Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս. Լապշինի հոդվածը «Le Monde»-ում

INTERNATIONAL NEWS

«Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս». այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի «Le Monde» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների և հալածանքների մասին։ Բլոգերը 7 ամիս անցկացրել է Կովկասյան այս երկրի բանտում նախքան ներում ստանալն  ու Իսրայելին արտահանձնվելը։

Ալեքսանդր Լապշինը պատմում է, որ ինքն աշխարհով մեկ ճանապարհորդող բլոգեր է, ով եղել է ավելի քան 130 երկրում։ Չի հետաքրքրվում քաղաքականությամբ, սիրում է խաղաղությունը, բնությունը, պատմությունը, գեղեցիկ կանանց և լավ սնունդ։ Նույնիսկ իր վատագույն մղձավանջներում չի պատկերացրել, որ կարող էր դառնալ երկու կոշտ բռնապետերի քաղաքական խաղի զոհ։

«Խոսքը կոլտնտեսության նախկին նախագահ, իսկ այժմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանն իր երկաթե ձեռքերում պահող մարդու՝ Իլհամ Ալիևի մասին է, ով իշխանությունը ժառանգել է հորից, ինչպես «Հազար ու մի գիշեր» հեքիաթում նկարագրված հին արաբական սուլթանություններում։ 2016 թվականին նախկին ԽՍՀՄ տարածքում ճանապարհորդելու ընթացքում  Բելառուսի ոստիկանությունն անակնկալ ձևով ձերբակալեց ինձ։ Ոստիկանության գործակալներն ուժի գործադրմամբ ներխուժեցին իմ հյուրանոցային համար՝ գոռալով հետևյալը․ «Պառկեք գետնին, թե չէ կկրակենք, դուք ձերբակալված եք Ադրբեջանի պահանջով Ղարաբաղ այցելելու համար»։ Բախտս բերեց, քանի որ ձերբակալության պահին այդ ոստիկանները չէին նկատել, որ համակարգիչս միացված էր և կնոջս հետ էի հաղորդակցվում։ Նա տեսել էր, թե ինչպես են ինձ ձերբակալում և անմիջապես այդ մասին տեղեկացրել էր միջազգային լրատվամիջոցներին , ինչպես նաև Իսրայելի և Ռուսաստանի դեսպանատներին, որոնց քաղաքացին եմ»,- նշել է Ալեքսանդր Լապշինը։

Բլոգերի խոսքով, կարևոր է հստակեցնել, որ եթե Բելառուսն իրավական պետություն լիներ, երբեք չէր զբաղվի իր ձերբակալությամբ, արտահանձնմամբ և դատապարտմամբ։ Ալեքսանդր Լապշինը պնդում է, որ ինքը չի խախտել Բելառուսի  օրենքներից և ոչ մեկը, իսկ Ադրբեջանի և Բելառուսի միջև արտահանձնման վերաբերյալ միակ կոնվենցիայում ամրագրված է, որ քաղաքական դրդապատճառների վրա հիմնված արտահանձնման ցանկացած հայց պետք է մերժվի։

«Այսպիսով, Ալիևն ուղարկել էր իր անձնական ինքնաթիռն ինձ Բաքու հասցնելու համար, որտեղ ես վայրէջք կատարեցի մի իրական լրատվական շոուի ուղեկցությամբ․ ինքնաթիռից դուրս բերվեցի ավտոմատներով, մարտական դաշույններով և նռնակներով  զինված հատուկ ուժայինների կողմից, հարյուրավոր տեսախցիկների օբյեկտիվների ներքո։ Այս տրագիկոմեդիան բեմադրվել էր Ադրբեջանի հասարակության քիչ կրթված շերտերի համար»,-նշել է նա։

Ռուս բլոգերը 7 ամիս անցկացրեց ադրբեջանական բանտերից մեկի մեկուսարանում, ինչը նա միջազգային իրավունքի խախտում է համարում: Պատմում է, որ մեղադրվել է Հայաստանի Հանրապետության տարածքից «ապօրինի կերպով Ղարաբաղ մտնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ»: Բլոգերն ավելացնում է, որ դա անելու այլ տարբերակ չկա, քանի որ 1993 թվականից ի վեր Ադրբեջանի և Ղարաբաղի միջև սահմանը փակ է: Մեղադրանքը հիմնվում էր այն փաստի վրա, որ իր հոդվածներում հավասարապես օգտագործել է թե՛ ադրբեջանական Ղարաբաղ, թե՛ հայերի կողմից օգտագործվող Արցախ  տեղանունները։

«Այս տարածքի վերադարձը պահանջող Ադրբեջանը մոռանում է, որ այնտեղ ապրում է 150 000 հայ, ովքեր օգտագործում են իրենց մայրենի լեզուն։ Ադրբեջանը քրեականացնում է նաև ավանդական աշխարհագրական անունների օգտագործումը: Նույն հաջողությամբ, Ֆրանսիան գերմանական բարբառներ օգտագործող բնակչությանը կարող էր արգելել օգտագործել Ռայխսլանդ Ալասաս-Լոթրինգիեն գերմանական անվանումը և պահանջել, որպեսզի գերմանացիներն օգտագործեն Ալզաս-Լոթարինգիա ֆրանսիական անվանումը։ Ես երբեք չեմ խոսել հակամարտությունից, ինչն ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Նույնիսկ Բաքվի խամաճիկային դատարանն ի վերջո ընդունեց, որ ես երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման որևէ կոչ չեմ արել»,-ասել է Լապշինը։

Ռուս բլոգերը խոսել է նաև Բաքվում իր դեմ հարուցված դատական գործի ընթացքում հակասեմական ակնարկների մասին։ Նա նշել է, որ լսումների մեծ մասը միտումնավոր կերպով կազմակերպվում էին Հոլոքոստի համար առանցքային ամսաթվերին։ Դատական գործընթացը սկսվեց 2017թ․ հունիսի 22-ին, ճիշտ նույն օրը, երբ 66 տարի առաջ Նացիստական Գերմանիան սկսեց գրավել ԽՍՀՄ-ը և կոտորել խորհրդային հրեաներին։ Երկրորդ լսումը տեղի ունեցավ 2017թ․ հունիսի 30-ին։ 1941թ․ հունիսի 30-ին սկսվեցին Ուկրաինայի Լվով քաղաքի հրեաների կոտորածները, որտեղից  սերում են նաև Լապշինի ծնողները։ Նրա հարազատների մեծամասնությունը սպանվել է այնտեղ, իսկ նրանց մարմինները նետվել են ընդհանուր փոսերի մեջ։ Երրորդ լսումը տեղի ունեցավ 2017 թ․հուլիսի 4-ին։ 1941 թ․ այդ նույն օրը սկսվեց Լատվիայի հրեաների բռնի գաղթը դեպի Սալասպիլս ճամբար, որտեղ վերջիններս դաժանորեն կոտորվեցին։ Լատվիայում հուլիսի 4-ը սգո օր է, մինչդեռ Ադրբեջանի ռեժիմի համար՝ առիթ հալածելու խաղաղություն և ճանապարհորդություններ սիրող մի հրեայի։

«2017թ․ սեպտեմբերի 10-ին՝ մորս ծննդյան օրը, իմ դեմ դաժան հարձակում եղավ այն բանտախցում, որտեղ փակված էի Բաքվում։ 4 դիմակավորված անձինք ներխուժեցին իմ բանտախուց և ծեծի ենթարկեցին, խեղդեցին և երբ արդեն անգիտակից վիճակում էի, պարանոցիս շուրջ պարան փաթաթեցին՝ լվացարանում կախելու նպատակով։ Այնուհետ ինձ տեղափոխեցին Բաքվի կենտրոնական հիվանդանոց, որտեղ իմ բժշկական գործերի մեջ հստակ արձանագրվեց, որ ես մոտ էի կլինիկական մահվան վիճակին։  Կողոսկրերս և ատամներս կոտրված էին,  ամբողջ մարմնիս վրա վերքեր ու կապտուկներ էին,  ենթալեզվային ոսկրի կոտրվածք, իսկ գլխուղեղում՝ արյան զեղումներ ունեի։ Ադրբեջանական իշխանությունները շտապեցին հայտարարել, որ ես ինքս եմ փորձել կախվել իմ բանտախցում, այդ իսկ պատճառով նախագահ Ալիևը որոշել է ինձ «ներում շնորհել»։ Բաքվի հիվանդանոցում 3 օր կոմայում անցկացնելուց հետո ինձ արտահանձնեցին Իսրայելին»,-պատմում է բլոգերը։ Թել Ավիվի օդանավակայան հասնելուն պես նրան շտապ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ դատաբժշկական հետազոտության արդյունքները հստակորեն  ցույց տվեցին, որ իրեն հաջողվել է ողջ մնալ դաժան սպանության փորձից հետո։ Եզրակացությունների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց՝ սպանության փորձի մեղադրանքով։

Հոդվածի վերջում նա հիշեցնում է Ադրբեջանի վերաբերյալ մի քանի կարևոր հանգամանք․ 1) Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Ադրբեջանը  կարծիքի և խոսքի ազատության իրացման ցուցանիշով 180-երկրների մեջ զբաղեցնում է 163-րդ տեղը 2) այս երկիրը հայտնվել է բազմաթիվ ֆինանսական սկանդալներում՝ «Պանամայան փաստաթղթերից» մինչեւ «Լանդրոմատ», որոնք  բացահայտեցին իշխող կլանի խուսանավելու կարողությունները` ադրբեջանցիների հարստությունը յուրացնելու և եվրոպացի քաղաքական գործիչների համբերությունը գնելու հարցում։ 3) Բաքվի ռեժիմը չի խորշում արտադատական առևանգումներ իրականացնել, ինչպիսին էր, օրինակ, Վրաստանում  լրագրող Աղվան Մուխթարլիի առևանգումը, ով այնուհետև ենթարկվեց խոշտանգումների և բանտարկվեց Ադրբեջանում։ 4) Ի վերջո, առկա են հիմնավոր ենթադրություններ, որ այս վարչակարգը պատվիրել է մալթացի բլոգեր Դաֆնե Կարուանան Գալիզիայի սպանությունը, ով բացահայտել էր Մալթայի և դրա բանկերի մութ դերը Բաքվի կեղտոտ փողերի լվացման մեջ:



Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer