛ կվերացնի այն իշխանական համակարգը, որը մարզպետարանները բանեցնում են փոքր համայնքների և գյուղերի վրա ճնշում գործադրելու համար: Այսինքն, կառավարման առումով մարզպետարանը, որպես կառավարման օղակ, բավականին անարդյունավետ գործող կառույց է, և այդ պատճառով էլ պետք է նաև հասկանալ, թե մենք կառավարման ինչ մոդել ենք ընտրում: Այսինքն, պետք է պահպանենք նույն կառույցնե՞րը և մի պաշտոնյային փոխարինենք մեկ այլ պաշտոնյայով, իսկ կառավարման անարդյունավետ համակարգը թողնենք նույնը, թե՞ պետք է գնանք կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհով»,- ասաց Ք. Մարուքյանը:

Խոսելով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցածի մասին՝ նա նշեց, որ այդ և նմանատիպ որևէ էջ փակված չէ: Պարզապես հարկավոր է հասկանալ, թե որ ուղղությամբ շարժվելն է ավելի արդյունավետ:

«Մենք ինչ-որ առիթ չենք փնտրում ինչ-որ բան անելու կամ որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Ընթացքը ցույց կտա, թե որ տարբերակով գնալն է ավելի օգտակար քաղաքի համար: Այս պահին քաղաքապետի պաշտոնանկության կամ նման այլ քննարկումներ իհարկե չկան, քանի որ դեռ նոր-նոր է ձևավորվում կառավարությունը: Ընդհանրապես, նախ պետք է հասկանալ, թե այս իրավիճակում ինչ ճանապարհով գնալն է ճիշտ, նոր քայլեր արվեն: Հակառակ դեպքում, եթե շտապենք, կարող է որոշ ժամանակ անց պարզվի, որ ինչ-որ բան պետք է անեինք, բայց չարեցինք կամ հակառակը՝ պետք չէր անել, բայց արեցինք»,- ասաց Ք. Մարուքյանը:

Քրիստ Մարուքյանը լուրջ չի համարում քաղաքապետերի դեմ սկսված ապրիորի դեմարշ կամ բեմականացումներ կազմակերպելը: Նրա կարծիքով, հարկավոր չէ պահի թելադրանքով ինչ-որ քայլեր ձեռնարկել, իսկ կուսակցություններն ավելի հիմնավոր, կշռադատված և պատասխանատու քայլեր պետք է կատարեն: Խոսելով մարզի համայնքապետերի դեմ սկսված ակցիաների մասին, նա նշեց, որ որևէ հստակ ինֆորմացիա չունի, թե որ մարզում ումից ինչ են պահանջում, սակայն խոսակցությունների մակարդակով նման թեմաներ շրջանառվում են:

«Ինչ-որ քայլեր են կատարվել համայնքապետերի դեմ ուղղված, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել: Հեղափոխությունից հետո բոլոր մակարդակներում բոլորի մոտ բնականաբար շատ մեծ ակնկալիքներ և սպասումներ կան: Եվ դրանք կարդարացվեն, թե կփարատվեն, կախված է հենց այս պահին ձևավորվող կառավարության քայլերից և ընթացող գործընթացներից: Բայց միանշանակ է, որ այս բոլոր փոփոխությունների արդյունքում մեծ ակնկալիքներ կան օդում կախված»,- ասաց Ք.Մարուքյանը:

Անդրադառնալով Լոռու մարզում առկա խնդիրներին՝ Ք. Մարուքյանը նշեց, որ առաջնայինը, ինչպես բոլոր մարզերում, եղել և մնում է աշխատատեղերի բացակայությունը: Դա, ըստ նրա, պայմանավորված է եղել կոռուպցիոն ռիսկերով, մենաշնորհներով, կառավարման ոչ թափանցիկ մոտեցումներով: Այսինքն, այն ամենով, ինչի մասին հասարակությունը տարիներ շարունակ խոսում է:

«Դա է անարդյունավետ կառավարումը՝ իր բոլոր դրսևորումներով և հետևանքներով: Եվ եթե համակարգային փոփոխությունների արդյունքում մենք ունենանք ավելի արդյունավետ կառավարում, բաց ու թափանցիկ մրցույթներ, փարատվեն բոլոր կոռուպցիոն ռիսկերը, մարդիկ տեսնեն, որ հնարավորություն կա ինչ-որ մրցույթի մասնակցելու և առանց որևէ ծանոթ-բարեկամի շահելու, ապա դա ինքնաբերաբար կհանգեցնի թե՛ մոտեցումների, թե՛ ընդհանուր տրամադրությունների փոփոխությանը: Մարդիկ այսօր դրան են սպասում»,- ասաց Ք. Մարուքյանը:

Պատասխանելով հարցին, թե հասարակությունը որքանո՞վ կարող է համոզված լինել, որ նախկին ՀՀԿ-ի արտոնյալ խմբերը չեն փոխարինվի նոր կառավարությանը մոտ կանգնած մեկ այլ արտոնյալ խմբերով, Ք. Մարուքյանը նշեց, որ եթե նման բան տեղի ունենա, ինքն առաջինը կբարձրաձայնի այդ մասին:«Դեռևս որևէ նման հիմնավորված փաստ չկա և որևէ մեկը չի կարող ասել, թե «Ելք»-ի այս անդամին փոխկապակցված անձը, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներից ավելի արտոնյալ կարգավիճակում է հայտնվել»,- ասաց ավագանու անդամը:

Խոսելով Վանաձորի առաջիկա ավագանու նիստին իրենց կողմից առաջարկվելիք առաջնահերթ հարցերի մասին՝ Մարուքյանը հավաստիացրեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որևէ քաղաքական հարց չեն բարձրացնելու:

«Ավագանին, իհարկե, ձևավորված է քաղաքական կուսակցություններից, սակայն ելնելով ավագանու գործառույթից՝ այն միտված է քաղաքի տնտեսության կառավարմանը: Իսկ ինչ վերաբերում է տնտեսությանն առնչվող հարցերին, ապա անընդհատ խոստումներ էին տալիս, որ պետք է ներդրումներ բերվեն: Հեքիաթային խոստումներ էին տալիս, հետո ասում էին՝«մենք այդպես չէինք ասել, ուրիշ բան էինք ասել»: Խոստանում էին նաև, որ գործարաններ կբացվեն, նույնիսկ նախկին վարչապետի հետ այստեղ ինչ-որ տարածքների բացումներ արեցին, հատկացումներ արեցին, բայց այդպես էլ որևէ բան տեղի չունեցավ: Հիմա այդ անարդյունավետ կառավարման, խոստումների չիրականացման հետ կապված բոլոր պատասխանները հանրապետականներն իրենց իշխող թիմի հետ միասին պետք է տան: Եվ ինչքան էլ Դաշնակցության և ՀՎԿ-ի կողմից հայտարարվել է, որ իրենք միացել են ժողովրդական շարժմանը, բայց նրանց կողմից ՀՀԿ-ի հետ ստորագրած համագործակցության հուշագիրը որևէ կերպ չի չեղարկվել: Դրանով պայմանավորված՝ իրենք քաղաքի կառավարումը ստանձնած այն մեծամասնությունն են, որը պատասխանատու է Վանաձորի ներկա վիճակի համար»,- ասաց Ք. Մարուքյանը:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal