Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նախարարը պարզաբանել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» -ը «Տաշիր Կապիտալ»-ին կառավարման հանձնելուց հրաժարվելու Կառավարության դիրքորոշումը

ECONOMICS

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» -ը «Տաշիր» Կապիտալ ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելուց հրաժարվելու ՀՀ Կառավարության դիրքորոշումը։ Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարծում եմ, որ բոլոր կողմերը կարող են արձանագրել, որ Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցերում տարիներ շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, կառավարման արդյունավետությունը բավարար չի եղել, որի արդյունքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։ Առաջին հերթին կուզենայի նշել, որ իմ հայտարարությունը ոչ թե ուղղված էր «Տաշիր» Ընկերությունների խմբի, այլ հավատարմագրային կառավարման պայմանագրի որոշակի կետերի դեմ: Անդրադառնամ դրանցից մի քանիսին.

  1. Պայմանագրի 1.2 կետով սահմանված է, որ «Տաշիր Կապիտալ» ընկերությանն է հանձնվում ոչ թե «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերության ընթացիկ կառավարումը, այլ բաժնետոմսերով հավաստված իրավունքները: Սա նշանակում է, որ, փաստորեն, պետությունը` իր ռազմավարական նշանակություն ունեցող գույքի սեփականության իրավունքները հանձնում է մասնավորին:
    2. Պայմանագրի 4.2 կետով հավատարմագրային կառավարման ժամկետ է սահմանվում 25 տարի: 
    Վերոնշյալ երկու կետերի բովանդակությունն ապացուցում է, որ հիշյալ հավատարմագրային կառավարման պայմանագիրը ավելի շատ նման է մասնավորեցման պայմանագրի, քանզի 25 տարին բավական երկար ժամանակահատված է: Հասկանում եմ, որ ընդդիմախոսները կփաստեն, որ նախորդ իշխանություններն այսքան երկար ժամանակով էին հանձնել հավատարմագրային կառավարման, որպեսզի. 
    1. բիզնես հետաքրքրություն առաջացնեին հավատարմագրային կառավարչի մոտ գործարքի նկատմամբ
    2. հավատարմագրային կառավարիչը հնարավորություն ունենար երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով վարկեր ներգրավել, 
    այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ պետության համար բացի դրամական շահը, գոյություն ունի նաև ռազմավարական շահ, և անթույլատրելի է «Բարձրավոլտ Էլեկտրացանցերի» մասնավորեցումը կամ նմանօրինակ այլ գործարքները:

«Բարձրավոլտ Էլեկտրացանցերի» ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ընկերությունն իր 16 ենթակայաններով և մոտ 2000 կմ օդային գծերով էներգետիկ համակարգի հիմքերը ստեղծող ընկերություն է, և այսօրվա իրականության մեջ, երբ բաշխիչ ցանցերը` ի դեմս «Հայաստանի Էլեկտրական Ցանցերի», մասնավորեցված են, պետությունը էներգոհամակարգի կառավարմանը մասնակցելու դե ֆակտո այլ լծակներ չունի, քան «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերությունը պետական կառավարման ներքո պահելը: 
Այս պայմանագրի չեղարկումով հարցականի տակ է դրվում ոչ թե «Տաշիր Կապիտալ» ընկերության` որպես հավատարմագրային կառավարչի նպատակահարմարության հարցը, այլ առհասարակ հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակահարմարությունը: 

Հաջորդիվ կուզենայի անդրադառնալ մամուլում շրջանառվող որոշակի քննադատությունների:

Ճիշտ է, «Տաշիր Կապիտալը» ստանձնել էր պարտավորություն, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» հետագա իրականացվող ներդրումային ծրագրերի համար ներգրավվող վարկերը կլինեն առանց պետական երաշխիքի, այդպիսով չծանրացնելով պետական պարտքի հետագա բեռը, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ ներգրավվող միջոցների մարումները չէին երաշխավորված ընդգրկվելու էներգիայի հաղորդման սակագնում, քանզի գործող իրավական ակտերով «Բարձրավոլտ Էլեկտրացանցերը» կարող է ներդրումներ իրականացնել միայն այն դեպքում, երբ դրանք հաստատված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և երաշխավորված են, որ դրանց մարումները կընդգրկվեն էլեկտրաէներգիայի հաղորդման սակագնի մեջ: Ուստի`նոր ձևավորված իշխանությունները կիրականացնեն այնպիսի պետական կառավարում «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում», որը համոզիչ կլինի դոնոր կազմակերպությունների համար, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերին» կարելի է տրամադրել վարկեր առանց պետական երաշխիքի, միայն սակագնային երաշխիքով:

Միջազգային դոնորների կողմից «Բարձրավոլտ Էլեկտրացանցերին» վարկեր տրամադրելու ամենակարևոր նախապայմաններն են հուսալի և պրոֆեսիոնալ կառավարող թիմի առկայությունը և սակագնային երաշխիքը: Նրանք այնքան էլ չեն կարևորում այդ պահին ընկերության ֆինանսական վիճակն ու վարկունակությունը, քանզի ընկերությունը գտնվում է պետական կարգավորման ներքո և նրանց վարկերի վերադարձելիությունը ոչ թե երաշխավորված է ընկերության շահութաբերության մակարդակով, այլ սակագնային երաշխիքով: 

Բարձրաձայնվում է նաև, որ «Տաշիր Կապիտալ» ընկերության կողմից իրականացված գործողությունների արդյունքում «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» տեղի է ունեցել ծախսերի օպտիմալացում, ինչի արդյունքում խնայվել են միջոցներ, ինչպես նաև հմուտ բանակցությունների շնորհիվ հաջողվել է իջեցնել որոշակի վարկերի տոկոսադրույքներ: Ամենևին էլ չփորձելով կասկածի տակ դնել հրապարակվող արդյունքները, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տաշիր Կապիտալ» ընկերությանը` կատարված աշխատանքի համար, և փաստել, որ պետությունը ևս ի զորու է շարունակել սկսված բարեփոխումները: Միգուցե նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում արդարացված էր ծախսերի կրճատմանն ու արդյունավետ կառավարմանն ուղղված գործառույթները հանձնել մասնավորին, որը կունենար բավարար կամք և պրոֆեսիոնալ անձնակազմ հաջողելու համար, սակայն սա նոր Հայաստանն է, որտեղ պետությունն ունի այդ կամքը աշխատանքում ներգրավել պրոֆեսիոնալների և իրականացնել օպտիմալ ու պրոֆեսիոնալ կառավարում, ինչը հնարավոր չէր նախորդ համակարգում: Պատասխանատու հայտարարում եմ` այն բոլոր պարտականությունները, որ պետությունը դրել էր «Տաշիր Կապիտալի» վրա, ի զորու է կատարել սեփական ուժերով:

Բացի այդ, եթե լավագույն սցենարի դեպքում «Տաշիր Կապիտալը» կատարեր իր բոլոր պարտականությունները և հավատարմագրային կառավարման ծրագրով նախատեսված մոտ 800 մլն դրամի խնայողություններ իրականացներ ընկերության շահագործման և պահպանման ծախսերում, որպես կառավարիչ պետք է պետության կողմից ստանար վարձավճար մոտավորապես այդ խնայողությունների 25 տոկոսի չափով, այսինքն մոտ 200 մլն դրամի չափով (իր կառավարչական ծախսերը փակելու և որոշակի շահույթ ստանալու նպատակով): Ստացվում է, որ պետությունը իր պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրում էր վարձել մեկ այլ իրավաբանական անձի: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ պետությունը ի զորու է կատարել այդ աշխատանքը` առանց լրացուցիչ ծախսեր կատարելու: 

Ցանկանում եմ անդրադառնալ նաև այն քննադատությանը, թե իբր ես, չարաշահելով պաշտոնական դիրքս, միջամտում եմ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորմանն ուղղված գործառույթներին: Այդպիսի բան չկա և չի էլ լինի. Ես հայտարարել եմ , որ մենք`որպես էներգետիկ ոլորտում քաղաքականություն իրականացնող գերատեսչություն, խորհրդակցություններ և քննարկումներ ենք անցկացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որպեսզի հասկանանք և տեղեկանանք մոտ ապագայում սակագնի վրա հնարավոր դրական և բացասական ազդեցությունները:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal